Ավլոս Կոռնելիոս Ցելսոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | մ. թ. ա. 25 անհայտ |
---|---|
Մահացել է | մոտ 50 անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բժիշկ և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][2] |
Aulus Cornelius Celsus Վիքիպահեստում |
Ավլոս Կոռնելիոս Ցելսոս (լատին․՝ Aulus Cornelius Celsus, մ. թ. ա. 25, անհայտ - մոտ 50, անհայտ), հռոմեացի փիլիսոփա և բժիշկ։ Գրել է շուրջ 20 գիրք (լատին․՝ «Artes») փիլիսոփայության և գիտության տարբեր ասպարեզներից (ճարտասանություն, իրավունք, գյուղատնտեսություն, ռազմական գործ և բժշկություն)։ Այդ աշխատությունից մեզ է հասել միայն բժշկությանը վերաբերող հատվածը (8 գիրք, լատին․՝ «De medicina»)։
De Medicina-ն հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որը, դեռևս Հիպոկրատեսի և Ասկլեպիադեսի ժամանակներից եկող ավանդույթի համաձայն, բաղկացած է երեք մասից՝ սննդակարգ (դիետա), դեղաբանություն և վիրաբուժություն[3]։ Աշխատությունը կազմված է ութ գրքից՚
- 1-ին գիրք - – Բժշկագիտության պատմություն (ներառում է պատմություններ ութսուն բժշկագետների մասին, որոնցից ոմանք հայտնի են դարձել լոկ այս գրքի շնորհիվ[4])
- 2-րդ գիրք - – Ընդհանուր ախտաբանություն
- 3-րդ գիրք – Յուրահատուկ հիվանդություններ
- 4-րդ գիրք – Մարմնի մասերը
- 5-րդ և 6-րդ գրքեր – Դեղաբանություն
- 7-րդ գիրք – Վիրաբուժություն
- 8-րդ գիրք – Վնասվածքաբանություն
Ժամանակակիցները Ցելսոսին անվանել են «բժշկագիտության Ցիցերոն» (նրա հստակ, հասկանալի խոսքը նկատի առնելով), «հռոմեական Հիպոկրատ»։
De Medicina-ն առաջին անգամ տպագրվել է 1478 թվականին և երկար տարիներ եղել է բժշկագիտական գլխավոր ձեռնարկը Եվրոպայում։
Ցելսոսի աֆորիզմներից[5]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անգործությունը թուլացնում է մարմինը, աշխատանքը՝ ամրապնդում. առաջինը հանգեցնում է վաղաժամ ծերության, երկրորդը երկարաձգում է երիտասարդությունը։
- Ստամոքսը չափից դուրս լցնելը վնասակար է առողջության համար։
- Հանգստությունը լավագույն դեղամիջոցն է։
- Հիվանդությունը ոչ թե գեղեցիկ խոսքերով են բուժում, այլ՝ դեղերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ CONOR.Sl
- ↑ «On Medicine - De medicina». World Digital Library. Վերցված է 2014 թ․ մարտի 1-ին.
- ↑ Magill, Frank Northen; Aves, Alison (1998). Dictionary of World Biography. Taylor & Francis. ISBN 9781579580407. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Celsus, De Medicina
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Цельз, Авл Корнелий». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- De Medicina at LacusCurtius (Latin original and English translation)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավլոս Կոռնելիոս Ցելսոս» հոդվածին։ |
|