Աննա Դարագան
Աննա Դարագան | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1806[1] կամ փետրվարի 23 (մարտի 7), 1806[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1877[1] (71 տարեկան) կամ օգոստոսի 11 (23), 1877[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Եվֆրոսինիևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զավակներ | Միխայիլ Դարագան, Ելիզավետա Պետրովնա Դարագան և Q111541606? |
Աննա Միխայլովնա Դարագան (ռուս.՝ А́нна Миха́йловна Дарага́н, մարտի 7, 1806[1] կամ փետրվարի 23 (մարտի 7), 1806[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 23, 1877[1] կամ օգոստոսի 11 (23), 1877[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն), ռուս մանկավարժ և մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Դարագանը մանկավարժ և պետական գործիչ Միխայիլ Անդրեևիչ Բալուգյանսկու դուստրն է։ Ստացել է տնային կրթություն։ 1832 թվականի սեպտեմբերի 2-ին[2] ամուսնացել է կապիտան Պյոտր Միխայլովիչ Դարագանի հետ, ով հետագայում դարձել է Տուլայի նահանգապետ (1850-1865)։ Նրանք ամուսնացել են Սանկտ Պետերբուրգում՝ Եկատերինյան ինստիտուտի եկեղեցում։
Ռուսական «Յոլկա» և «Յոլկա։ Սուրբ Ծննդյան նվեր» պատկերազարդ այբուբենի հեղինակն է (Մաս II. - Սանկտ Պետերբուրգ, 1846), որը կիրառվել է դպրոցներում ավելի քան հիսուն տարի և բազմիցս վերահրատարակվել է։ Ի տարբերություն այդ ժամանակվա շատ այբբենարանների, ընթերցանության ձեռնարկում օգտագործվել են միայն աշխարհիկ տեքստեր։ Գրագիտություն սովորեցնելու համար օգտագործվել է վանկային մեթոդը, մինչդեռ տառերի յուրացումը հիմնված է եղել հնչյունների, այլ ոչ թե անվանումների համապատասխանության վրա։ Այբբենարանը ներառել է մեթոդական ուղեցույց՝ դասընթացի մշակումներով։
Նրա հրատարակած «Ընթերցանություն երեխաների համար սուրբ պատմությունից» (Սանկտ Պետերբուրգ, 1848) գիրքը պարունակում է աստվածաշնչյան պատմությունների վերապատումներ, որն ուղեկցվում է կրոնական և դաստիարակչական առակներով։ Նա նաև հրատարակել է հանրամատչելի գիրք՝ «Երեխաների համար պատմվածքներ, կենդանիների մասին բնական պատմություններ» (Սանկտ Պետերբուրգ, 1849)։
Գրքերն արժանացել են կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի ուշադրությանը, և Աննա Միխայլովնա Դարագանը 1849 թվականին նշանակվել է Մոսկվայի Ելիզավետինյան ուսումնարանի տնօրեն, 1850-1856 թվականներին՝ Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան որբերի ինստիտուտի ղեկավար, իսկ 1857 թվականին՝ Տուլայի մանկատան հոգաբարձու։
Հետագայում, «Ուղեցույց մանկապարտեզների համար Ֆրիդրիխ Ֆրյոբելի մեթոդով» գրքում (Սանկտ Պետերբուրգ, Վոլֆի հրատ., 1862) առաջին անգամ ռուսական մանկավարժական հանրությանը ներկայացվել է գերմանացի մանկավարժ և կրթության տեսաբան Ֆրիդրիխ Ֆրյոբելի նախադպրոցական կրթական համակարգը։
Աննա Դարագանը մահացել է սրտի անբավարարությունից 1877 թվականի մարտին։ Թաղվել է Վիլնայի ուղղափառ Եվֆրոսինիևսկոյե գերեզմանատանը, ամուսնու՝ գեներալ-լեյտենանտ Պյոտր Դարագանի (1800-1875) գերեզմանի կողքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дараган Анна Михайловна // Русские в истории и культуры Литвы. Историко-биографические очерки. — Vilnius: Vaga, 2008. — С. 194—196. — 512 с. — 15 500 экз. — ISBN 978-5-415-02053-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|