Արթուր Գրիֆիթ
Արթուր Գրիֆիթ | |
Կուսակցություն՝ | Շինֆեյներներ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և գրող |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մարտի 31, 1872[1][2][3] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանի օր | օգոստոսի 12, 1922[4][1][2][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Թաղված | Գլասնևին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Իռլանդական ազատ պետություն |
Արթուր Ժոզեֆ Գրիֆիթ (անգլ.՝ Arthur Joseph Griffith, իռլանդերեն՝ Art Ó Gríobhtha,մարտի 31, 1872[1][2][3], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 12, 1922[4][1][2][…], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իռլանդացի լրագրող, հեղափոխական և քաղաքական գործիչ, «Շինն Ֆեյն» կուսակցության ստեղծող և երրորդ առաջնորդ։ 1921 թվականին գլխավորել է իռլանդական պատվիրակությունը Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ժոզեֆ Գրիֆիթը ծնվել է Դուբլինում՝ Ուելսից ներգաղթյալների ընտանիքում։ Նրա նախնիների մի քանի սերունդ պատկանել է Մորավյան եկեղեցուն[5], սակայն Իռլանդիայում ընտանիքի անդամները անցել են կաթոլիկության։ Նրա հայրը տպագրիչ էր «The Nation» թերթում։
Արդեն պատանեկության տարիներին Արթուրը միացել է Իռլանդիայի Հանրապետական եղբայրությանը (IRB)։ 1897-1898 թվականներին նա ապրում էր Հարավային Աֆրիկայում, աջակցում էր բուրերին բրիտանական էքսպանսիոնիզմի դեմ և նախագահ Պաուլուս Կրյուգերի մեծ երկրպագուն էր։
1899 թվականին վերադառնալով Դուբլին՝ Գրիֆիթը հիմնադրել է «United Irishman» շաբաթաթերթը։ Նա իռլանդական ազգայնականության ակտիվ գիտակ էր, դատապարտում էր սոցիալիստներին և պացիֆիստներին։ 1900 թվականի սեպտեմբերին նա ստեղծել է մի կազմակերպություն, որը կոչվում էր Cumann na nGaedheal («Գելսի հասարակություն»)՝ միավորելու առաջադեմ ազգայնական և անջատողական խմբերն ու ակումբները։ 1903 թվականին ստեղծել է Ազգային խորհուրդ՝ Էդուարդ VII թագավորի Իռլանդիա կատարած այցի դեմ քարոզչության համար։ 1907 թվականին այս կազմակերպությունը միավորվել է Շինն Ֆեյն լիգայի հետ (հետագայում այս հիմքի վրա ստեղծվել է «Շինն Ֆեյն» կազմակերպությունը)։
1906 թվականին, զրպարտության հայցի պատճառով «United Irishman» ամսագրի փակումից հետո, նա ստեղծել է «Շինն Ֆեյն» հրատարակությունը, որը գոյություն է ունեցել մինչև 1914 թվական, որից հետո նա դարձել է «Ազգ» ամսագրի խմբագիր։
«Շինն Ֆեյն»-ի գաղափարակիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին ստեղծված «Շինն Ֆեյն» կազմակերպության համահիմնադիրն ու նախագահն է։ Նրա ծրագրի հիմքում Գրիֆիթի «Շինն Ֆեյնի քաղաքականությունը» հոդվածն էր։ Նա հայտարարել է, որ 1800 թվականին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միության ակտը անօրինական է, և հետևաբար, գործում է անգլո-իռլանդական կրկնակի միապետությունը։ «Շինն Ֆեյն»-ի հիմնական աշխարհայացքային սկզբունքները Գրիֆիթը շարադրել է 1904 թվականին հրապարակված հոդվածում, որում էքսկուրս է կատարվել 1867 թվականին, երբ Հունգարիան, լինելով Ավստրիական կայսրության մաս, դարձյալ դարձել է հավասար թագավորություն Ավստրո-Հունգարիայի կազմում։ Չնայած Գրիֆիթը միապետության կողմնակից չէր, բայց որպես փոխզիջում առաջարկել է, որ Իռլանդիան Բրիտանիայի հետ միասին դառնա առանձին Թագավորություն։ Այս դեպքում երկու երկրներն էլ կազմում են կրկնակի միապետություն՝ ընդհանուր միապետով, բայց առանձին կառավարություններով։ Այնուամենայնիվ, այս գաղափարը մերժվել է առաջին հերթին Մայքլ Քոլինզի կողմից։
Նա համոզված տնտեսական ազգայնական էր և պնդում էր, որ ազգայնականությունը կենտրոնական դեր է խաղում տնտեսական աճը խթանելու գործում։ Նա հաճախ էր մեջբերում գերմանացի տնտեսագետ Ֆրիդրիխ Լիստի աշխատանքը։
1911 թվականին նա օգնել է հիմնել Իռլանդիայի համամասնական ներկայացուցչության ընկերություն՝ հավատալով, որ համամասնական ներկայացուցչությունը կօգնի կանխել անկախ Իռլանդիայում արհմիութենական գործիչների և ազգայնականների միջև թշնամանքը։
Զատկի ապստամբության պարտությունից հետո (1916 թվական) Գրիֆիթի՝ անգլո-իռլանդական երկակի միապետության հայեցակարգի կողմնակիցների և Սին Ֆեյնի նոր անդամների միջև առճակատումը Իմոն դե Վալերայի ղեկավարությամբ, որը ձգտում էր ստեղծել առանձին հանրապետություն, հասել է մինչև գագաթնակետ։ Սա հանգեցրել է կուսակցության պառակտմանը 1917 թվականի հոկտեմբերին։ Փոխզիջման արդյունքում որոշվել է նախ փորձել ստեղծել հանրապետություն, իսկ հետո թույլ տալ, որ ժողովուրդը որոշի, թե արդյոք ցանկանում է հանրապետություն, թե միապետություն։ Գրիֆիթը հրաժարական է տվել Շինն Ֆեյնի նախագահի պաշտոնից՝ հօգուտ դե Վալերայի, սակայն ընտրվել է որպես փոխնախագահ։
Անկախության պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի մայիսին Գրիֆիթը, դե Վալերայի և 72 այլ Շինն Ֆեյն ակտիվիստների հետ միասին, ձերբակալվել է կեղծ գերմանական դավադրության մեջ ներգրավվելու կասկածով։ Նա առաջադրվել է որպես կուսակցության թեկնածու 1918 թվականի հունիսին խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում և ընտրվել է։ Տասը ամիս անցկացրել է Գլոստերի բանտում և ազատ արձակվել 1919 թվականի մարտին։ 1919 թվականին Գրիֆիթը դարձել է նորաստեղծ հանրապետության փոխնախագահ։ 1919-1921 թվականներին զբաղեցրել Է ինքնահռչակ Իռլանդիայի Հանրապետության ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Միացյալ Նահանգներում գտնվելու ընթացքում Դե Վալերայի բացակայության ժամանակ Գրիֆիթը նախագահի պաշտոնակատար էր և պարբերաբար հարցազրույցներ էր տալիս մամուլի համար։ 1920 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալվել է, ապա յոթ ամսով բանտարկվել՝ ազատվելով 1921 թվականի հունիսին։ 1921 թվականի օգոստոսին նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Ղեկավարել է իռլանդական պատվիրակությունը, որը բանակցություններ էր վարում 1921 թվականի անգլո-իռլանդական պայմանագրի շուրջ։ Իռլանդիայի հանրապետական բանակի արմատականները չեն հաստատել այս պայմանները, ինչը հանգեցրել է քաղաքացիական պատերազմի։
1922 թվականին ընտրվել է Իռլանդիայի Հանրապետության նախագահ ՝ ընդամենը երկու ձայնով առաջ անցնելով Դե Վալերայից։ Մահացել է սրտի կաթվածից մի քանի ամիս այդ պարտականությունները կատարելուց հետո։
Հակահրեական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայմոն Սեբագ-Մոնտեֆիորեն նշում է, որ Գրիֆիթը 1904 թվականին պաշտպանել է հակահրեական ջարդը և բոյկոտը Լիմերիկում[6]։ Դրեյֆուսի դատի քննարկման ժամանակ ակտիվորեն ատելություն է արտահայտել հրեաների նկատմամբ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Гриффит Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Начиная с его прапрадеда Вильяма Гриффита оф Друзи-Коэд-Учаф (William Griffith of Drws-y-coed Uchaf, 1719 - 1782).
- ↑ Montefiore S. Arthur Griffith, Anti-Semite(անգլ.) // The Spectator. —London, 10 OCTOBER 1997. — С. 28. Архивировано из первоисточника 29 Հոկտեմբերի 2013.
- ↑ Keogh, Dermot Jews in Twentieth-century Ireland: Refugees, Anti-semitism and the Holocaust. — Cork University Press, 1998. — С. 22. — ISBN 1-85918-150-3
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https։//www.britannica.com/biography/Arthur-Griffith
- https։//www.bbc.co.uk/history/british/easterrising/profiles/po07.shtml
- Michael Laffan, «Arthur Joseph Griffith (1871—1922)», Dictionary of Irish Biography, 4(Cambridge, 2009)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Գրիֆիթ» հոդվածին։ |
|