Աստրոս II
Աստրոս II | |
---|---|
Աստրոս II ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | Բրազիլիա |
Արտադրման տարիներ | 1983-ից մինչ օրս |
Հատի գին | 13.5 մլն. $[1] |
Հիմնական օգտագործողներ | Բրազիլիա |
Մեքենայի Քաշ | 10 տ |
Մեքենայի Երկարություն | 7 մ |
Մեքենայի Բարձրություն | 2.9 մ |
Մեքենայի Լայնություն | 2.6 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 280 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 480 կմ |
Հրթիռների քանակ | 32 (ՍՍ-30) 16 (ՍՍ-40) 4 (ՍՍ-60, ՍՍ-80) |
Հրթիռների տրամագիծ | 127 մմ (ՍՍ-30) 180 մմ (ՍՍ-40) 300 մմ (ՍՍ-60, ՍՍ-80) |
Կրակի Հեռահարություն | 9-30 կմ (ՍՍ-30) 15-35 կմ (ՍՍ-40) 20-60 կմ (ՍՍ-60) 22-90 կմ(ՍՍ-80) |
Աստրոս II բրազիլական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրոս II հրետանային հագեցվածությամբ հրթիռային համակարգ է, որը մշակվել է ԱՎԻԲՐԱՍ կազմակերպության կողմից։ Այս համակարգերը արտադրվել են 1960-ականների սկզբին և այժմ անընդհատ զարգացվում, և արդիականացվում են։ Աստրոս II-ը բրազիլական բանակի սպառազինությունում է 1983 թվականից։ 2014 թվականին սերիական արտադրության դրվեց Աստրոս II նոր արդիականացված համակարգերը և սկսվեցին արտահանվել այլ երկրներ։ Այս համակարգերն արդեն արտահանվել է Բահրեյն, Մալայզիա, Կատար և Սաուդյան Արաբիա։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրոս II համակարգերը տեղադրված են Mercedes-Benz 6x6 բարձր շարժունակության բեռնատարի շասսի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 7 մ, լայնությունը 2.9 մ, իսկ բարձրությունը 2.6 մ։ Աստրոս II համակարգը բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 10 տոննա։ Մեքենան սնուցվում է Mercedes-Benz ՕՄ422 դիզելային շարժիչով՝ զարգացնելով 280 ձիաուժ հզորություն։ Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 90 կմ/ժ։ Աստրոս II համակարգի վառելիքի պաշարը կազմում է 480 կմ։ Մեքենան ունի թույլ զրահապատում, ապահովված է փոքր զենքի կրակից։
Մարտավարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլական արտադրության Աստրոս II ՀԿՌՀ-երը ղեկավարում են 3 հոգանոց անձնակազմի կողմից։ Աստրոս II համակարգերն ունեն երեք տեսակի 127, 180 և 300 մմ-անոց հրթիռներ։ 127 մմ-անոց հրթիռի առավելագույն հեռահարությունը կազմում է 9-30 կմ, 180 մմ-անոց հրթիռի հեռահարությունը 15-35 կմ, իսկ 300 մմ-անոց հրթիռի հեռահարությունը շուրջ 20-90 կմ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Աստրոս II համակարգերը արձակում են նաև կասեթային մարտագլխիկներ։ Աստրոս II համակարգերը բացի արձակման կայանից բաղկացած են նաև վերալիցքավորման, բեռնամբարձիչ մեքենաներից։ Վերալիցքավորումը կատարվում է վերամբարձի օգնությամբ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրոս II համակարգը լինում են 4 տեսակի՝ կախված հրթիռների տրամաչափերից։
Տեսակ | ՍՍ-30 | ՍՍ-40 | ՍՍ-60 | ՍՍ-80 |
---|---|---|---|---|
Հրթիռների տրամագիծ | 127 մմ | 180 մմ | 300 մմ | 300 մմ |
Հրթիռների քանակ | 32 հատ | 16 հատ | 4 հատ | 4 հատ |
Հրթիռների քաշ | 68 կգ | 152 կգ | 595 կգ | - |
Հրթիռների երկարություն | 3.9 մ | 4.2 մ | 5.6 մ | - |
Կրակի հեռահարություն | 9-30 կմ | 15-35 կմ | 20-60 կմ | 22-90 կմ |
Աստրոս 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրազիլիայում ընդունվել է Աստրոս 2020 ծրագիրը, որը նախատեսում է ոչ միայն Աստրոս համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արդիականացում, այլև նոր Աստրոս III համակարգեր, որոնց հեռահարությունը կհասնի մինչև 300 կմ-ի։ Այս համակարգերն օժտված կլինեն թևավոր հրթիռներով։ Այս ծրագրի համաձայն մեքենան ունակ է լինելու արձաակել նոր ԱՎ-ՏՄ 300-տակտիկական հրթիռներ։
Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270 և Պինակա ՀԿՌՀ-երի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինատեսակ | Սմերչ[2] | Ուռագան[3] | ԱՌ1Ա[4] | PHL-03[5] | ՎՄ-80 | HIMARS[6] | M270[7] | Աստրոս II[8] | Պինակա[9] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ |
ԽՍՀՄ ՌԴ |
Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13,5 մլն. $ | 2 մլն. $ |
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին. Վերցված է 2016-06-21-ին.
- ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ PHL-03
- ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Պինակա