Jump to content

Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ
Augustusburg and Falkenlust Palaces*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 288
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Աուգուստուսբուրգ պալատը (գերմ.՝ Augustusburg) և Ֆալկենլուստ որսորդական ամրոցը (գերմ.՝ Falkenlust), տեղակայված են Բրյուլ քաղաքի լանդշաֆտային այգում։ Հանդիսանում են Գերմանիայի՝ 18-րդ դարի ռոկոկո ոճի ճարտարապետության ամենավաղ օրինակներից։ 1984 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Պալատային կոմպլեքս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամրոցներն էլ կառուցված են 18-րդ դարի սկզբին՝ Քյոլնի արքեպիսկոպոս և կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) Կլեմենտ Ավգուստ Բավարսկու (1700-1761) կարգադրությամբ։ Աուգուստուսբուրգ պալատի ճարտարապետն էր Յոհան Քոնրադ Շլաուն, ով նախագծեց այն U-աձև տեսքով, որն ուներ երեք հիմնական հարկեր և երկու ձեղնահարկ։ Որսորդական ամրոց Ֆալկենլուստը կառուցվել է ճարտարապետ Ֆրանսուա դե Կուվիլիեսի կողմից 1729-ից 1740 թվականներին՝ որպես օժանդակ կառույց։

Ֆալկենլուստ
Աուգուստուսբուրգ պալատի առաստաղը

Երկու շինությունները կապված են իրար հետ լայնարձակ զբոսայգով։ Որպես պալատային կոմպլեքսի կանաչ զանգվածի նախագծող հանդես եկավ Դոմինիկ Ժիրարը։ 1800-ական թվականներին զբոսայգու մի մասը, որտեղ զետեղված էր ծաղկային այգին, Պյոտր Ժոզեֆ Լեննեի կողմից ենթարկվեց վերանորոգման։

19-րդ դարի սկզբին Ռեյնի մարզը, որտեղ տեղակայված էին ամրոցները, գրավված էր Նապոլեոնի կողմից։ Երբ 1809 թվականին նա տեսավ Աուգուստուսբուրգ պալատը, վշտացավ, որ չի կարող այն տանել իր հետ Ֆրանսիա։ Ռեյնլանդի ազատագրումից հետո՝ 1815 թվականին այն անցավ Պրուսսիայի տիրապետության տակ։ 1877 թվականից Վիլհելմ 1-ին կայսրը պալատն օգտագործեց որպես իր նստավայր։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Աուգուստուսբուրգը Գերմանիայի ղեկավարների կողմից օգտագործվում էր բազմաթիվ պետական ընդունելությունների անցկացման համար։ Հետպատերազմյան շրջանում այստեղ եղել են 100-ից ավել ղեկավարներ՝ օտարերկրյա կառավարություններից և իշխանություններից։ Դրանով էր հենց պայմանավորված բարեհաճ վերաբերմունքը Բոն քաղաքի հանդեպ, որը հանդիսանում էր ԳՖՀ-ի մայրաքաղաք։

Ներկայումս Աուգուստուսբուրգում կազմակերպվում են ամենօրյա էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար, իսկ հարակից այգիները օգտագործվում են որպես հանրային վայր կամ որպես համերգների անկացման վայր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://whc.unesco.org/en/list/288 Дворец Аугустусбург и охотничий замок Фалькенлуст на сайте ЮНЕСКО.
  2. http://www.dw.com/ru/дворец-аугустусбург-жемчужина-эпохи-рококо/a-4290265 Дворец Аугустусбург — жемчужина эпохи рококо — Сайт Deutsche Welle.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]