Աուրեուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աուրեուս (լատին․՝ aureus), Հռոմեական կայսրության տարածքում օգտագործվող ոսկե դրամ։
«Աուրեուս» բառը պարզապես նշանակում է «ոսկյա» (լատ. aurum - «ոսկի»)։ Հետևաբար, ամեն ոսկե դրամ Հին Հռոմում հենց այդպես էլ անվանում էին՝ աուրեուս։ Միայն մ.թ.ա. III դարում, Պունիկյան պատերազմների ժամանակ, «աուրեուս» հասկացությունն ստացավ կոնկրետ դրամական միավորի նշանակություն։ Այն հատվում էր ավարից ձեռք բերված ոսկուց և օգտագործվում էր լեգեոներներին վարձատրելու համար, ինչպես նաև՝ խոշոր վճարումներ կատարելու համար։
Հուլիոս Կեսարի օրոք աուրեուսը հաստատվեց որպես ստանդարտացված դրամական միավոր։ Այդ ժամանակ 1 աուրեուսի կշիռը մոտ 8 գրամ էր, հատվում էր բարձրագույն որակի ոսկուց (99%)։ Սկզբնականապես 1 աուրեուսը հավասար էր 20 արծաթե սեստերցի, Կեսարի օրերից աուրեուսի մանրուն դրամը դարձավ դինարը (denarius)։ 1 աուրեուսը համարժեք էր 25 արծաթե դինարի։
Աուրեուսի համարժեք արծաթե դրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Կառավարում | Համարժեք |
---|---|---|
մ.թ.ա. 203 | Կոնսուլ Սկիպիոն Աֆրիկացի | 20 սեստերց |
մ.թ.ա. 31 | Կայսր Հուլիոս Կեսար | 25 դինար |
60 | Կայսր Ներոն | 25 դինար |
90 | Կայսր Դոմետիանոս | 25 դինար |
285 | Կայսր Դիոկղետիանոս | 25 դինար կամ 100 սեստերց |
325 | Կայսր Կոստանդին I Մեծ | 25 դինար կամ 100 սեստերց |
|