Արտաքսերքսես Գ, Աքեմեյան հարստության թագավոր Իրանում։ Գահակալել է մ.թ.ա. 358-338-ին։ Սպանելով ավագ եղբայրներին, հաջորդել է հորը՝ Արտաքսերքսես II-ին։ Փորձել է վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը։ Դաժանորեն ճնշել է ապսամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում, Կիպրոսում։ 341-ին վերանվաճել է Եգիպտոսը։ Սատրապներին արգելել է վարձու զորք պահել։ Սպանվել է իր պալատական ներքինու ձեռքով։