Անդրե Գյուստավ Սիթրոեն
Անդրե Գյուստավ Սիթրոեն ֆր.՝ André Citroën | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 3, 1935[1][3][4][…] (57 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Պոլիտեխնիկական դպրոց |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարանատեր և ճարտարագետ |
Ամուսին | Georgina Bingen? |
Ծնողներ | հայր՝ Lévi Citroen?, մայր՝ Amelia Kleinmann? |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ, կազմակերպության հիմնադիր և ընկերության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Bernard Citroën? և Jacqueline Citroën? |
Ստորագրություն | |
André Citroën Վիքիպահեստում |
Անդրե Գյուստավ Սիթրոեն (ֆր.՝ André Citroën),(փետրվարի 5, 1878[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 3, 1935[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի արդյունաբերող, «Սիթրոեն» կոնցեռնի և համանուն ավտոմեքենաների հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրե Գյուստավ Սիթրոենը ծնվել է Փարիզում՝ հրեական ընտանիքում։ Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր. հայրը՝ Լևի Սիթրոենը, (հոլ.՝ Levie Citroen), ադամանդների և այլ թանկարժեք քարերի նիդերլանդացի վաճառական էր, մայրը՝ Մաշա Քլեյնմանը, Լեհաստանից էր։ Երբ դեռ չէր լրացել Անդրե Սիթրոենի 6 տարին, նրա հայրը ինքնասպան է լինում[6] և ընտանիքին է թողնում հսկայական կարողություն։ Լևի Սիթրոենի արտասահմանյան ձեռնարկության միայն մեկ պարտատոմսը կազմում էր 1 միլիոն ֆրանկ, որն այն ժամանակ մեծ գումար էր։ Սակայն, չնայած ադամանդ վաճառողների շրջանում ունեցած ֆինանսական մեծ կապերի, Անդրե Գյուստավ Սիթրոենը նախընտրում է չգնալ հոր հետքերով։ Անդրեն պլանավորում է ընդունվել պոլիտեխնիկական դպրոց, որպեսզի այնուհետև դառնա ինժեներ։ Ավարտելով ուսումը՝ Սիթրոենը մեկնում է զինվորական ծառայության[7][8]։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզում՝ Ժավել գետի ափին՝ Էյֆելյան աշտարակի մոտակայքում, Անդրեն կառուցել է բեկորային արկերի արտադրությամբ զբաղվող գործարան։ Ֆրանսիայում ռուս ռազմական գործակալ Ալեքսեյ Ալեքսեևիչ Իգնատևի վկայությամբ գործարանը կառուցվել է Ռուսաստանի համար նախատեսված բեկորային արկերի արտադրության պատվերների միջոցներով։ 1915 թվականի մարտին Սիթրոենն ստացել է ավանս՝ կանխավճար, ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով, որի դիմաց, բացի առաջնակարգ բանկի բանկային երաշխիքներից, նրան տրվել է հիպոթեք գործարանային ամբողջ սարքավորումների և հողամասի համար, որտեղ այդ ժամանակ գործում էր գնդիկավոր առանցքակալների գործարանը։ Գործարանի շինարարությունն ավարտվել է ռեկորդային ժամկետներում՝ ընդամենը չորս ամսում։ Ռուսական բանակի համար կոտորակառումբի (շրապնել) արտադրման պատվերն իրականացվել է 1915 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1916 թվականի օգոստոսի 1-ը նվազագույն ուշացումով և առանց որևէ թերության[9]։
1919 թվականին նա վերազինել է գործարանը ավտոմեքենաների արտադրության համար։ «Սիթրոեն» ընկերությունը դարձել է 1930-ական թվականների ամենահաջողված ավտոարտադրողներից մեկը Եվրոպայում։ Սակայն Անդրեի մոլուցքը դեպի մոլեխաղեր տանում է սնանկության։ Michelin ընկերությունը գնել է «Սիթրոեն»-ը։
Անդրե Գյուստավ Սիթրոենը մահացել է 1935 թվականին ստամոքսի քաղցկեղից Փարիզում։ Թաղված է Մոնպառնասում, թաղումը կազմակերպել էր Փարիզի գլխավոր ռաբբին[10]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Բլաու։ Անդրե Սիթրոեն` հրեա ավտոարտադրող - Հերցլիահ` Իսրադոն, 2010։ - 192 с. (ISBN 978-5-94467-090-8)
- John Reynolds, André Citroën: ingénieur, explorateur, entrepreneur, E-T-A-I (ISBN 978-2-7268-8689-2)
- Silvain Reiner, La Tragédie d’André Citroën, Amiot-Dumont, Paris, 1954, 557 p.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France Record #120521007 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Андре Ситроен как двигатель эпохи(չաշխատող հղում)
- ↑ С. Швейцер Андре-Густав Ситроен
- ↑ L’Humanite, 1930, Aout
- ↑ Игнатьев А.А. Пятьдесят лет в строю.. — М.: Воениздат, 1986. — 752 с. — ISBN 5-203-00055-7
- ↑ André Citroën
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The early years
- Insecula encyclopedia (in French)
- Citroënët
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Գյուստավ Սիթրոեն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 5 ծնունդներ
- 1878 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 3 մահեր
- 1935 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավտոմեքենաշինական ընկերություններ
- Քաղցկեղից մահացածներ
- Ֆրանսիայի հրեաներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիացի գործարարներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ