Աննա Գարդելլ-Էրիկսոն
Աննա Գարդելլ-Էրիկսոն շվեդ.՝ Anna Maria Gardell-Ericson | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1853[1][2][3] |
Ծննդավայր | Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2] |
Վախճանվել է | հունիսի 2, 1939[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | ջրաներկ[2] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ալեքսանդր-Լուհի Լելուար և Ֆերդինանդ Գելբյուտ |
Աշակերտներ | Beda Seth? |
Ամուսին | Johan Ericson?[2][4] |
Զավակներ | Marit Klara Isabella Gardell-Ericson? |
Anna Gardell-Ericson Վիքիպահեստում |
Աննա-Մարիա Գարդելլ-Էրիկսոն (շվեդ.՝ Anna Maria Gardell-Ericson, հոկտեմբերի 10, 1853[1][2][3], Visby parish, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա[2] - հունիսի 2, 1939[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2][5][6]), շվեդ նկարիչ և ջրանկարիչ։ Հիմնականում ստեղծել է ափամերձ տեսարաններ և բնանկարներ լճերով կամ գետերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա-Մարիայի հայրը՝ Յուհանը, հայտնի էր որպես բնանկարիչ, չնայած նրա գլխավոր գործն ու զբաղմունքը, ամենայն հավանականությամբ, ծառայությունն էին տեղական կառավարման վարչությունում։ 16 տարեկանում աղջնակը սկսել է զբաղվել գեղանկարչությամբ և հասցրել է իր տաղանդն այդ բնագավառում այնպես դրսևորել, որ նրան ուղարկել են Շվեյցարիա սովորելու։ Ավելի ուշ Աննա Մարիան Պեր Ռոյալ Դենիել Հոլմի հետ սովորել է Ստոկհոլմի Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում[6]։ 1875 թվականին նա առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրել է Ակադեմիայի ցուցահանդեսներից մեկում։ Հաջորդ տարի նա Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդեսում նվաճել է բրոնզե մեդալ։
1879 թվականին Աննա-Մարիան մեկնել է Փարիզ՝ այնտեղ ուսումը շարունակելու Ալեքսանդր-Լուի Լելոյի և Ֆերդինանդ Հեյլբութի հետ, նա նաև պատճենել է Կամիլլա Կորոյի ջրաներկ աշխատանքները։ 1882 թվականին Փարիզյան սալոնում տեղի է ունեցել նրա ստեղծագործությունների մեծ ցուցահանդես, որի շնորհիվ նկարիչը Goupil & Cie–ի արվեստի դիլերների հետ կնքել է ամսական 1000 ֆրանկ գումարի չափով պայմանագիր։ Նույն թվականին Աննա Մարիան ամուսնացել է Յուհան Էրիկսոնի հետ (1849-1925), որը բնանկարիչ էր Կարլսհամնից։ Նա դարձավ նաև Դադլիի պատկերասրահի արվեստի ընկերության անդամ։ Ամուսինները բնակվում էին Ֆրանսիայում մինչև 1884 թվականը, երբ Փարիզում սկսվեց խոլերայի համաճարակ։ Այնուհետև նրանք վերադարձել են Շվեդիա և բնակություն հաստատել Գյոթեբորգում։ Այնտեղ գտնվելու ընթացքում Աննա Մարիան պարբերաբար ցուցադրել է իր աշխատանքները Գումմեսոնի պատկերասրահում և մի շարք արվեստի միությունների ցուցահանդեսներում։ Գարդել-Էրիկսոնը ցուցադրել է իր աշխատանքները Գեղարվեստի պալատում Չիկագոյի 1893 թվականին համաշխարհային ցուցահանդեսում (ԱՄՆ, Իլինոյս նահանգ)[7]։
Մահից որոշ ժամանակ առաջ Գարդել-Էրիկսոնը գրել է իր հուշերը, բայց դրանք մինչ օրս չեն հրապարակվել։ Նրա աշխատանքների խոշոր հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել 1939 և 1946 թվականներին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ասեղնագործող կինն և տուղտավարդը տեսարանով փողոց
-
Մայրամուտ ջրային բնանկարում
-
Ծաղկած դաշտ Վիսբիում
-
Տեսարան Մարստրանդից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Anna M Gardell-Ericson (շվեդերեն) — 1917.
- ↑ 3,0 3,1 Anna Maria Gardell-Ericson — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Le Figaro, Figaro (ֆր.) / A. Brézet — Paris: Société du Figaro, 1882. — P. 4. — ed. size: 322497 — ISSN 0182-5852; 2496-8994
- ↑ «Anna Gardell-Ericson». National Museum. Վերցված է 3 апреля 2020-ին.
- ↑ 6,0 6,1 Bergmark, Torsten. «Anna M Gardell-Ericson». Svenskt Biografiskt Lexikon. Riksarkivet. Վերցված է 3 апреля 2020-ին.
- ↑ Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 3 апреля 2020-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography from the Svenskt biografiskt lexikon @ the Riksarkivet
- Gösta Procopé, Konstnärsparet Anna Gardell-Ericson och Johan Ericson: en minnesbok, Hanseproduktion, 1982 978-91-85716-21-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գարդելլ-Էրիկսոն» հոդվածին։ |
|