Բարթոլոմյու Ռոբերթս
Բարթոլոմյու Ռոբերթս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1682 |
Ծննդավայր | Little Newcastle, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | փետրվարի 10, 1722[1][2] (39 տարեկան) |
Մահվան վայր | Cape Lopez, Kingdom of Orungu |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն և Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | ծովագնաց, ծովահեն և ստրկավաճառ |
Bartholomew Roberts Վիքիպահեստում |
Բարթոլոմյու Ռոբերթս (անգլ.՝ Bartholomew/Bart Roberts, մայիսի 17, 1682, Little Newcastle, Անգլիայի թագավորություն - փետրվարի 10, 1722[1][2], Cape Lopez, Kingdom of Orungu), ուելսցի ծովահեն, իրական անունը՝ Ջոն Ռոբերթս, հայտնի է նաև որպես Սև Բարթ։ Գործել է Կարիբյան ծովում և Ատլանտիկայում։ Գրավել է ավելի քան չորս հարյուր նավ։ Ամբողջ ծովահենության պատմության ամենահայտնի ծովահեններից մեկն է։ Ըստ չհաստատված տեղեկությունների, նա նաև «Ծովահենների օրենսգրքի» հեղինակն է[3]։
Կյանքը որպես ծովահեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1682 թվականի մայիսի 17-ին Քեսնյուդիդ-Բաչ (Լիթլ-Նյուքասթլ) գյուղում, Ֆիշգարդի և Հեյվերֆորդվեստի միջև (Փեմբրոքշիր, Ուելս), աղքատ ընտանիքում[4]։ Ըստ որոշ հետազոտողների, նրա իրական անունը ոչ թե Բարթոլոմյու է, այլ Ջոն։
Համարվում է պատմության ամենահաջող ծովահեններից մեկը՝ ծովահենության իր կարճ երեք տարիների ընթացքում առգրավելով ավելի քան 350 նավ և ավելի քան 45 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ ավար։
Իր ծովային ճանապարհորդությունները Ռոբերթսը սկսել է որպես նավապետի օգնական ստրկավաճառների նավի վրա։ Նա հայտնվեց ծովահենների նավի վրա 1719 թվականին, 37 տարեկանում, որպես նավապետի 3-րդ օգնական «Լոնդոնի Արքայադուստր» նավի վրա, որը ղեկավարում էր ծովահեն նավապետ Հոուել Դևիսը, Աննաբամոյի մոտակայքում, Արևմտյան Աֆրիկայի Ոսկե ափին (ժամանակակից Գանայի ծովափ)։ Նրան բռնի ուժով միացրեցին անձնակազմին որպես ուղեվար[5]։
Դևիսի հրամանատարության ներքո 6 շաբաթ նավարկելուց հետո, Բարթոլոմյուն ընտրվել է «Ծովահեն» (Rover) նավի նավապետ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Դևիսը սպանվեց Պրինս կղզու (ժամանակակից Պրինսիպի, Հասարակածային Գվինեայից 200 կմ արևմուտք) վրա հարձակման ժամանակ։ Դա անսպասելի որոշում էր, քանի որ Ռոբերթսը անձնակազմի հետ էր ընդամենը կես ամիս, սակայն ոչ ոք նրանից ավելի լավ չեր տիրապետում ուղեվարի հմտությանը։ Բացի դրանից, Ռոբերթսը, ինչպես նշում են պատմաբանները, անկեղծ և համառ անձնավորություն էր։
Որպես նավապեր նա առաջին հերթին համոզեց անձնակազմին վերադառնալ Պրինս կղզի, նավապետ Դևիսի մահվան համար վրեժխնդիր լինելու համար։ Ռոբերթսը և նրա թիմը հարձակվեցին կղզու վրա գիշերը, սպանեցին բազմաթիվ մարդկանց և թալանեցին շատ թանկարժեքություն։ Այնուհետև Սև Բարթը դուրս եկավ ծով և գրավեց մի քանի առևտրական նավ։ Այսպես սկսվեց պատմության մեջ ամենահաջող ծովահեններից մեկի կարիերան։
Չբավարարվելով Աֆրիկայի ափերի մոտ ստացած ավարով, 1720 թվականի սկզբին Ռոբերթսը ուղևորվեց Կարիբյան ծով։ Սատանայի կղզիներ նրա ժամանման պահին բոլոր առևտրական նավերը արդեն նախընտրում էին ապաստանել ափամերձ ամրոցների թնդանոթների պաշտպանության տակ, քանի որ Ռոբերթսի ծովահենի համբավը վաղուց հասել էր այս վայրեր։ Որոշելով փնտրել իր բախտը այլ ջրերում, Ռոբերթսը ուղևորվեց հյուսիս, որտեղ նա շահավետ կերպով վաճառեց Գվինեայի ափերի մոտ գրավված ապրանքները։ Կանադայի ափերի մոտ նա թալանեց արժեքավոր մորթիներով բեռնված 21 նավ։
1720 թվականի ամառը նույնպես բավական հաջողված էր Ռոբերթսի համար - նա գրավեց բազմաթիվ նավեր, այդ թվում՝ 22 նավ Թրեփասիի նավահանգստում[6]։ Այս նավերին նա տիրացավ խաղաղ կերպով, քանի որ հազիվ թե տեսնելով ծովահենի դրոշով նավ, առևտրական նավերի անձնակազմերը սարսափահար փախել են ափ։ Ռոբերթսը այդ պահին ուներ ընդամենը 60 մարդ։ Նավահանգստում Ռոբերթսին սպասում էր ֆրանսիական բրիգ, որը նավապետը դարձրեց իր գլխավոր նավը, վերանվանելով այն «Թագավորական Ծովահեն»։ Ոգևորված հեշտ հաղթանակով, Ռոբերթսը անհաջող փորձ կատարեց անցնելու Ատլանտյան օվկիանոսը, սակայն չհասնելով Աֆրիկայի ափերին բարենպաստ քամու բացակայության պատճառով, վերադարձավ Կարիբյան ծով։
1720 թվականի սեպտեմբերին Ռոբերթսը հարձակվեց Վեստ-Ինդիայում գտնվող Սենթ-Կիտս կղզու նավահանգստի վրա, գրավեց և թալանեց նավահանգստում կայանված նավերից մեկը, և այրեց ևս երկու նավ։ Իսկ 1720 թվականի հոկտեմբերին Ռոբերթսը գրավեց և թալանեց 16 ֆրանսիական, հոլանդական և անգլիական նավեր։ 1721 թվականի հունվարին նա հափշտակեց 32 թնդանոթ ունեցող հոլանդական նավ, որը տեղափոխում էր ստրուկների։ Սև Բարթը ուներ անձնական կոնֆլիկտ Մարտինիկա կզղու բնակիչների հետ։ Մարտինիկայի նահանգապետը, որոշելով միանալ ծովահենության դեմ պայքարին, իր նավով ուղևորվել էր հենց Բարթ Ռոբերթսին փնտրելու։ Բարթը ընդունեց դա որպես անձնական վիրավորանք և մարտի մեջ մտնելով, գրավեց նրա ֆրեգատը և կախաղան հանեց նահանգապետին։ Հոլանդական դրոշի ներքո նա նավարկում էր ֆրանսիական նավահանգիստների կողքով և ազդանշան էր տալիս ֆրանսիացիներին, որպեսզի նրանք այցելեն Սուրբ Լյուսիի կղզի, որտեղ մաքսանենգ առևտրականները վաճառոմ էին ստրուկներ։ Արդյունքում ծովահենները գրավեցին և այրեցին ծով դուրս եկած 14 ֆրանսիական նավերը։
1721 թվականի գարնանը Սև Բարթը հասավ Աֆրիկայի ափերին։ Սիերա Լեոնեյի ափերին նա անցկացրեց մի քանի ամիս, զբաղվելով ստրկավաճառությամբ և գրավելով առևտրական նավեր։ Օգոստոսին նրան հաջողվեց գրավել լիբերիական քաղաք Օնսլոուն, որտեղ գտնվում էր Թագավորական Աֆրիկական Ընկերության շտաբ-կենտրոնը։ Ռոբերթսը ուղևվորվեց հարավ-արևելք, դեպի Նիգերիա և Գաբոն, իսկ հետո վերադարձավ Փղոսկրի ափ, ճանապարհին գրավելով ամենաքիչը վեց նավ։ 1722 թվականի հունվարի 11-ին Ռոբերթսը հասավ Ուայդա (Ուիդի ժամանակակից Բենինում), և հափշտակեց 11 նավ, որոնք տեղափոխոմ էին ստրուկներ։
Նա իրականացրել է հարձակումներ Բրազիլիայի, Աֆրիկայի և Նյուֆաունդլենդի ափերի վրա։ Նրա ավարը միշտ եղել է այնքան մեծ, որ նրա անձնակազմը երբեք չի կասկածել նրա առաջնորդկան կարողություններին վրա։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերթսի կարիերան ավարտվեց 1722 թվականի փետրվարի 10-ին։ Նա սպանվել է բրիտանական ռազմական «Ծիծեռնակ» (Կապիտան - Շալոներ Օգլ) նավի հետ սկսված մարտի ժամանակ, Լոպես հրվանդանի մոտակայքում, ժամանակակից Գաբոնի ծովափին։
Փետրվարի 5-ին «Ծիծեռնակ»-ը հանդիպեց 3 նավերի, որոնք զբաղված էին վերանորոգմամբ Լոպեսի հրվանդանի մոտ։ Դրանք էին՝ Royal Fortune, Ranger և Little Ranger նավերը։ Ծանծաղուտի մեջ չխրվելու համար «Ծիծեռնակ»-ը կատարեց կտրուկ շրջադարձ, որը ծովահենները ընդունեցին որպես վաճառական նավի փախուստի փորձ։ Ranger-ը Ջ. Սկայրմի (James Skyrme) հրամանատարության ներքո շտապեց հասնել «Ծիծեռնակ»-ին։ Ծովահենների մյուս նավերի տեսադաշտից դուրս մնալուց հետո, «Ծիծեռնակ»-ը հանկարծակի կրակ բացեց։ Հաջորդած կռվի ժամանակ ծովահենները պարտություն կրեցին և կորցրեցին իրենց նավը։
Երբ փետրվարի 10-ին «Ծիծեռնակ»-ը վերադարձավ Լոպես հրվանդանի մոտ, պարզվեց, որ Royal Fortune նավը մինչև հիմա այնտեղ է։ Դրանից մեկ օր առաջ Ռոբերթսը հափշտակել էր Neptune նավը, և ծովահենները խնջույք էին կազմակերպել, այդ իսկ պատճառով ճակատագրական պահին շատերը պատրաստ չեին ճակատամարտի մասնակցելու[7]։ Սկզբում ծովահենները մտածեցին, որ «Ծիծեռնակ»-ը իրենց նավերից մեկն է, սակայն նավաստի-դասալիքը, որը առաջ ծառայել էր «Ծիծեռնակ»-ի վրա, ասաց Ռոբերթսին ճշմարտությունը։ Ռոբերթսը ընդհատեց իր նախաճաշը և սկսեց պատրաստվել մենամարտին՝ հագնելով իր լավագույն կոստյումը[8]։
Ռոբերթսը հույս ուներ դուրս գալ խորշից, ստանալով հակառակորդից ընդամենը մեկ համազարկ, սակայն նավը վարողի սխալի պատճառով ծրագիրը ձախողվեց։ «Ծիծեռնակ»-ի երկրորդ համազարկից Ռոբերթսը, գտնվելով տախտակամածի վրա, պարանոցի շրջանում մահացու վիրավորում ստացավ[9][10]։ Մահացածի մարմինն անմիջապես փաթաթել են առագաստով և նետել ծովը. այդպիսին էր անձամբ Ռոբերթսի կամքը, ով նույնիսկ մահից հետո չէր ուզում ընկնել օրենքի ձեռքը։ Ռոբերթսի աճյունը երբեք չի հայտնաբերվել։
Ռոբերթսի մահը ցնցեց ինչպես ծովահենների աշխարհը, այնպես էլ թագավորական նավատորմի նավաստիներին. շատերը նրան անխոցելի էին համարում, ոմանք համարում էին նրան հերոս։ Շատ պատմաբաններ կարծում են, որ ծովահենության ոսկե դարն ավարտվել է Ռոբերթսի մահով։
Հետաքրքիր առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերթսն ուներ բնավորության գծեր, որոնք նրան առանձնացնում էին շատ այլ ծովահեններից։
- նա միշտ լավ էր հագնվում;
- ատում էր հարբեցողությունը և դրամախաղը իր նավի վրա, ինքը երբեք ալկոհոլ չի օգտագործել;
- ատում էր հայհոյախոսությունը և անդաստիրակությունը;
- կիրակի օրերին նա տարբեր ծառայություններ էր մատուցում ի պատիվ Աստծուն, խորապես կրոնավոր անձնավորություն էր;
- երբեք որևէ մեկին չի ստիպել ծովահեն դառնալ[10];
- գերազանց բարքեր ուներ;
- կատարյալ ձեռագիր ուներ;
- սիրում էր երաժշտությունը և այդ պատճառով միշտ երաժիշտների էր պահում նավի վրա;
- նա հստակ հրահանգ էր տվել, որ եթե կռվի ժամանակ զոհվի, ապա նրա մարմինը պետք է թաղեն ծովում։
Համակարգչային խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներկա է Sid Meier's Pirates խաղում։
- Ներկա է «Pirate Hunter: Seize and Destroy» խաղում։
- Ներկա է Tropico 2: Pirate Cove խաղում։
- Assassin's Creed IV. Black Flag համակարգչային խաղի գլխավոր չարագործներից մեկն է։
- Ներկա է Caribbean խաղում։
- Ներկա է «Առագաստներ մշուշում» ինտերակտիվ ռոմանտիկ վեպում։
- Հայտնվում է Fate/Grand Order խաղում որպես Rider դասի սպասավոր։
Դրոշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերթսին համարում են առաջինը, ով ծովահենների դրոշն անվանել է «Ուրախ Ռոջեր»։ Թե որքանով է դա ճիշտ, անհայտ է։
Ռոբերթսի դրոշը սովորական գանգ ու խաչոսկր չէր։ Դրանում պատկերված էր մի ծովահեն՝ մերկ սրով, որը կանգնած էր պարտված թշնամիների՝ Բարբադոսի նահանգապետի (ABN, «A Barbados Head») և Մարտինիկայի նահանգապետի (AMN, «A Martinique's Head») գլխին։ Ռոբերթսը կախել է Մարտինիկայի նահանգապետին, երբ նա գրավել է ռազմանավը, որի մեջ եղել է նահանգապետը։ Մեկ այլ դրոշի վրա պատկերված էր ծովահեն և կմախք՝ նիզակով, ավազի ժամացույցը բռնած։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Bartholomew Roberts
- ↑ Сейц Дон Карлос. Под чёрным флагом. Истории знаменитых пиратов... — М., 2017. — С. 237-239.
- ↑ Губарев В. К. Бартоломью Робертс // В кн.: Губарев В. К. 100 великих пиратов. — М., 2011. — С. 358.
- ↑ Сейц Дон Карлос. Под чёрным флагом. Истории знаменитых пиратов... — М., 2017. — С. 233.
- ↑ Сейц Дон Карлос. Под чёрным флагом. Истории знаменитых пиратов... — М., 2017. — С. 241.
- ↑ Yount p.81-82
- ↑ A General History of the … Pyrates (1724), цит. по «Johnson p.212»
- ↑ Губарев В. К. Бартоломью Робертс // В кн.: Губарев В. К. 100 великих пиратов. — М., 2011. — С. 363.
- ↑ 10,0 10,1 Элмс Ч. Пираты. Рассказы о знаменитых морских разбойниках. — М., 2015. — С. 101.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Губарев В. К. 100 великих пиратов. — М.: Вече, 2011. — 432 с. — Серия «100 великих».
- Рогожинский Жан. Энциклопедия пиратов. — М.: Вече, 1998. — 679 с.
- Сейц Дон Карлос. Под чёрным флагом. Истории знаменитых пиратов Вест-Индии, Атлантики и Малабарского берега / Пер. с англ. Е. В. Ламановой. — М.: ЗАО «Центрполиграф», 2017. — 416 с.
- Элмс Чарльз. Пираты. Рассказы о знаменитых морских разбойниках / Пер. с англ. Е. В. Ламановой. — М.: ЗАО «Центрполиграф», 2015. — 446 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография Бартоломью Робертса на сайте Веселый Роджер Արխիվացված 2020-08-11 Wayback Machine
- Биография Бартоломью Робертса на сайте Всеобщая история пиратов
- Правила на корабле Бартоломью Робертса Արխիվացված 2021-09-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարթոլոմյու Ռոբերթս» հոդվածին։ |
|