ՎՄ-80
ՎՄ-80 | |
---|---|
ՎՄ-80 ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Նախագծող | ՆՕՐԻՆԿՈ |
Արտադրող | Չինաստան |
Արտադրման տարիներ | 1999-ից մինչ օրս |
Հատի գին | 7 մլն $ |
Հիմնական օգտագործողներ | Չինաստան Հայաստան Հորդանան |
Մեքենայի Քաշ | 32 տ |
Մեքենայի Երկարություն | 9.5 մ |
Մեքենայի Բարձրություն | 3 մ |
Մեքենայի Լայնություն | 3.5 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 500 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 550 կմ |
Հրթիռների քանակ | 8 |
Հրթիռների տրամագիծ | 273 մմ |
Կրակի Հեռահարություն | 34-80 կմ |
ՎՄ-80 չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎՄ-80 համակարգերի արտադրույթունը սկսվել է 1999 թվականին։ ՎՄ-80 համակարգերը ՎՄ-40 համակարգերի ավելի արդիականացված և հզորացված տարբերակն է։ Արդիականացման նպատակն էր բարձրացնել շարժունակությունը և մարտունակությունը, ավելացել հեռահարությունը և ճշտգրտությունը և այլն։ Ներկայումս ՎՄ-80 համակարգերը արտահանվում են ՆՕՐԻՆԿՈ չինական արտաքին առևտրի կորպորացիայի (China North Industries Corporation) կողմից։ 1999 թվականին 4-8 ՎՄ-80 համակարգեր արտահանվել են Հայաստան։ ՎՄ-80 համակարգերի զարգացումը շարունակվում է մինչ օրս։ 2002 թվականին արտադրվեց նոր ՎՄ-120 տարբերակը։ Այս համակարգերի և ՎՄ-80 համակարգերի տարբերությունը միայն կրակի առավելագույն հեռավորոթյունն է։ Ի տարբերություն ՎՄ-80 համակարգերի՝ ՎՄ-120 համակարգերի կրակի առավելագույն հեռավորոթյունը կազմում է 120 կմ։ ՎՄ-120 համակարգեր արտահվել են Հորդանան։
Մարտավարատեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՎՄ-80 համակարգը տեղարված է 32 տոննա կշռող 8x8 բարձր շարժունակությամբ բեռնատարի շասսի վրա։ Մեքենան սնուցվում է 500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, զարգացնելով 70-80 կմ/ժ արագություն։ ՎՄ-80 համակարգի վառելիքի պաշարը կազմում է 550 կմ։ ՎՄ-80 համակարգի երկարությունը կազմում է 9.55 մ, լայնությունը 3.06 մ, իսկ բարձրությունը մոտ 3.3 մ։ ՎՄ-80 համակարգի հրթիռները ունեն ստանդարտ 273-մմ տրամագիծ, երկարությունը կազմում է 4.885 մ և կշռում են 505 կգ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը լիցքավորվում են կոնտեյներային տարբերակով, որը կրճատում է վերալիցքավորման ժամանակը։ ՎՄ-80 համակարգերի կրակի հեռահարությունը կազմում է 34-80 կմ։
Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինատեսակ | Սմերչ[1] | Ուռագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ |
ԽՍՀՄ ՌԴ |
Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13,5 մլն. $ | 2 մլն. $ |
Հայաստանի սպառազինությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի անկախության զորահանդեսի ժամանակ նշվեց, որ հայկական ՎՄ-80 համակարգերը զինվել են նոր, արդիականացված հրթիռներով, որոնց հեռահարությունը հասցվել է 120 կմ-ի։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է 4 համակարգերի գնման մասին, բայց բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ մեր զինված ուժերում կա առնվազն 8 համակարգեր (ևս 4 համակարգ գտնվում է ԼՂՀ Զինված ուժերում)։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-08-14-ին.
- ↑ «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2016-08-14-ին.
- ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին. Վերցված է 2016-08-14-ին.
- ↑ PHL-03
- ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Պինակա