Jump to content

Ատոմիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատոմիում
Տեսակճարտարապետական հուշարձան
Երկիր Բելգիա[1]
ՏեղագրությունԲրյուսել
ՎայրHeysel?
Հասցե1020
ՓողոցPlace de l'Atomium - Atomiumplein? (1)
Ճարտարապետական ոճexpo style?
Բարձրություն102 մետր
Անվանված էատոմ
ՍեփականատերAtomium? և Բրյուսել
ՍպասարկողAtomium?[2]
Հիմնադրված է1954[3]
Բացվածապրիլի 17, 1958
ՃարտարապետAndré and Jean Polak?
ՃարտարագետAndré Waterkeyn?
ՊատվիրողGeorges Moens de Fernig?
ԻրադարձություններՇինարարություն, Expo 58? և վերանորոգում
Քարտեզ
Քարտեզ

Ատոմիումը համարվում է Բրյուսելի խորհրդանիշը և գլխավոր հուշարձաններից մեկը։

Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարի խորհրդանիշ, կառուցվել է ճարտարապետներ Անդրե և Միշել Պոլակների ղեկավարությամբ։ Կառույցը նախապես ծածկված էր այլումինի շերտով, սակայն 2006-ին անցկացված հիմնական նորոգման ընթացքում ծածկվել է նաև պողպատի շերտով։

Կառույցն իրենից ներկայացնում է երկաթի բյուրեղի մոդելը՝ խոշորացված 165 միլիարդ անգամ, կազմված է 9 ատոմներրից։ Ատոմիումի բարձրությունը 120 մ է, քաշը՝ շուրջ 2400 տոննա, իսկ 9 ատոմային գնդերից յուրաքանչյուրի տրամագիծը՝ 18 մ։ Դրանցից վեցը մատչելի են զբոսաշրջիկների համար։ Գնդերը միացված են միմյանց 23 մ երկարությամբ խողովակներով, որոնք շարժասանդուխքներ ունեն ներսում, ինչպես նաև միացման միջանցքներ։ Գնդերի միջև ընդհանուր թվով կան 20 այդպիսի միավորող խողովակներ։ Դրանցից մեկում վերելակ է տեղադրված, որը կարող է 25 վայրկյանում այցելուներին բարձրացնել Ատոմիումի ամենավերին գնդում տեղակայված դիտման հրապարակը և շքեղ ռեստորանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատոմիում» հոդվածին։