Աֆրիկայի արվեստ
Աֆրիկյան արվեստ, Աֆրիկայում բնակվող տարբեր էթնիկ խմբերի միացյալ մշակութային գործունեությունը։
Ավանդական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերպարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աֆրիկյան արվեստում» ընդգրկված են տարբեր մշակույթներ, որտեղ հաճախ ոչ գենետիկ կապ է լինում, ոչ դիֆուզիոն, սակայն, ըստ որոշ հետազոտողների, «Աֆրիկյան մշակույթը» բնորոշվում է մի քանի ընդհանուր հատկանիշներով՝
- Ուշադրության կենտրոնում գտնվում է մարդկային գործոնը
- Գերակշռում է իրատեսությունը
- Հիմնական զբաղմունքը քանդակագործությունն է։ Նրան հետևում է ևս մի առանձնահատկություն՝ հիմնականում քանդակագործում են եռանկյուն քարերի վրա
- Նրանց մոտ ստատիկ արվեստը վերածվել է «շարժման» (այսպես նրանք ծեսի ժամանակ կարող են դիմակներ ստեղծել)
- Առանց գծերի դիմակները (խեղաթյուրված է համաչափությունը), Լեոպորլդ Սեդար Սենհորը անվանել է «Դինամիկ համաչափություն»
Աֆրիկյան կերտարվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան քանդակագործության մեջ հիմնականում ներառված են դիմակները և արձանիկները, որոնք օգտագործվում են ծիսական նպատակներով։ Ընդհանուր առմամբ դիմակները կարելի է բաժանել երկու խմբերի՝
- Դիմակներ դեմքի համար, այս դիմակներում աչքերը սովորաբար փակ են լինում։ Այս դիմակները նրանք օգտագործում են թաղման արարողությունների և ծիսակատարությունների ժամանակ։
- Երկչոտ դիմակներ, որտեղ դիմակների վրա հիմնականում պատկերված են լինում բնություն և գազաններ։ Այս դիմակները կրում են թաքնվելու համար, ավանդական փառատոնների, կամ չար ոգիներ կանչելու ժամանակ։
Աֆրիկյան արձանիկները շատ ժամանակ ներկայացնում են մահացած մարդկանց, ըստ նրանց դա մարդկանց հոգիների նստավայրն է, որը կապված է նախնիների էթնիկ խմբերի հետ։
19-րդ դարում Եվրոպական արվեստը հայտնվել էր Աֆրիկյան արվեստի մեջ։ 20-րդ դարի սկզբին կուբացիները վերցրել էին Աֆրիկյան քանդակագործության որոշ առանձնահատկություններ։ Այս առանձնահատկություններից որոշներն առավել ցայտուն կերպով արտահայտված են Պիկասոյի «Авиньонские девицы» նկարում։
Աֆրիկյան երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան երգերը գալիս են դեռևս հին ժամանակներից։ Հնում աֆրիկացիները երաժշտություն էին ստեղծում տարբեր իրերից։ 20-րդ դարում աֆրիկյան ելևէջները մտան ջազ, ռոք ըն ռոլ և այլ ժանրերի մեջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A history of art in Africa (2001) Monica Blackmun Visonà et al. Prentice Hall, New York ISBN 0-13-442187-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ijele: Art eJournal of the African World
- Learn about African art, the region and the people who make them
- Photos of Kuba cloth from Zaire
- Map of Contemporary Africa and African Art Արխիվացված 2009-01-22 Wayback Machine
- African Sculptural Art Արխիվացված 2015-08-08 Wayback Machine
- African Contemporary Art
- The Art of Africa: A Resource for Educators — The Metropolitan Museum of Art, New York, 2006.
- Yoruba Art & Culture
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկայի արվեստ» հոդվածին։ |
|