Բազմամյա խոտաբույս է։ Տերևները կաշվեկերպ են, մուգ կանաչավուն՝ արծաթականչ գեղեցիկ նախշերով։ Արմատը՝ հաստացած պալարանման։ Ծաղիկները բաց մանուշակագույն են՝ պսակաթերթիկների հիմքում մուգ բծերով, մինչև 1,5 սմ տրամագծով։ Ծաղկում է մարտի սկզբին, անմիջապես ձյունը հալվելուց հետո։
Բազմացումը կատարվում է պալարները կիսելով, որոնք տնկում են ամռան կեսին կավային հողերում մինչև 5 սմ խորությամբ։ Բազմացումը կատարվում է նաև սերմերի միջոցով այս դեպքում ցանքը կատարում են մարտին՝ ջերմոցներում։ Մայիսին երևում են ծիլերը, որոնք զգալիորեն մեծանալուց՝ վերատնկում են թաղարներում։ Բույսերը դաշտ կարելի է տեղափոխել ինչպես ձմեռնամուտին, այնպես էլ վաղ գարնանը։ Ստվերասեր բույս է, դիմանում է ցրտին և խոնավասեր, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Անկոչ ծաղկավաճառները սեզոնին մեծ քանակությամբ արջտակ են հավաքում և շատ հաճախ վաճառում բնակչությանը մանուշակի անվան տակ։ Դրանով վտանգի տակ դնելով այդ ծաղկի տեսակը։ Ամռան սկզբին բույսի վերերկրյա ողջ զանգվածը ոչնչանում է, իսկ աշնանը կրկին հայտնվում են երիտասարդ տերևները, իսկ ձմեռանամուտին՝ ծաղկակոկոնները և այդ ձևով էլ բույսը ձմեռում է։