Ավետիք Ղուրբանյան
Արտաքին տեսք
Ավետիք Ղուրբանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1899 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1938 (39 տարեկան) |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ավետիք Ղուրբանյան Վիքիդարանում |
Ավետիք Ղուրբանյան (սեպտեմբերի 10, 1899, Ախալցխա - դեկտեմբերի 7, 1938), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ծնվել է Ախալցխայում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1922 թվականին եղել է Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի անդամ։ Մայակովսկու առաջին հայ թարգմանիչն է։ 1926 թվականին Ամո Խարազյանը Թիֆլիսում, Ռուսթավելու անվան թատրոնում, բեմադրել է նրա «Արմյանսկի բազար» պիեսը։ 1933 թվականին Ա. Ղուրբանյանը տեղափոխվում է Երևան և աշխատում Հայաստանի կուլտուրայի և պատմության ու գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։
Նա ուսումնասիրել է Նահապետ Քուչակի, Ֆրիկի, Գրիգորիս Աղթամարցու, Սայաթ-Նովայի գործերը և մենագրություններ գրել նրանց մասին։ Զբաղվել է նաև Խաչատուր Աբովյանի ժառանգությամբ։ Մահացել է 1938 թվականին[1]։
Երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեկցի երգեր (բանաստեղծություններ), Թիֆլիս, տպարան «Զարյա վոստոկա»-ի, 1926, 35 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բուշ Վիլհելմ։ Պլիխն ու պլյուխը.- Երևան։ Պետհրատի I տպարան, 1938.- 72 էջ։
- Խորհրդային գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար.- Երևան։ Պետհրատ, 1940.- 457 էջ.- Բովանդ-ից՝ Մայակովսկի Վլադիմիր. Ձախ մարշ; Ժողովամոլներ։
- Կիշ Լայոշ։ Վենգրիական կարմիր պրեսնյան.- Երևան։ Պետհրատ, 1931.- 30 էջ.- (Միջազգային հեղափոխական գրականություն)։
- Մայակովսկի Վլադիմիր։ Անհաղթելի զենք։ Պաշտպանական և հայրենասիրական բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1942.- 72 էջ.- Բովանդ-ից՝ Ընկ. Նետտեին; Անհաղթելի զենք։
- Մայակովսկի Վլադիմիր։ Արտասահման։ Բանաստեղծություններ և ակնարկներ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 289 էջ.- Բովանդ-ից՝ Դեպի տուն։
- Մայակովսկի Վլադիմիր։ Բանաստեղծություններ, պոեմներ։ Գիրք 1. Բանաստեղծություններ.- Երևան։ Հայաստան, 1972.- 214 էջ.- Բովանդ-ից՝ Հրաման N 2 արվեստի բանակին։
- Մայակովսկի Վլադիմիր։ Ընտիր երկեր։ Հատոր 1. Ես ինքս ; Բանաստեղծություններ ; Պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1950.- 553 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Մայակովսկի Վլադիմիր։ Հատընտիր։ Բանաստեղծություններ և պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1940.- 336 էջ։ Վերատպությունը տե՛ս Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1955.- 599 էջ; Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 122 էջ; Հատընտիր.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 696 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Բայց և այնպես; Ձեզ; Ձախ մարշ; Արտասովոր արկած ամառը…; Հրաման N 2 արվեստի բանակին; Ժողովամոլները; Նամակ պրոլետարական պոետներին; Մարքսիզմը զենք է…; Բլեկ ընդ ուայթ; Դեպի տուն; Ընկեր Նետտեին; Անհաղթելի զենքը; Մեր պատանեկությանը; Խոսակցություն ֆինտեսչի հետ պոեզիայի մասին։
- Մարշակ Սամուիլ։ Ա՜յ քեզ ցրված մարդ.- Երևան։ Պետհրատի վիմագրատուն, 1933.- 12 չհ. էջ։
- Սովետական գրողներ։ Գրականության քրեստոմատիա։ Միջնակարգ դպրոցների տասներորդ դասարանի համար։ Չորրորդ բարեփոխված հրատ.- Երևան։ Հայպետհրատ, 1945.- 689 էջ.- Բովանդ-ից՝ Մայակովսկի Վլադիմիր. Ձախ մարշ; Ժողովամոլները։
- Տաբիձե Տիցիան։ Վրաց նորագույն գրականությունը։ 19-րդ դար։ (Սեղմ ակնարկ).- Երևան։ Պետհրատ, 1931.- 88 էջ։
- Տիխոնով Նիկ. Պատերազմ.- Երևան։ Պետհրատ, 1938.- 187 էջ։
- Օկուլով Ալեքսեյ։ Կամո։ Պատմվածք.- Երևան։ Պետհրատ, 1932.- 78 էջ։
- Բայց և այնպես (Վլադիմիր Մայակովսկի)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 336-337.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետիք Ղուրբանյան» հոդվածին։ |
|
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1938 մահեր
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ
- Հայ գրականագետներ
- Հայ թարգմանիչներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ