Առա՛ջ, ճանապարհորդ
Առա՛ջ, ճանապարհորդ անգլ.՝ Now, Voyager | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1][2], ռոմանտիկ ֆիլմ[1][3][2] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թվական | 1942 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Իրվինգ Ռափեր[1][3][2] |
Պրոդյուսեր | Հել Ուոլլիս |
Սցենարի հեղինակ | Քեյսի Ռոբինսոն |
Դերակատարներ | Բեթ Դեյվիս[3][2], Փոլ Հենրեյդ[3][2], Կլոդ Ռեյնս[3][2], Գլեդիս Կուպեր[3][2], Բոնիտա Գրենվիլ[2], Մերի Ուիքս, Ջոն Լոդեր[2], Իլկա Չեյզ[2], Լի Պատրիկ[2], Դոլորես Գրեյ, Ֆրենկ Պուլիա, Ֆրանկլին Փենգբորն[2], Ժորժ Ռենավենտ, Ջեյմս Ռեննի, Քեթրին Ալեքսանդր, Ռիդ Հեդլի, Թեմփե Փիգոթ և Յոլա դ'Ավրիլ |
Օպերատոր | Սոլ Պոլիտո |
Երաժշտություն | Մաքս Սթայներ |
Մոնտաժ | Ուորեն Լոու |
Պատմվածքի վայր | Ռիո դե Ժանեյրո |
Կինոընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Տևողություն | 117 րոպե |
Now, Voyager Վիքիպահեստում |
Առա՛ջ, ճանապարհորդ (անգլ.՝ Now, Voyager), ամերիկացի ռեժիսոր Իրվինգ Ռեպերի 1942 թվականին նկարահանած գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է բոստոնյան հարուստ ընտանիքից մի աղջկա սիրո և ազատության ձեռք բերման մասին։ Ֆիլմը նկարահանվել է Օլիվ Հիգինս Փրոութիի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերը կատարել են Բեթ Դեյվիսը և Փոլ Հենրեյդը։ Կինոֆիլմը «Օսկար» մրցանակ է ստացել Լավագույն երաժշտություն անվանակարգում։ Ֆիլմն ԱՄՆ-ում ցուցադրվել է 1942 թվականի հոկտեմբերին[4]։ Ֆիլմի անվանումն ուղիղ մեջբերում է ամերիկացի բանաստեղծ Ուոլթ Ուիթմենի «Չասված ցանկություն» բանաստեղծությունից.
Չասված ցանկություն, չբավարարված ո՛չ կյանքից, ո՛չ հողից,
Առաջ, ճանապարհորդ, լողա. ով փնտրում է, նա գտնում է[5]։ |
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլոտա Վեյլը միայնակ, իր` ավելորդ խստությամբ աչքի ընկնող մորից ճնշված պառաված օրիորդ է։ Նա ապրում է նյարդային խանգարման եզրին, շրջապատված անվերջ արգելքներով։ Մի անգամ նրա եղբոր կինը` Լիզան, նրան ծանոթացնում է հայտնի բժիշկ-հոգեբան Ժակուիտի հետ։ Նախ վերցնելով Շառլոտային իր հսկողության տակ առողջարանում, իսկ հետո Լիզայի օգնությամբ ուղարկելով նրան երկարաժամկետ կրուիզի Լատինական Ամերիկայում` բժիշկն ազատում է Շառլոտային մոր ճնշումներից։
Ճանապարհորդելով կեղծ անվամբ` թեև Շառլոտան ակնհայտորեն արտաքնապես փոխվել էր, սակայն խուսափում էր հանրությունից և համարյա դուրս չէր գալիս նավասենյակից։ Սակայն կանգառներից մեկում նա կիսում է մեքենան Ջերեմայա Դյուվո Դյուրանսի («Ջերրի») հետ, որին հաջողվում է ինչ-որ չափով աշխուժացնել աղջկան։ Նրանք սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել միասին։ Սակայն Ջերրին ամուսնացած է, նրա կինն օգտագործում էր Ջերրիին իր նպատակների համար, և նա չէր բաժանվում կնոջից միայն իր փոքր աղջկա համար, որը հանգիստ աղջիկ էր, ում մայրը պահում էր խիստ հսկողության տակ։ Ռիո դե Ժանեյրոյում մեքենան, որով գնում էին Շառլոտան և Ջերրին, վթարի է ենթարկվում։ Նրանք ստիպված են լինում գիշերն անցկացնել Պան դի Ասուկար լեռան վրա և այդ պատճառով ուշանում են նավից։ Ջերրին խոստովանում է իր սիրո մասին Շառլոտային և խնդրում է նրան, որ չշտապի ճանապարհվել, քանի որ եթե նա ինքնաթիռով թռչի 5 օր հետո, կկարողանա հասնել իր նավին Բուենոս Այրեսում։ Սիրահարները միասին անցկացնում են մի քանի օր, որից հետո որոշում են, որ ավելի լավ կլինի այլևս երբեք չհանդիպեն։
Երբ Շառլոտան վերադառնում է տուն` բռնակալ մայրիկի մոտ, միայն Ջերրիի հանդեպ սերը և հիշողություններն են օգնում նրան ապրել ազատ կյանքով և չվերադառնալ նախկինին։ Շառլոտան սկսում է ավելի հայտնի դառնալ տեղի հասարակության համար, հայտնվում են երկրպագուներ, սակայն նա չի կարողանում մոռանալ Ջերրիին։ Նրան նորից Ջերրիի մասին հիշեցնում է իր հանդիպումը Ջերրիի աղջկա` Թինայի հետ, որը եկել էր բժիշկ Ժակուիտի առողջարան։ Շառլոտային թվում է, որ ինքը գտել է իր առաքելությունը, ինչպես նաև` հնարավորություն Ջերրիին մոտ գտնվելու։ Բժիշկ Ժակուիտը բացատրում է Շառլոտային, որ նրա հարաբերությունները աղջկա հոր հետ կարող են վատ անդրադառնալ Թինայի վրա։ Շառլոտան և Ջերրին հասկանում են, որ չնայած միմյանց հանդեպ նրանց մեծ սիրուն, իրենց դեռևս վիճակված չէ միասին լինել։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեթ Դեյվիս՝ Շառլոտա Վեյլ
- Փոլ Հենրեյդ՝ Ջերեմայա Դյուվո «Ջերրի» Դյուվանս
- Կլոդ Ռեյնս՝ բժիշկ Ժակուիտ
- Գլեդիս Կուպեր՝ տիկին Ուինդլ Վեյլ
- Բոնիտա Գրենվիլ՝ Ջուն Վեյլ
- Իլկա Չեյզ՝ Լիզա Վեյլ
- Ջոն Լոդեր՝ Էլիոթ Լիվինգսթոն
- Լի Պատրիկ՝ Դեբ Մակինտայր
- Ջեյմս Ռենի՝ Ֆրենկ Մակինթայր
- Ֆրենկլին Պենգբորն՝ բժիշկ Թոմփսոն
- Կատարինա Ալեքսանդր՝ միսս Տրասկ
- Մերի Ուիքս՝ բուժքույր Դորա Պիկֆորդ
- Ջենիս Ուիլսոն՝ Քրիստինա «Թինա» Դյուրանս[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0035140/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.filmaffinity.com/en/film558970.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1234.html
- ↑ Chandler, Charlotte The Girl Who Walked Home Alone: Bette Davis, A Personal Biography. — New York: Simon & Schuster, 2006. — С. 315. — ISBN 9780743289054
- ↑ The untold want by life and land ne'er granted, Now, voyager, sail thou forth, to seek and find
- ↑ T.S. (1942 թ․ հոկտեմբերի 23). «Now Voyager,' with Bette Davis, Paul Henreid, Claude Rains, at the Hollywood -- 'Flying Tigers Featured at Capitol». nytimes.com (անգլերեն). The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առա՛ջ, ճանապարհորդ» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1942 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Անգլերեն ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լավագույն երաժշտության համար Օսկարի մրցանակակիր ֆիլմեր
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Կալիֆոռնիայում նկարահանված ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր