Jump to content

Անտոնին Նովոտնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնին Նովոտնի
Antonín Novotný
Դիմանկար
Ծնվել է1904 թ. դեկտեմբերի 10
ԾննդավայրԱվստրո-Հունգարիա Լետնյանի, Ավստրո-Հունգարիա
Մահացել է1975 թ. հունվարի 8
Մահվան վայրՉեխոսլովակիա Պրահա, Չեխոսլովակիա
ԳերեզմանMalvazinky Cemetery
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, հրապարակախոս, գրող և communist
ԱշխատանքՉեխոսլովակիայի նախագահ
1957 թ. նոյեմբերի 19-
1968 թ. մայիսի 22
ՉԿԿ ԿԿ
առաջին քարտուղար

1953 թ մարտի 14-
1968 թ. հունվարի 5
ԱմուսինԲոժենա Նովոտնա
Զբաղեցրած պաշտոններՉեխոսլովակիայի նախագահ և Չեխոսլովակիայի ԿԿ Գլխավոր քարտուղար
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAntonín Novotný?
Ստորագրություն
Изображение автографа
 Antonín Novotný Վիքիպահեստում

Անտոնին Նովոտնի (չեխերեն` Antonín Novotný, դեկտեմբերի 10, 1904(1904-12-10)[5][2][3][…], Letňany, Prague 18, Պրահա 18, Prague 9, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][6] - հունվարի 28, 1975(1975-01-28)[2][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][7][6]), Չեխոսլովակիայի պետական և քաղաքական գործիչ, 1957-1968 թվականներին՝ Չեխոսլովակիայի նախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է այն ժամանակ Ավստրա-Հունգարիայի կազմում գտնվող Պրահայի մոտակայքում գտնվող Լետնյանի բնակավայրում։ Նովոտնիի ընտանիքը աշխատավոր դասից էր և նա վաղ տարիքից աշխատել է դարբին[8]։
Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ 1921 թ. նրա ստեղծման օրից[8]։ 1929 թ. դարձել է կուսակցության գործիչ[8]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է (ՉԿԿ) ընդհատակյա գործունեությանը, 1941-1945 թթ. եղել է Մաութհաուզենի համակենտրոնացման ճամբարի կալանավոր։
Պատերազմի ավարտից հետո 1945-1951 թթ. ՉԿԿ Պրահայի քաղաքային կոմիտեի 1-ին քարտուղարն է, 1946-1968 թթ.` ՉԿԿ կենտրոնական կոմիտեի (ԿԿ) անդամ, իսկ 1953 թվականից՝ ՉԿԿ ԿԿ 1-ին քարտուղարը։ Այդ պաշտոնից հեռացվել է 1968 թ. հունվարի 4-ին, նրան այդ ժամանակ փոխարինեց Ալեքսանդր Դուբչեկը։ Նույն տարվա մարտի 28-ին հրաժարվում է բոլոր պաշտոններից և նրան փոխարինում է ՉՍՍՀ նոր նախագահ Լուդվիկ Սվոբոդան։ Նովոտնիի հրաժարականին հաջորդեց «Պրահայի գարունը»։
50-ականներին Անտոնին Նովոտնին մասնակցություն է ունեցել երկրում ընթացող բռնաճնշումներին։ Հետագայում նրան որոշ քաղաքական գործիչների արդարացումը ձգձգելու համար նրան քննադատության ենթարկեցին գրողներն ու ուսանողները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.valka.cz/Rad-25-unora-1949-t88194
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. ծնունդների գրանցամատյան
  6. 6,0 6,1 6,2 6,3 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  7. 7,0 7,1 Կերպարվեստի արխիվ
  8. 8,0 8,1 8,2 Branko Lazitch with Milorad M. Drachkovitch, Biographical Dictionary of the Comintern: New, Revised, and Expanded Edition. Stanford, CA: Hoover Institution Press, 1986; pp. 344–345.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]