Jump to content

Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՆոր Հարավային Ուելս
ՎայրCircular Quay?
Հիմնադրվել է1991[1]
ՀիմնադիրJohn Joseph Wardell Power?[1]
Կայքmca.com.au
Քարտեզ
Քարտեզ

Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարան[2] (անգլ.՝ Museum of Contemporary Art Australia, անգլերենում օգտագործվում է MCA հապավումը), Սիդնեյում՝ Ավստրալիայում գտնվող գեղարվեստի թանգարան։ Այն նվիրված է բացառապես ինչպես Ավստրալիայից, այնպես էլ ամբողջ աշխարհից ժամանակակից արվեստի գործերի ցուցադրմանը, մեկնաբանմանը և հավաքագրմանը։ Թանգարանի շենքը կառուցվել է ար-դեկո ոճով[3] և ավելի վաղ ծառայել է որպես Ծվային ուժերի խորհրդի շտաբ-բնակարան։

Թնագարանը Սիդնեյի ժամանակակից արվեստի թանգարան անվամբ բացվել է 1991 թվականին։ 2010 թվականին սկսվել է թանգարանի վերանորոգման և ընդարձակման աշխատանքները, որն արժեցել է 58 մլն ավստրալիական դոլար[4]։ Վերանորոգումից հետո 2012 թվականի մարտի 29-ին կայացել է թանգարանի վերաբացումը արդեն ներկայիս անվամբ[5][6]։ Թանգարանի հավաքածուում է գտնվում ավստրալիացի նկարիչների ավելի քան 4000 աշխատանք, որոնք ձեռք են բերվել 1989 թվականին։ Թանագարանի հավաքածուն իր մեջ ներառում է արվեստի բոլոր տեսակները, բայց ցուցանմուշների գերակշռող մասը վերաբերում են գեղանկարչությանը, լուսանկարչությանը, քանդակագործությանը, թղթի վրա աշխատանքին և շարժվող պատկերներին։ Հավաքածուի զգալի մասն են կազմում ավստրալիայի աբորիգենների նկարիչների աշխատանքները։

Թանգարանը ստեղծվել է ավստրալիացի նկարիչ-տարաբնիկ Ջոն Պաուերի (1881-1943), որն իր անձնական ունեցվածքը կտակել էր Սիդնեյի համալսարանին ավստրալիացիներին ժամանակակից կերպարվեստի ոլորտի լուսավորության և ուսուցման համար, ցանկության համաձայն։

1989 թվականին Ծովային ծառայության խորհրդի նոր շենք տեղափոխվելուց հետո Նոր Հարավային Ուելսի կառավարությունը թանգարանին նվիրաբերվել է ծովափնյա Սեկուլար Կուեյի ծովախորշի նախկին շենքը։ 1990 թվականին Սիդնեյի համալսարանի միջոցներով և Ջոն Պաուերի կտակով շինությունը վերանորոգվել է։ Շինարարական աշխատանքները ղեկավարում էր Peddle Thorpe / John Holland Interiors-ից Էնդրյու Անդերսոնը։ 1991 թվականի նոյեմբերին Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանը պաշտոնապես բացվել է։

2010-2012 թվականին Սիդնեյի ճարտարապետ Սեմ Մարշալի նախագծով կառուցվել է թանգարանի լրացուցիչ շենքը, որը ստացել է Մորդանթի թև անվանումը՝ ի պատիվ նախագծին աջակցություն ցուցաբերած բարեգործների ընտանիքի։ Այն բացվել է 2012 թվականի մարտին[7][8] և ընդարձակել է թանգարանին հասանելի մակերեսը մոտ մեկ ու կես անգամ[9]։ Շենքը կառուցվել է 1960 թվականին ավանգարդ մոդուլյար ոճով և հակադրվում է ավելի դասական հիմնական կորպուսին[9]։

Ավաստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանը ոչ առևտրական բարեգործական կազմակերպություն է։ Այն մշտական ֆինանսավորում և օժանդակություն է ստանում Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարությանից՝ Arts NSW գործակալության միջոցով, նաև Ավստրալիայի կառավարությունից՝ Ավստրալիայի մշակույթի խորհրդի միջոցով։ Բյուջեի մոտ 70 %-ը ձևավորվում է նրա սեփական գործունեությունից՝ ցուցահանդեսներից, միջոցառումներից և վարձույթից, նաև հովանավորություններից և նվիրատվություններից[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.mca.com.au/about-us/our-history/
  2. The Art Newspaper Russia No03-04 / июль-август 2012. — Litres, 2018-12-20. — 72 с. — ISBN 9785457839496
  3. «Museum of Contemporary Art». Sydney Architecture. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Sydney Museum of Contemporary Art to reopen in 2012». World Interior Design Network. Australia. 2012 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
  5. Dale; Kneen Starchitects In Our Eyes (und) // High Life. — British Airways, 2012. — С. 16—17.
  6. Brownell, Ginanne (2012 թ․ մարտի 20). «A Makeover for Contemporary Art in Sydney». The New York Times. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Craswell, Penny (2012 թ․ ապրիլի 12). «The reimagined Museum of Contemporary Art». ArchitectureAU. Architecture Media Pty Ltd. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  8. «The MCA's new Mordant Wing». Artist Profile (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  9. 9,0 9,1 «The MCA's new Mordant Wing» (անգլերեն). Artist Profile. 2012 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  10. «About the MCA». Museum of Contemporary Art Australia.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։