Բադ Պաուել
Բադ Պաուել | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1924[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 31, 1966[5] (41 տարեկան) կամ օգոստոսի 1, 1966[1] (41 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, ջազ երաժիշտ, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Blue Note, ESP-Disk և Roost Records? |
Կրթություն | ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց |
Անդամակցություն | Bud Powell Trio? |
Bud Powell Վիքիպահեստում |
Բադ Պաուել (անգլ.՝ Bud Powell, սեպտեմբերի 27, 1924[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 31, 1966[5] կամ օգոստոսի 1, 1966[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի ջազային դաշնակահար, բիբոպի ռահվիրաներից։
Կենսագրություն և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]6 տարեկանից նվագել է դաշնամուր։ Հայրը եղել է իր առաջին ուսուցիչը։ 15 տարեկանում սկսել է ելույթ ունենալ Նյու Յորքի տարբեր ակումբներում։ 1943 թվականից մինչև 1944 թվականը նվագել է Կուտ Ուիլյամսի բիգ-բենդում։
Երաժիշտը ունեցել է ալկոհոլի նկատմամբ հակում, որի պատճառով էլ ընկել է տարբեր տհաճ պատմությունների մեջ։ 1944 թվականին Ֆիլադելֆիայում ձերբակալվել է։ 1946 թվականին ընդունվել է Չարլի Պարկերի և Դիզի Գիլեսփիի կվինտետում, համագործակցել Դոն Բեյսի, Ջեյ Ջեյ Ջոնսոնի, Սոննի Ստիտի հետ։ 1947 թվականին ստեղծել է տրիո խումբը։
Նրա հետ նվագել են կոնտրաբասիստներ Ռեյ Բրաունը, Օսկար Պետիֆորդը, Ջորջ Դյուվիվյեն, Կեռլի Ռասելը, թմբկահարներ Բադդի Ռիչը, Արտ Թեյլորը, Ռոյ Խեյնզը։ Հետզհետե սկսել է հազվադեպ ելույթներ ունենալ՝ շատ ժամանակ անցկացնելով հիվանդանոցներում։
1956 թվականին բնակություն է հաստատել Եվրոպայում։ 1959 թվականից ելույթներ է ունեցել փարիզյան «Blue Not» ակումբում՝ կոնտրաբասիստ Պիեռ Միշելի և թմբկահար Կեննի Կլարկի հետ։ 1964 թվականին վերադարձել է Նյու Յորք և 2 ամիս նվագել է «Birdland» ակումբում։
Պաուելի լավագույն ստեղծագործություններից են.
- «Parisian Thoroughfare»,
- «Bouncin 'With Bud»,
- «Webb City»,
- «Un Poco Loco»,
- «Celia»,
- «Strictly Confidential»,
- «Glass Enclosure»,
- «Hallucinations» (Մայլզ Դեվիսը այն ձայնագրել է «Budo» վերնագրով)։
Իր կարիերայի գագաթնակետին Բադի կատարումները հիացրել են ժամանակակիցներին իրենց փայլուն սրամտությամբ, սրընթաց տեմպով և անթերի տեխնիկայով։ Նա եղել է բիբոպի գլխավոր դեմքերից մեկը և անմիջականորեն ու անուղղակիորեն ազդել է հիսունականների ջազային գրեթե բոլոր երաժիշտների վրա։
Բադ Պաուելը ավելի հաճախ էր դիմում մինորային տոնայնություններին, քան ուրիշ բոպերներ։ 1958 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Պոլ Չեմբերսի (բաս) և Արտ Թեյլորի (հարվածային գործիքներ) հետ ձայնագրված «The Scene Changes» ալբոմում, ինը ստեղծագործություններից միայն չորսն են գրված մաժորում։
Ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- One Night In Birdland (1950)
- Jazz At Massey Hall: The Quintet Of The Year (1953 թվական, Չառլի Պարկերի հետ)
- Bud Powell’s Moods (1953 թվական)
- The Bud Powell Trio: The Verve Sessions (1955 թվական)
- Bouncin’ With Bud (1955 թվական)
- Blues In The Closet (1956 թվական)
- Swinging With Bud (1957 թվական)
- A Portrait Of Thelonius (1961 թվական)
- The Genius Of Bud Powell (1961 թվական)
- The Bud Powell Trio At The Golden Circle. Vol. 1-2 (1962 թվական)
- The Genius Of Bud Powell. 1950-51 (1978 թվական)
- The Best Years (1978 թվական)
- At The Blue Note Cafe.1961 (1981 թվական)
- The Amazing Bud Powell. Vol. 1-2.1949-53 (1982 թվական)
- The Complete Essen Jazz Festival Concert. 1960 (1988 թվական)
- Ultimate Bud Powell (1998 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119379457 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիսկոգրաֆիա (անգլ.)
- Веб-сайт, посвящённый артисту(անգլ.)
- Планета джаза(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադ Պաուել» հոդվածին։ |
|