Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն
Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն գերմ.՝ Andreas von Ettingshausen | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1796[1][2] |
Ծննդավայր | Հայդելբերգ, Electoral Palatinate |
Մահացել է | մայիսի 25, 1878[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, պրոֆեսոր և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Վիեննայի համալսարան և Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Constantin von Ettingshausen? |
Անդամություն | Լեոպոլդինա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Constantin von Ettingshausen? |
Andreas von Ettingshausen Վիքիպահեստում |
Բարոն Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն (գերմ.՝ Andreas von Ettingshausen, նոյեմբերի 25, 1796[1][2], Հայդելբերգ, Electoral Palatinate - մայիսի 25, 1878[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, եղել է Ավստրիայի գիտությունների թագավորական ակադեմիայի առաջին անդամներից մեկը (1847), և առաջին գլխավոր քարտուղարը։ 1862 թվականին Անդրեաս ֆոն Էթինգշաուզենն անդամակցել է Գերմանիայի բնագետների «Լեոպոլդինա» ընկերությանը[3].։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը ծնվել է Հայդելբերգում՝ գեներալ-մայորի ընտանիքում։ 1817 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, որտեղ սովորել է ֆիզիկա և մաթեմատիկա։
1819 թվականին Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը դարձել է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուքի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, երկու տարի անց վերադարձել է Վիեննա և որպես բարձրագույն մաթեմատիկայի պրոֆեսոր աշխատել տեղի համալսարանում։ Ֆիզիկոսի դասախոսությունները, որոնք երկու հատորով հրատարակվել են 1827 թվականին, բարձր են գնահատվել մասնագետների կողմից։ 1826 թվականին մաթեմատիկայի ոլորտում նա մենագրություն է հրապարակել կոմբինացիոն վերլուծության վերաբերյալ։ Իր այդ աշխատությունում ֆիզիկոսը առաջարկել է երկանդամ գործակիցների (կամ համարժեք կոմբինացիաների քանակի) ստանդարտ նշումը՝ ։
1834 թվականին Էթինգսհաուզենը ստանձնել ֆիզիկայի ամբիոնը, իսկ 1839-1842 թվականներին Վիեննայում կատարել է լուսանկարչության առաջին փորձերը։ 1840 թվականի հունիսին նա լուսանկարել է իր առաջին լուսանկարը։ 1848 թվականին նա տեղափոխվել է ինժեներական ակադեմիա և չորս տարի դասավանդել այնտեղ։ Հետագայում ակադեմիան վերածվել է ռազմական ինժեներական դպրոցի։
1852 թվականին նա բարձրագույն ճարտարագիտություն է դասավանդել Պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ նույն թվականին դարձել է համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, որտեղ նրա ղեկավարությամբ կատարվել են մեծ թվով հետազոտություններ։ Եղել է առաջիններից մեկը, որը արդյունաբերական էլեկտրական գեներատոր և կառուցել էլեկտրամագնիսական մեքենա։ Եղել է ֆիզիկայի դասագրքի հեղինակ։ Դասագիրքը մեծ ազդեցություն է ունեցել ֆիզիկայի ուսուցման մեթոդների վրա։
1853 թվականին նշանակվել է Վիեննայի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, որից հրաժարվել է 1866 թվականին։
1862 թվականից եղել «Լեոպոլդինա գերմանական բնագետների ակադեմիայի անդամ, իսկ 1864 թվականից՝ Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ 1866 թվականին Անդրեաս ֆոն Էթինգսհաուզենն անցել է թոշակի և կրել «բարոն» տիտղոսը։
Անդրեաս ֆոն Էթինգշաուզենը մահացել է 1878 թվականին։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին գիտնականի անունով կոչվել է Վիեննայի Դյոբլինգ շրջանի փողոցներից մեկը։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die combinatorische Analysis (Вена, 1826)
- Vorlesungen über die höhere Mathematik (Bена, 1827)
- Die Principien der heutigen Physik (Вена, 1857).
- Anfangsgründe der Physik (4-е изд., Вена, 1860)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Ettingshausen, Andreas Ritter von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 4. — S. 109.
- ↑ Andreas von Ettingshausen(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը (գերմ.)
- Biography of Ettingshausen (in German)
- Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն Mathematics Genealogy Project կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս ֆոն Էթինգշաուզեն» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1796 ծնունդներ
- Հայդելբերգ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 25 մահեր
- 1878 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Ավստրիացի մաթեմատիկոսներ
- 19-րդ դարի մաթեմատիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Ավստրիացի ֆիզիկոսներ
- 19-րդ դարի ֆիզիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ավստրիացի ակադեմիկոսներ
- Ավստրիացի գիտնականներ