Արուշա
Բնակավայր | ||
---|---|---|
Արուշա | ||
Երկիր | Տանզանիա | |
Համայնք | Տանզանիա և Arusha District? | |
Հիմնադրված է | 1948 թ. | |
Մակերես | 1590 կմ² | |
ԲԾՄ | 1387±1 մետր | |
Բնակչություն | ▼535 362 մարդ (2023)[1] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 027 | |
| ||
Արուշա (սվահիլի՝ և անգլ.՝ Arusha), քաղաք Տանզանիայի հյուսիսում։ Հանդիսանում է Արուշա շրջանի վարչական կենտրոնը, որի բնակչությունը 1 288 088 մարդ է, այդ թվում Արուշա շրջանում բնակվում է 341 155 մարդ (ըստ 2005 թվականի մարդահամարի)։ 20-րդ դարի 70-ական թվականներից սկսած քաղաքի բնակչությունը ավելացել է 7 անգամ։ Արուշան գտնվում է ամենահայտնի բնապատկերների և Աֆրիկայի ազգային պարկերի շրջակայքում։ Տեղակայված է Մերու լեռների արևելյան ճյուղի Խզվածքային մեծ հովտի ստորին մասում։ Արուշան ունի մեղմ կլիմա։ Քաղաքը մոտ է տարածաշրջանային մի շարք տեսարժան վայրերի՝ Սերենգետի այգուն, Նգորոնգորո խառնարանին, Մանյարա լճին, Օլդուվայի կիրճին, Տարանգիրեի ազգային պարկին և Կիլիմանջարո լեռանը, ունի նաև Մերու լեռան վրա գտնվող իր սեփական Արուշա ազգային պարկը։
Արուշան հանդիսանում է համաշխարհային դիվանագիտության մեծ կենտրոն։ Փաստացի քաղաքում է գտնվում Արևելաֆրիկյան միավորման մայրաքաղաքը։ 1994 թվականից սկսած քաղաքում կայանում է նաև Ռուանդայի Միջազգային տրիբունալը։ Արուշան բազմազգ քաղաք է, որի բնակիչների մեծ մասը աֆրիկացիներ են, բացի այդ կան արաբական և հնդկական մեծաթիվ փոքրամասնություններ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան շատ համայնքներ, որոնք զբաղվում են դիվանագիտական գործունեությամբ և արագ զարգացող տեղական զբոսաշրջությամբ։ Արուշայում կան կաթոլիկ, անգլիկան, հուդայականության, իսլամի և հինդուիզմի դավանանքների ներկայացուցիչներ։ Տանզանիայի ամենաբարձրադիր բնակավայրն է։
Աշխարհագրությունը և կլիման
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշան գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում, Քենիայի սահմանի մոտ, Կիլիմանջարոյից 90 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Չնայած հարևանությունը հասարակածին՝ Մերու լեռան հարավային լանջի մոտ Արուշայի բարձր դիրքը (ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա) որոշիչ է եղել քաղաքում համեմատաբար ցածր ջերմաստիճանի համար և նվազեցրել է օդի խոնավությունը։ Սառը և չոր օդը գերակշռում է տարվա մեծ մասը։ Ջերմաստիճանը տատանվում է 13-ից մինչև 30 աստիճանի ըստ Ցելսիուսի, միջին հաշվով կազմում է 25 աստիճան։ Արուշայի եղանակը արտահայտվում է խոնավ և չոր եղանակներով, գերակշռում են Հնդկական օվկիանոսի հարավային քամիները, որը գտնվում է երկու հարյուր մղոն դեպի արևելք։
Քաղաքից անմիջապես հյուսիս գտնվում է Արուշա ազգային պարկը` Մերու հանգած հրաբխով (բարձրությունը՝ 4565 մ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1900 թվականին գերմանացի գաղութարարների կողմից, երբ այդ տարածքը ընդգրկված էր գերմանական Արևելյան Աֆրիկայի կազմում։ Կայազորային քաղաքն անվանվել է տեղական վա-արուշա ցեղի պատվին։
Գերմանական ռազմական ամրոցները, որոնց անվանել են «Բոմա», շրջապատված էին Մաքսիմա գնդացիրներով, ավարտին են հասցվել 1901 թվականին։ Առաջին հրամանատարը եղել է ավագ լեյտենանտ Գեորգ Կաստերը, որին սվահիլի լեզվով նվաստացուցիչ կերպով անվանում էին «Bwana Fisi», ինչը նշանակում է «պարոն Գիենա»։ 1903 թվականից հետո Արուշան արագ վերածվել է առևտրական և վարչական մեծ կենտրոնի[2]։ 1904 թվականին գերմանական կայսերական իշխանությունները այստեղ հաստատել են եվրոպական գաղութ, որը հովանավորվում էր բուր փախստականների ընտանիքների կողմից, հիմնականում գերմանական ծագմամբ, կապված Հարավային Աֆրիկայում անգլո-բուրական պատերազմի հետևանքների հետ։
1906 թվականից հետո կառավարությունը հովանավորել է գերմանացի գյուղացիներին՝ տնտեսության զարգացման համար։ Մի քանի Ավետարանչական լյութերական վերաբնակներ արդեն հասցրել էին հաստատվել Արուշա քաղաքից դեպի արևմուտք, երբ կառավարությունը որոշել էր Ռուսաստանի հարավից բնակեցնել գերմանացի փախստականներին։ 40 մարդ էր հավաքվել յուրաքանչյուրը 7000 նամականիշով և յուրաքանչյուր ընտանիք ստացել է հիսուն հեկտար՝ ցորենի, եգիպտացորենի և բանջարեղենի աճեցման համար[3]։ 1907 թվականին Թրափ ընտանիքներն իրենց տները կառուցել են Մերու լեռան լանջերին և նրանց «Momella» ագարակը վերջո դարձավ Արուշայի ազգային պարկի մի մասը։ Քենյոն Փոինթերը հետագայում դարձել է քաղաքի ամենանշանակալի ներդրողներից մեկը՝ ներդնելով ավելի քան մեկ միլիոն դոլար այդ շրջանում։ Նա կառուցել է Արուշայի առաջին պահակակետը, գրասենյակները, եկեղեցիները և այլ տեսարժան վայրեր[2]։ 1960-ականներին Ջոն Ուեյնի մասնակցությամբ «Hatari!» ֆիլմից հատվածներ նկարահանվել են Momella ֆերմայում։
1916 թվականի մարտին Արուշան բռնազավթվել է անգլիացիների կողմից։
1956 թվականին Արուշա է այցելել արքայադուստր Մարգրեթը։ 1961 թվականին քաղաքում ստորագրվել են պաշտոնական փաստաթղթեր՝ հռչակելով Տանզանիայի անկախությունը։
1993 թվականի օգոստոսի 4-ին Արուշայում Ռուանդայի քաղաքացիական պատերազմի պայքարող խմբակցությունների ներկայացուցիչները ստորագրել են Արուշայի համաձայնագիրը։ 1994 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1994 թվականի նոյեմբերի 8-ի իր 955 բանաձևում որոշել է, որ պետք է Արուշում անցկացնել Ռուանդայի հարցով միջազգային տրիբունալը։ Տրիբունալի ստեղծումը դրական է անդրադարձել Արուշայի տնտեսության վրա։
2006 թվականի հուլիսի 1-ին Արուշան պաշտոնապես դարձել է քաղաք (city)[4]:
Տնտեսություն և արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշան հանդիսանում է խոշոր արդյունաբերական կենտրոն, առաջին հերթին գյուտնտեսական արտադրանքի վերամշակմամբ՝ ցորեն, սուրճ, սիսալ, ջուտ, կոկոսի մանրաթել և այլն։ Վերջին տարիներին այստեղ աճեցնում են նաև արտահանման համար էկզոտիկ ծաղիկներ։ Տասնամյակի ընթացքում քաղաքը մնում է եկող զբոսաշրջիկների քանակով առաջատարներից մեկը։ Բազմաթիվ սաֆարի զբոսաշրջիկների հետ կապված՝ Արուշան տեղի բնակիչների շրջանում ստացել է հեգնական Դար-էս-Սալֆարի անվանումը (Դար-էս-Սալամի նմանությամբ)։ Արուշայում կա օդանավակայան, այստեղ է գտնվում Դար-էս-Սալամից եկող երկաթուղու վերջին կայանը։ Փոքր տնտեսությունները ուժգին տուժել են վերջին տարիների ճգնաժամից և այժմ հիմնականում զբաղված են բնական տնտեսությամբ։ Արուշայում կան մի քանի գործարաններ, այդ թվում՝ գարեջրագործության, անվադողերի և մանրաթելային բույսերի գործարան, նաև հանդիսանում է դեղագործական խոշոր արտադրող։
Արուշայի շրջակայքը հանդիսանում է միակ ոսկերչական որակի տանզանիտային հանքանյութի միակ աղբյուրը, որը ներկայումս արտադրվում է մեծ քանակությամբ։
Տուրիզմը ևս հանդիսանում է Արուշայի տնտեսության հիմնական ոլորտներից, ըստ եկամտի Տանզանիայում հանդիսանում է երկրորդը։ Հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է Աֆրիկայի ամենատարածված ազգային պարկերի և արգելոցների մոտակայքում, որոնց թվում է Սելուս ազգային պարկը (աշխարհի խոշորագույն ազգային պարկերից մեկը), Սերենգետի, Կիլիմանջարո, Նգորոնգորո ազգային պարկերը, Արուշան դարձել է զբոսաշրջիկների համար հայտնի փոխադրման կետ, որոնք այցելում են Տանզանիա և Արևելյան Աֆրիկա՝ սաֆարի լուսանկարների և Կիլիմանջարո լեռ բարձրանալու համար։ Բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր են նկարվել Արուշայի շրջանում, այդ թվում նաև 1962 թվականին Հովարդ Հոուքսի Hatari ֆիլմը՝ Ջոն Ուեյնի մասնակցությամբ։
Արուշայում է տեղակայված Հարավաֆրիկյան միությունը, Ռուանդայում Միջազգային քրեական տրիբունալը, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության աֆրիկյան դատարանը, դրանցից յուրաքանչյուրը իր ներդրումն է ունեցել տեղական տնտեսության մեջ։ Արուշայում է գտնվում Միջազգային գիտաժողովների հայտնի կենտրոնը, որն անցկացնում է բազում միջազգային հանդիպումներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշայի առավել նշանակալից տարածքները ներառում են բիզնեսի կենտրոնական շրջանը, որը գտնվում է ժամացույցի աշտարակի հարևանությամբ, հյուսիս-արևմուտքում գտնվող Սեքեյի շրջանը, որը հիմնականում ակտիվ է աշխույժ գիշերային կյանքով, Նժիրո թաղամասը՝ հարավում գտնվող միջին խավի համար արագ զարգացող արվարձան, և Տենգերու շրջանը, որը արևելքում գտնվող ակտիվ շուկայով արվարձան է։
Արուշայից դեպի հյուսիս գտնվում է Կարատու, Նգորոնգորո, Մոնդուլի, Արումեր և Լոնգիդո շրջանները։ Այս տարածքներից մեքենայով 90 րոպե հեռավորություն է դեպի Արուշայի հյուսիսի դալա-դալա՝ Արուշա-Նաիրոբի ճանապարհի երկայնքով։ Ռուբանդա Սաֆարիի ճամբարը Սաֆարիի ամենահայտնի ճամբարներից մեկն է։ Ռուբանդա-Սաֆարի-Կամպը գտնվում է Սերենգետի հարևանությամբ Իկոմի դարպասի մոտ։ Այս վայրը խնամքով ընտրվել է, որպեսզի գտնվի գնու այծքաղի դեպի վայրի բնություն միգրացիոն ճանապարհին մոտ։ Այդ գաղթը դիտարկելու լավագույն ժամանակը մայիսից օգոստոս և հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածներն են։ Ամբողջ տարվա ընթացքում այստեղ կան մեծ թվով կենդանիներ՝ գնու այծքաղների և զեբրերի մեծ հոտ, փղերի և ընձուղտերի մեծ նախիրներ։ Կենդանիների այլ տեսակներից կան առյուծներ, բորենիներ, վիթեր և գոմեշներ։
Ժամացույցով աշտարակը գտնվում էր Արուշայից Կահիրե և Քեյփթաուն գնացող ճանապարհի կեսին՝ ներկայացնելով Աֆրիկաում նախկին Բրիտանական կայսրության երկու ծայրերի միջև ընկած կես ճանապարհը։ Սակայն փաստացի այս երկու քաղաքների միջև ընկած ճանապարհի կեսը գտնվում է Կոնգոյի կենտրոնում։ Ներկայումս ժամացույցով աշտարակը զարդարված է «Կոկա-Կոլա» ընկերության պատկերանշանով։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշային հիմնականում սպասարկում է Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է արևելքից 60 կիլոմետր (37 մղոն) հեռավորության վրա, Մոշի քաղաքի կես ճանապարհին։ Օդանավակայանում իրականացվում են միջազգային և ներքին չվերթներ։ Արուշայի օդանավակայանը ավելի փոքր է, հանդիսանում է քաղաքի արևմտյան մասի ներքին օդանավակայանը, ներկայումս ընթանում է դրա ընդլայնումը։ Արուշայի օդանավակայանը տարեկան սպասարկում է ավելի քան 87 հազար ուղևորի։ Ուղևորատար գնացքները դեպի Արուշա չեն գնում, բայց կանոնավոր ավտոբուսային սպասարկում կա դեպի Նայրոբի, Դոդոմա և Դար-էս-Սալաամ, ինչպես նաև տեղական այլ քաղաքներ։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշան ունի բարեխառն կլիմա, տեղակայված է գեղատեսիլ տեղանքի հարևանությամբ։ Տանզանիայի հիփ հոփը ներկայումս տարածված է երիտասարդների շրջանում։ Այն հիմնականում կատարվում է սուահիլիով, աֆրո-ամերիկյան երաժշտական զանազան ժանրերի ազդեցություններով, տեղականն ձևով հայտնի է որպես Բոնգո Ֆլավա։ Այս ժանրի որոշ ներկայացուցիչներ են X Plastaz խումբը, երգիչներ Nakaaya, Nako 2 Nako, Watengwa և Waturutumbi:
Արուշայում են անցկացնում Տանզանիայի բազմաթիվ փառատոններ, նաև տանզանական մի շարք կորպորատիվ հովանավորներ ունեցող ամենամյա փառատոն, որին մասնակցում են ամբողջ աշխարհից տարբեր արվեստագետներ։ Արուշա այցելել են այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Շեգին և Ջեֆրի Աթքինսը։
Արուշայում անցկացվում է նաև Նանե Նանե գյուղատնտեսական ամենամյա ցուցահանդեսը։ Նանե Նանեն Տանզանիայում անցկացվող շատ պայծառ տոներից է, որը տեղի է ունենում օգոստոսի 8-ին (ութերորդ ամիս, Նանե Նանեն սուահիլի լեզվով նշանակում է «ութ-ութ»։ Ֆերմերները և հետաքրքրվող այլ անձինք կիսվում են գիտելիքներով ու բիզնեսով։ Այն տարեկան իր շուրջն է գրավում մինչև կես միլիոն մարդ։
Արուշան հայտնի է նաև իր աշխույժ գիշերային կյանքով, այնտեղ տեղակայված են տեղական հայտնի գիշերային ակումբներ, ինչպիսիք են Velocity, Colobus Club և Blue Triple 'A':
Արուշայում է տեղակայված նաև հին գերմանական Բոմի Բնության պատմության ազգային թանգարանը։ Թանգարանը փոքր է և բաղկացած է Արուշայի շրջանի հնագույն մարդու, բույսերի և կենդանիների երեք ցուցադրություններից և Արուշայի գաղութատիրական շրջանի պատմության մշակույթից[5].։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշայի և նրա շրջակայքում կան չորս միջազգային դպրոցներ՝ Մոշիի միջազգային դպրոցը (համալսարան), Արուշայի միջազգային դպրոցը, Բրեբերնի դպրոցը և Սուրբ Կոնստանտինի միջազգային դպրոցը։
Սուրբ Յուդի դպրոցը անվճար կրթություն է տրամադրում աղքատ ընտանիքների երեխաներին։
Մոշիի միջազգային դպրոցը հիմնադրվել է 1969 թվականին և ներկայումս 46 ազգությունների 460 աշակերտ սովորում է Մոշի և Արուշայի երկու դպրոցներում։ Արուշայի դպրոցը հիմնադրվել է 1986 թվականին և ներկայումս այնտեղ հաճախում է 200 ուսանող, դպրոցը առաջարկում է դասընթացներ նախադպրոցական մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան։ 10-րդ դասարանից հետո ուսումը շարունակվում է Միջազգային բակալավրիատում՝ նախնական PYP նախապատրաստական ծրագրով և MYP-ի հիմնական ծրագրի համաձայն, աֆրիկյան և միջազգային հեռանկար ունեցող ուսումնական պլանով[6]։
Կան նաև մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Զբոսաշրջության ազգային քոլեջ Արուշայում, Արուշայիի տեխնիկական քոլեջ, Համայնքների զարգացման ինստիտուտ Տենգերուում, Նելսոն Մանդելայի անվան Աֆրիկայի գիտության և տեխնիկայի ինստիտուտ, Արևելքի և Հարավային Աֆրիկայի կառավարման ինստիտուտ, Զարգացման համագործակցության ուսուցման կենտրոն (MS-TCDC), Արուշայի հաշվապահության ինստիտուտ, Օլմոտոնյի անտառտնտեսության ինստիտուտ, Տանզանիայի վայրի բնության գիտահետազոտական ինստիտուտ, Մակումիրի համալսարանական քոլեջը, Արուշայի համալսարանը և Մերու լեռան համալսարան։ Ընթանում են Աղա Խան-Արուշի համալսարանի շինարարության նախապատրաստությունները։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշայում 1962 թվականին նկարահանվել է Hatari ֆիլմը, ռեժիսոր` Հովարդ Հոուքս, գլխավոր դերում՝ Ջոն Ուեյն։
Միջազգային նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուշան բազմիցս եղել է համաաֆրիկյան և միջպետական խորհրդաժողովների և հանդիպումների անցկացման վայր։ 1967 թվականից մինչև 1977 թվականը այս քաղաքում տեղակայված էր Արևելաֆրիկյան միավորման շտաբակայանը։ 1967 թվականին Տանզանիայի նախագահ Ջուլիուս Նյերերը հրապարակել է «Արուշայի հռչակագիրը», որում նա հռչակել է Տանզանիայի զարգացման սոցիալիստական ուղին։ 1995 թվականից ի վեր այստեղ տեղակայված է Ռուանդայի միջազգային տրիբունալը։ Արուշայում գտնվում են կաթոլիկ և բողոքական եպիսկոպոսական կենտրոններ։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://worldpopulationreview.com/world-cities/arusha-population
- ↑ 2,0 2,1 Philip Briggs, Northern Tanzania : The Bradt Safari Guide with Kilimanjaro and Zanzibar, second edition (2009).
- ↑ Joseph Wilson Parsalaw, A history of the Lutheran Church, Diocese in the Arusha Region from 1904 to 1958 (Makumira publication), 1999.
- ↑ «ARUSHA TIMES Weekly Newspaper, Arusha, Tanzania». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Natural History Museum | AroundArusha.com Արխիվացված 2011-07-07 Wayback Machine
- ↑ International Baccalaureate
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերու լեռան համալսարան Արխիվացված 2019-07-14 Wayback Machine
- Մակումիրայի համալսարանական քոլեջ
- Արուշայի հաշվապահական համալսարան
- Նելսոն Մանդելա Աֆրիկայի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտ
- Forestry Training Insitute Olmotonyi (FTI)
- Զարգացման համագործակցության MS ուսումնական կենտրոնի համար (MS-TCDC)
- Արևելյան և Հարավային Աֆրիկայի կառավարման ինստիտուտ Արխիվացված 2018-06-11 Wayback Machine
- National College of Tourism — Arusha Campus
- Arusha Times- ի կայք
- AroundArusha.com
- Մոշիի միջազգային դպրոցը (Arusha Campus) Արխիվացված 2012-09-08 Wayback Machine
- Ումոջա կենտրոն Արխիվացված 2020-03-17 Wayback Machine
- Կոստանդնինի միջազգային դպրոցը
- Սուրբ Հուդայի դպրոց
- David Marsh’s Childhood Map of European Area of Arusha, ca. 1956
- MSN Map — elevation = 1254m(չաշխատող հղում)
- Penn Museum Archival Video
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արուշա» հոդվածին։ |
|