Jump to content

Բեկման սխալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաբեկման խանգարում
կլինիկական նշան, հիվանդության կարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիատեսողության վնասվածքներ, refraction or accommodation disorder, ակնային հիվանդություն, հիվանդություն Խմբագրել Wikidata
Afflictsocular refraction Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունակնաբանություն Խմբագրել Wikidata
ՀակառակըՆորմալատեսություն Խմբագրել Wikidata

Բեկման սխալ (անգլ.՝ Refractive error), աչքի և/կամ եղջերաթաղանթի ձևի փոփոխման պատճառով լույսը ցանցաթաղանթի վրա ճշգրիտ կենտրոնացնելու խնդիր[1]։ Բեկման սխալի ամենահաճախ հանդիպող տեսակներն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմանտիզմը, պրեսբիոպիան[1]։ Կարճատեսությունը հանգեցնում է հեռու տեղակայված առարկաների մշուշոտ երևալուն, հեռատեսությունը և պրեսբիոպիան՝ մոտ տեղակայված առարկաների մշուշոտ երևալուն, իսկ աստիգմատիզմը՝ իրերի ձգված և մշուշոտ երևալուն[1]։ Այլ սիմպտոմներից են երկտեսությունը, գլխացավը, աչքերի լարվածությունը[1]։

Կարճատեսության պատճառն է ակնագնդի նորմայից ավելի երկար լինելը, հեռատեսության պատճառը՝ ներմայից կարճ լինելը, իսկ աստիգմատիզմինը՝ եղջերաթաղանթի սխալ ձևը[1]։ Որոշ ռեֆրակտիվ սխալներ ավելի հաճախ հանդիպում են այն մարդկանց շրջանում ում ծնողները նույնպես ունեն տվյալ խնդիրը[1]։ Ախտորոշումը կատարվում է աչքի հետազոտման միջոցով[1]։

Բեկման սխալները շտկվում են ակնոցի, կոնտակտային ոսպնյակների կամ վիրահատության միջոցով, որոնցից ամենահեշտ և ապահով կորեկցիայի մեթոդը համարվում է ակնոցը[1]։ Կոնտակտային ոսպնյակները ապահովում են ավելի լայն տեսադաշտ, սակայն ունեն ինֆեկցիայի ռիսկի ավելի մեծ հավանականություն[1]։ Ռեֆրակտիվ վիրահատությունը մշտապես փոխում է եղջերաթաղանթի կառուցվածքը[1]։

Ամբողջ աշխարհում ռեֆրակտիվ սխալներով մարդկանց թիվը կազմում է մոտավոր մեկից երկու միլիարդ[2]։ Հաճախականությունը տարբերվում է տարբեր տարածաշրջաններում՝ եվրոպացիների մոտ 25%, ասիացիների 80% ախտահարմամբ[2]։ Կարճատեսությունը ամենատարածված խանգարումն է[3]։ Մեծահասակների շրջանում ցուցանիշները կազմում են 15-ից 49%, մինչդեռ երեխաների մոտ՝ 1․2-ից 42%[4]։ Հեռատեսությունը ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների և տարեցների շրջանում[5][6]։ Պրեսբիոպիան հանդիպում է 35-ից բարձր տարիքով անձանց մոտ[1]։

Բեկման սխալով և կորեկցիա չանցած անձանց քանակը 2013 թվականին կազմել է մոտ 660 միլիոն (հարյուրից ամեն տասներորդը)[7]։ Նրանցից 9․5 միլիոնը եղել է կույր, բեկման սխալի պատճառով[7]։ Այն տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառն է, կատարակտի, մակուլոդեգեներացիայի և վիտամին A-ի անբավարարության հետ մեկտեղ[8]։

Նորմալ բեկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հստակ պատկեր տեսնելու համար աչքը պետք է կենտրոնացնի լույսի ճառագայթները ցանցաթաղանթի՝ աչքի լույսը ընկալող մասի վրա, որը տեղակայված է ակնագնդի հետին սեգմենտում։ Այս կենտրոնացումը կոչվում է բեկում կամ ռեֆրակցիա և իրականացվում է եղջերաթաղանթի և ոսպնյակի միջոցով։ Վերջիններս տեղակայված են աչքի առաջային սեգմենտում[9]։

Լույսի ճիշտ կենտրոնացումը ցանցաթաղանթի վրա հեռու օբյեկտներ դիտելիս կոչվում է ներմալատեսություն կամ էմետրոպիա։ Սա նշանակում է, որ աչքի լույսի անդրադարձման ուժը համընկնում է այն ուժին, որը անհրաժեշտ է լույսի զուգահեռ ճառագայթները ցանցաթաղանթի վրա կենտրոնացնելու համար։ Հետու է համարվում այն օբյեկտը, որը տեղակայված է աչքից վեց մետրից ավելի հեռու։

Երբ առարկան տեղակայված է աչքին մոտ, լույսի ճառագայթները այլևս զուգահեռ չեն մտնում աչք։ Հետևաբար աչքը ուժեղացնում է անդրադարձման ուժը, որպեսզի լույսի ճառագայթները բերի ռետինա։ Սա կոչվում է ակոմոդացիա[9]։

Վերևում՝ հեռատեսության շտկում, օգտագործելով ուռուցիկ ոսպնյակ։ Ներքևում՝ կարճատեսության շտկում, օգտագործելով գոգավոր ոսպնյակ

Բեկման սխալը, կամ երբեմն ամետրոպիան, առաջանում է երբ աչքի բեկման ուժը չի համապատասխանում աչքի երկարությանը։ Արդյունքում պատկերը չի կենտրոնանում անմիջապես ցանցաթաղանթի վրա[10][11]։

Բեկման սխալի տեսակներ են միոպիան, հիպերմետրոպիան, պրեսբիոպիան և աստիգմատիզմը։

  • Միոպիայի կամ կարճատեսության ժամանակ բեկման ուժը չի չափազանց ուժեղ է ակնագնդի երկարության համար։ Այս մարդիկ սովորաբար ունեն մշուշոտ տեսողություն և դժվարանում են տեսնել հեռու տեղակայված օբյեկտները։ Միոպիան հաճախակի շտկվում է գոգավոր ոսպնյակի միջոցով։
  • Հիպերմետրոպիայի կամ հեռատեսության ժամանակ բեկման ուժը չափազանց թույլ է ակնագնդի երկարության համար։ Այս մարդիկ դժվարանում են տեսնել մոտ տեղակայված առարկաները։ Հիպերմետրոպիան շտկվում է ուռուցիկ ոսպնյակի միջոցով։
  • Պրեսբիոպիայի ժամանակ ոսպնյակի ճկունությունը նվազում է, սովորաբար պայմանավորված տարիքով։ Այս մարդիկ ունենում են դժվարություններ մոտ առարկաները տեսնելու մեջ, ինչը թեթևանում է ակնոցների, բիֆոկալ կամ պրոգրեսիվ ոսպնյակների միջոցով։
  • Աստիգմատիզմի ժամանակ աչքի օպտիկական ուժը չի համապատասխանում եղջերաթաղանթի մակերեսին, վերջինիս անհամաչափության պատճառով։

Երեխաները սովորաբար ծնվում են հիպերմետրոպ և հետագայում, ըստ ակնագնդի երկարեցման, շարժվում են կա՛մ դեպի նորմալատեսություն, կա՛մ դեպի միոպիա[12]։

Այլ տերմին է անիզոմետրոպիան, երբ երկու աչքերը ունեն անհավասար բեկման ուժեր[13], և անիզեյկոնիան, երբ աչքերի միջև տարբերվում են խոշորացման ուժերը [14]։

Բեկման սխալները հիմնականում չափվում են օգտագործելով երեք սանդղակ՝ գունդ, գլանդ և առանցք[15]։

  • Գունդ։ Այս թիվը ցույց է տալիս տեսողությունը շտկելու համար անհրաժեշտ ոսպնյակի ուժը։ Բացասական ցուցանիշը նշանակում է կարժատեսություն, իսկ դրական ցուցանիշը՝ հեռատեսություն։
  • Գլան՝ ցույց է տալիս աստիգմատիզմի աստիճանը, եթե այն առկա է։
  • Առանցք՝ ցույց է տալիս աստիգմատիզմի ուղղությունը և չափվում է 1-ից 180 աստիճանով։

Աչքը, որը հեռու առարկաներ դիտելիս չունի բեկման սխալ, կոչվում է էմետրոպ։ Այսինքն այն կարողանում է կենտրոնացնել լույսի զուգահեռ ճառագայթները ցանցաթաղանթի վրա, առանց որևէ օժանդակ միջոցների։ Հեռու է համարվում այն առարկան, որը տեղակայված է աչքից 6 մետրից հեռու[16]։

Եթե երեխաների մոտ բեկման սխալները չեն շտկվում, նրանք հայտվում են ամբիլոպիայի զարգացման վտանգի տակ, որի ժամանակ տեսողությունը մշտապես մշուշոտ է մնում[17]։ Քանի որ երեխաները հաճախ չեն գանգատվում մշուշոտ տեսողությունից, խորհուրդ է տրվում ունենալ ամենամյա տեսողության հետազոտություն, սկսած երեք տարեկանից։ Սրա շնորհիվ առկայության դեպքում կբացահայտվեն և կշտկվեն հնարավոր բեկման սխալները[17][18]։

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ փուլի պիգմենտային ռետինիտ ունեցող անձի աչքի ֆունդուս լուսանկար

Կան մի շարք փաստեր, կվայող ռեֆրակտիվ սխալի գենետիկական նախատրամադրություն մասին։ Այն անձիք, ում ծնողները ունեն որոշակի բեկման սխալ, ավելի հակված են նույն բեկման սխալները ունենալուն[1]։

Օնլայն մենդելյան ժառանգությունը մարդու մեջ (OMIM) թվարկում է 261 գենետիկ խանգարում, որի մեջ մտնում է նաև միոպիան[19]։ Միոպիան առկա է շարակցական հյուսվածքի ժառանգական խանգարումների ժամանակ, օրինակ Մարֆանի համախտանիշի (OMIM 267750), Սթիկլերի համախտանիշի (տեսակ 1 OMIM 108300, տեսակ 2 OMIM 604841)[20]։ Միոպիան կարող է նաև դրսևորվել X շղթայակցված մուտացիաներում, որոնք առաջացնում են ցանցաթաղանթի ֆոտոընկալիչների ֆունկցիայի խանգարում (NYX, RP2, MYP1)։ Դրանցից են աուտոսոմ ռեցեսիվ ժառանգվող ստացիոնար գիշերային կուրությունը (CSNB; OMIM 310500), պիգմենտային ռետինիտը (RP2; OMIM 312600)[21]։

Արտաքին գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեկման սխալի և գենետիկ նախատրամադրության կապի ուսումնասիրման մեջ կա հարաբերակցություն արտաքին գործոնների հետ[22]։ Միոպիան ուսումնասիրվել է տեսողական ինտենսիվ ժանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ[21]։ Պարզվել է նաև, որ կարդալը երեխաների մոտ կարճատեսություն զարգացնելու նախադրյալ է։ Միոպիա ունեցող երեխաները նշանակալի ավելի շատ ժամանակ են անց կացնում կարդալով, քան ոչ միոպիկ երեխաները ովքեր ժամանակ են անցկացնում դրսում[21]։ Բացի այդ, մետ առարկաների վրա երկար ժամանակ կենտրոնանալը, օրինակ կարդալ, գրել, էկրաններին նայելը, նույնպես ունի մեծ գործոն միոպիայի զարգացման մեջ[23][24]։ Սոցիալական կարգավիճակը և կրթության բարձր մակարդակը նույպես նպաստում են կարճատեսության զարգացմանը[25][26]։

Բժիշկը օգտագործում է փորձնական շրջանակ և փորջնական ոսպնյակներ՝ անջի բեկման սխալը պարզելու համար

Մշուշոտ տեսողությունը կարող է առաջանալ տարբեր գործոններից, որոնք ոչ միշտ են կապված բեկման սխալի հետ։ Բեկման հաստատվում է ակնաբուժի կողմից աչքի հետազոտման ժամանակ։ Օգտագործվում են տարբեր օպտիկական ուժ ունեցող ոսպնյակներ և հաճախ ռետինոսկոպ։ Հիվանդը նայում է հեռու տեղակայված առարկային, մինչ բժիշկը բոխում է տարբեր բեկման ուժով ոսպնյակները[22]։

Ավտոմատացված ռեֆրակտորը գործիք է, որը երբեմն օգտագործվում է ռետինոսկոպիայի ժամանակ՝ օբյոկտիվորեն բեկման սխալը գնահատելու համար[27][28]։

Տեսողական խանգարումները՝ առաջացած բեկման սխալից, կարող են տարբերակվել այլ խնդիրներից օգտագործելով քորոց փակող[29]։

Ռեֆրակցիոն սխալի կառավարումը իրականացվում է ակնաբուժի, օպտոմետրիստի կամ ռեֆրակցիոնիստի ախտորոշումից հետո[30]։

Բուժման տեսակը կախված է վիճակի ծանրության և լրջության աստիճանից։ Թեթև ծանրության բեկման սխալները հնարավոր է թողնեն վիճակը չշկված, հատկապես եթե անձը ասիմպտոմատիկ է։ Նրանք ովքեր ունեն սիմպտոմներ օգտագործում են ակնոց, կոնտակտային ոսպնյակներ, ռեֆրակցիոն վիրահատություն, կամ երբեմն օգտագործում են վերջիններիս համակցությունը[9][15][19]։

Ամենաարդյունավետ ձևն են բեկման սխալները շտկելու համար։ Սակայն նրանց առկայությունը և մատչելիությունը կարող են դժվարություն առաջացնել ցածր եկամուտ ունեցող անձանց համար։ Ակնոցները կարող են դժվարություն առաջացնել երեխաների համար, քանի որ նրանք հակված են չկրել ակնոցները այնքան ինչքան անհրաժեշտ է[31]։

Ինչպես վերը նշվել է բեկման սխալները առաջանում են լույսի սխալ կենտրոնացումից ցանցաթաղանթի վրա։ Ակնոցը աշխատում է որպես աչքի լրացուցիչ շերտ և օգնում են ճիշտ կենտրոնացնել լույսը։ Կախված տեսակից, ակնոցները ունեն տարբեր ֆունկցիաներ[32]։

Կարդալու ակնոց
Այս ակնոցը հիմնականում օգնում է կարդալու համար։ Հատկապես օգտագործվում է տարիքի հետ կապված պրեսբիոպիայի հետ։
Մեկ խնդրի ոսպնյակներ
Կարգավորում են մեկ տեսակի տեսողության խանգարում, կա՛մ կարճատեսության, կա՛մ հեռատեսության համար։
Մուլտիֆոկալ ոսպնյակներ
Շտկում են միանգամից մի քանի տեսակի տեսողության խանգարումներ։ Օրինակ և՛ կարճատեսություն, և՛ հեռատեսություն[33]։

Կոնտակտային ոսպնյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես այընտրանք, որոշ մարդիկ նախընտրում են կոնտակտային ոսպնյակներ։ Մի տեսակը պինդ ոսպնյակներն են, որոնք փոխում են եղջերաթաղանթի ձևը։ Մյուս տեսակը փափուկ ոսպնյակներն են, պատրաստված սիլիկոնից կամ հիդրոգելից։ Կախված տեսակից, սպնյակները կարող են օգտագործվել օրական կամ շաբաթական կտրվածքով։.[30]

Կան մի շարք բարդություններ, կապված կոնտակտային ոսպնկյակների հետ, հատկապես օրական օգտագործման համար նախատեսվախների։

Բարդություններ Նկարագրություն
Կոնյուկտիվիտ (հսկա պապիլյար ձև) Առաջանում է ալերգիա, ի պատասխան նյութի որից պատրացտված է կոնտակտային ոսպնյակը։ Հիմնականում աչքում առաջանում է անհարմարության զգացողություն և տեսողության խանգարում։ Կոնյուկտիվիտը կանխարգելելու համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ ոսպնյակներ և պաևբերաբար փոխել դրանք։
Եղջերաթաղանթի քայքայում Առաջանում է օտար մարմնի առկայության դեպքում ոսպնյակի տակ՝ փոշի, ավազ և այլն։
Եղջերաթաղանթի այտուց Առաջանում է թթվածնի մատակարարման պակասից դեպի ոսպնյակի տակ տեղակայված հյուսվածք։ Սովորաբար անցնում է ոսպնյակը հեռացնելուց հետո։
Նեովասկուլյարիզացիա Ծիածանաթաղանթի շրջանում ձևավորվում են նոր անոթներ, որոնք վատացնում են տեսողությունը։
Ինֆեկցիաներ Բազմաթիվ վիրուսային, բակտերիալ և սնկային ինֆեկցիաներ կարող են առաջանալ հիգիենայի ոչ ճիշտ պահպանմամբ։ Ականտամեոբան ամենահաճախ հանդիպող ինֆեկցիան է կոնտակտային ոսպնյակներ կրողների շրջանում։

Եթե զարգանում է կարմրություն, քոր և տեսնելու դժվարացում, անհրաժեշտ է անմիջապես դադարել կրել կոնտակտային ոսպնյակները և դիմեն ակնաբուժի։

Վիրահատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է աչքի լազերային վիրահատություն in situ keratomileusis (LASIK)։ Ծանր միոպիան բուժելու այլ վիրահատությունների շարքում են իմպլանտների տեղադրումը՝ մաքուր ոսպնյակի հեռացումից հետ։ Ծանր կերատոկոնուսով հիվանդների համար տարբերակ է նաև եղջերաթաղանթի փոխպատվաստումը։ Ինչպես ցանկացած վիրահատական միջամտության դեպքում, այստեղ նույնպես հետվիրահատական շրջանում նույպես կարող են առաձանալ բարդություններ։ Հիվանդները պետք է նախօրոք տեղեկացվեն, թե ինչ սպասեն, և ուր գնան, եթե առաջանան բարդություններ[34][35]։

Ենթադրվում է, որ ատրոպինը դանդաղեցնում է կարճատեսության զարգացումը, սակայն ունի լրացուցիչ հետազոտության կարիք[36][37]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաթարացման կանխարգելումը իր մեջ ներառում է աշխատանքային պայմանների կարգավորումը, երեխաների դրսում անց կացրած ժամանակի ավելացումը[21] և յուրահատուկ տեսակի կոնտակտային ոսպնյակների կրումը[38]։ Երեխաների մոտ նրանք դանդաղեցնում են կարճատեսության զարգացումը[38][39]։

Կան տարբեր ապացույցներ կյանքի որակի և բեկման սխալի հարաբերակցության միջև[40][41]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին բեկման սխալներով անձանք թիվը ամեն 100,000 մարդու հաշվարկով[42]
     Չկան տվյալներ      100-ից քիչ      100-170      170-240      240-310      310-380      380-450      450-520      520-590      590-660      660-730      730-800      800-ից շատ

Ենթադրաբար, ախշարհում բեկման սխալներ ունեցողների թիվը կազմում է նվազագույնը 2 միլիարդ[2]։ Բեկման սխալով և կորեկցիա չանցած անձանց քանակը 2013 թվականին կազմել է մոտ 660 միլիոն (հարյուրից ամեն տասներորդը)[7]։

Բեկման սխալները տեսողության խանգարման առաջին ամենատարածված պատճառն է և տեսողության կորստի երկրորդ ամենատարածված պատճառը[43] 1990-ից 2019 ընկած ժամանակահատվածում բեկման խնդիրների տարածվածությունը աճել է 8%-ով[44]։

Ամբողջ աշխարհում ռեֆրակտիվ սխալներով մարդկանց թիվը կազմում է մոտավոր մեկից երկու միլիարդ[2]։ Հաճախականությունը տարբերվում է տարբեր տարածաշրջաններում՝ եվրոպացիների մոտ 25%, ասիացիների 80% ախտահարմամբ[2]։ Կարճատեսությունը ամենատարածված խանգարումն է[3]։ Մեծահասակների շրջանում ցուցանիշները կազմում են 15-ից 49%, մինչդեռ երեխաների մոտ՝ 1․2-ից 42%[4]։ Հեռատեսությունը ավելի հաճախ հանդիպում է փոքր երեխաների և տարեցների վրա[5][6]։ Պրեսբիոպիան հանդիպում է 35-ից բարձր տարիքով անձանց մոտ[1]։ Չշտկված բեկման սխալը պատասխանատու է տեսողության խանգարման և հաշմանդամության համար ամբողջ աշխարհում[7]։ Այն տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառն է, կատարակտի, մակուլոդեգեներացիայի և վիտամին A-ի անբավարարության հետ մեկտեղ[8]։

Բեկման սխալների շտկման ամենամյան արժեքը կազմում է մոտ 3․9-ից 7․2 միլիարդ դոլար ԱՄՆ-ում[45]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Facts About Refractive Errors». NEI. October 2010. Արխիվացված օրիգինալից 28 July 2016-ին. Վերցված է 29 July 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Denniston, Alastair; Murray, Philip (2018). Oxford Handbook of Ophthalmology (անգլերեն) (4 ed.). OUP Oxford. էջ 926. ISBN 9780198816751.
  3. 3,0 3,1 Foster, PJ; Jiang, Y (February 2014). «Epidemiology of myopia». Eye. 28 (2): 202–8. doi:10.1038/eye.2013.280. PMC 3930282. PMID 24406412.
  4. 4,0 4,1 Pan, CW; Ramamurthy, D; Saw, SM (January 2012). «Worldwide prevalence and risk factors for myopia». Ophthalmic & Physiological Optics. 32 (1): 3–16. doi:10.1111/j.1475-1313.2011.00884.x. PMID 22150586. S2CID 32397628.
  5. 5,0 5,1 Castagno, VD; Fassa, AG; Carret, ML; Vilela, MA; Meucci, RD (23 December 2014). «Hyperopia: a meta-analysis of prevalence and a review of associated factors among school-aged children». BMC Ophthalmology. 14: 163. doi:10.1186/1471-2415-14-163. PMC 4391667. PMID 25539893.
  6. 6,0 6,1 Grosvenor, Theodore (2007). Primary care optometry (5 ed.). St. Louis (Miss.): Butterworth Heinemann, Elsevier. էջ 70. ISBN 9780750675758. Արխիվացված օրիգինալից 2016-08-15-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Vos, Theo; Barber, Ryan M; Bell, Brad; Bertozzi-Villa, Amelia; Biryukov, Stan; Bolliger, Ian; և այլք: (Global Burden of Disease Study 2013 Collaborators) (22 August 2015). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 301 acute and chronic diseases and injuries in 188 countries, 1990-2013: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2013». Lancet. 386 (9995): 743–800. doi:10.1016/s0140-6736(15)60692-4. PMC 4561509. PMID 26063472.
  8. 8,0 8,1 Pan, CW; Dirani, M; Cheng, CY; Wong, TY; Saw, SM (March 2015). «The age-specific prevalence of myopia in Asia: a meta-analysis». Optometry and Vision Science. 92 (3): 258–66. doi:10.1097/opx.0000000000000516. PMID 25611765. S2CID 42359341.
  9. 9,0 9,1 9,2 «Eye Anatomy: Parts of the Eye and How We See». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2023-04-29. Վերցված է 2023-10-31-ին.
  10. Lawrenson, John G; Shah, Rakhee; Huntjens, Byki; Downie, Laura E; Virgili, Gianni; Dhakal, Rohit; Verkicharla, Pavan K; Li, Dongfeng; Mavi, Sonia; Kernohan, Ashleigh; Li, Tianjing; Walline, Jeffrey J (2023-02-16). Cochrane Eyes and Vision Group (ed.). «Interventions for myopia control in children: a living systematic review and network meta-analysis». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2023 (2): CD014758. doi:10.1002/14651858.CD014758.pub2. PMC 9933422. PMID 36809645.
  11. Walline, Jeffrey J; Lindsley, Kristina B; Vedula, S Swaroop; Cotter, Susan A; Mutti, Donald O; Ng, Sueko M; Twelker, J. Daniel (2020-01-13). Cochrane Eyes and Vision Group (ed.). «Interventions to slow progression of myopia in children». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). 2021 (9): CD004916. doi:10.1002/14651858.CD004916.pub4. PMC 6984636. PMID 31930781.
  12. Saluja, Gunjan; Kaur, Kirandeep (2023), «Childhood Myopia and Ocular Development», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 36508524, Վերցված է 2023-10-31-ին
  13. «Anisometropia - American Association for Pediatric Ophthalmology and Strabismus». aapos.org (անգլերեն). Վերցված է 10 February 2020-ին.
  14. «Aniseikonia - EyeWiki». eyewiki.aao.org. Վերցված է 10 February 2020-ին.
  15. 15,0 15,1 «How to Read an Eyeglasses Prescription». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2023-04-18. Վերցված է 2023-10-31-ին.
  16. Bope, Edward T.; Kellerman, Rick D. (2015). Conn's Current Therapy 2016 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 354. ISBN 9780323355353.
  17. 17,0 17,1 «Refractive Errors in Children - American Association for Pediatric Ophthalmology and Strabismus». aapos.org (անգլերեն). Վերցված է 2023-10-30-ին.
  18. Adam, Henry (2020-04-02). «Vision Screening». Pediatric Care Online. doi:10.1542/aap.ppcqr.396022. ISSN 2767-6617. S2CID 263605231.
  19. 19,0 19,1 Morgan, Ian; Kyoko Ohno-Matsui (May 2012). «Myopia». The Lancet. 379 (9827): 1739–1748. doi:10.1016/S0140-6736(12)60272-4. PMID 22559900. S2CID 208793136.
  20. Wojciechowski, Robert (April 2011). «Nature and Nurture: the complex genetics of myopia and refractive error». Clin Genet. 79 (4): 301–320. doi:10.1111/j.1399-0004.2010.01592.x. PMC 3058260. PMID 21155761.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Wojcienchowski, Robert (April 2011). «Nature and Nurture: the complex genetics of myopia and refractive error». Clinical Genetics. 79 (4): 301–320. doi:10.1111/j.1399-0004.2010.01592.x. PMC 3058260. PMID 21155761.
  22. 22,0 22,1 Barnes, Katherine (Feb 2013). «Genome-wide meta-analyses of multiancestry cohorts identify multiple new susceptibility loci for refractive error and myopia». Clinical Genetics. 45 (3): 314–8. doi:10.1111/j.1399-0004.2010.01592.x. PMC 3740568. PMID 23396134.
  23. Huang, Hsiu-Mei; Chang, Dolly Shuo-Teh; Wu, Pei-Chang (2015-10-20). Jhanji, Vishal (ed.). «The Association between Near Work Activities and Myopia in Children—A Systematic Review and Meta-Analysis». PLOS ONE (անգլերեն). 10 (10): e0140419. Bibcode:2015PLoSO..1040419H. doi:10.1371/journal.pone.0140419. ISSN 1932-6203. PMC 4618477. PMID 26485393.
  24. Dutheil, Frédéric; Oueslati, Tharwa; Delamarre, Louis; Castanon, Joris; Maurin, Caroline; Chiambaretta, Frédéric; Baker, Julien S.; Ugbolue, Ukadike C.; Zak, Marek; Lakbar, Ines; Pereira, Bruno; Navel, Valentin (2023-01-03). «Myopia and Near Work: A Systematic Review and Meta-Analysis». International Journal of Environmental Research and Public Health (անգլերեն). 20 (1): 875. doi:10.3390/ijerph20010875. ISSN 1660-4601. PMC 9820324. PMID 36613196.
  25. Foster, P J; Jiang, Y (February 2014). «Epidemiology of myopia». Eye (անգլերեն). 28 (2): 202–208. doi:10.1038/eye.2013.280. ISSN 0950-222X. PMC 3930282. PMID 24406412.
  26. Owji, N; Khalili, MR; Bazrafkan, H; Heydari, M (September 2022). «Long-term outcome of refractive errors in patients with congenital blepharoptosis who have undergone ptosis surgery». Clinical & Experimental Optometry. 105 (7): 715–720. doi:10.1080/08164622.2021.1973344. PMID 34538220. S2CID 237573319.
  27. «Frequently Asked Questions: How do you measure refractive errors?». The New York Eye And Ear Infirmary. Արխիվացված օրիգինալից 2006-09-01-ին. Վերցված է 2006-09-13-ին.
  28. «NETRA: Inverse Shack-Hartmann Wavefront Sensor using High Resolution Mobile Phone Display». Vitor F. Pamplona, Ankit Mohan, Manuel M. Oliveira, Ramesh Raskar. Արխիվացված է օրիգինալից 2011-12-21-ին. Վերցված է 2011-12-13-ին.
  29. Schiefer, Ulrich; Kraus, Christina; Baumbach, Peter; Ungewiß, Judith; Michels, Ralf (2016-10-14). «Refractive errors». Deutsches Ärzteblatt International. 113 (41): 693–702. doi:10.3238/arztebl.2016.0693. ISSN 1866-0452. PMC 5143802. PMID 27839543.
  30. 30,0 30,1 Cochrane, Gillian M.; Toit, Rènée du; Mesurier, Richard T. Le (2010-04-12). «Management of refractive errors». BMJ (անգլերեն). 340: c1711. doi:10.1136/bmj.c1711. ISSN 0959-8138. PMID 20385718. S2CID 8240093.
  31. Wedner, S.; Masanja, H.; Bowman, R.; Todd, J.; Bowman, R.; Gilbert, C. (2008-01-01). «Two strategies for correcting refractive errors in school students in Tanzania: randomised comparison, with implications for screening programmes». British Journal of Ophthalmology (անգլերեն). 92 (1): 19–24. doi:10.1136/bjo.2007.119198. ISSN 0007-1161. PMID 18156372. S2CID 2157969.
  32. «Pediatric Ophthalmology, Optometry and Orthoptics». Asian Eye Institute. Վերցված է 2022-08-03-ին.
  33. «Eyeglasses for Refractive Errors | National Eye Institute». www.nei.nih.gov. Վերցված է 2021-06-29-ին.
  34. «10 Cataract Surgery Side Effects, and How to Cope». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2023-05-03. Վերցված է 2023-11-06-ին.
  35. «LASIK — Laser Eye Surgery». American Academy of Ophthalmology (անգլերեն). 2023-07-26. Վերցված է 2023-11-06-ին.
  36. Shih, Yung-Feng; Hsiao, C. Kate; Chen, Chien-Jen; Chang, Ching-Wei; Hung, Por T.; Lin, Luke L.-K. (June 2001). «An intervention trial on efficacy of atropine and multi-focal glasses in controlling myopic progression». Acta Ophthalmologica Scandinavica. 79 (3): 233–236. doi:10.1034/j.1600-0420.2001.790304.x. ISSN 1395-3907. PMID 11401629.
  37. Lee, Jong-Jer; Fang, Po-Chiung; Yang, I-Hui; Chen, Chih-Hsin; Lin, Pei-Wen; Lin, Sue-Ann; Kuo, Hsi-Kung; Wu, Pei-Chang (February 2006). «Prevention of Myopia Progression with 0.05% Atropine Solution». Journal of Ocular Pharmacology and Therapeutics. 22 (1): 41–46. doi:10.1089/jop.2006.22.41. ISSN 1080-7683. PMID 16503774.
  38. 38,0 38,1 Li, X; Friedman, IB; Medow, NB; Zhang, C (1 May 2017). «Update on Orthokeratology in Managing Progressive Myopia in Children: Efficacy, Mechanisms, and Concerns». Journal of Pediatric Ophthalmology and Strabismus. 54 (3): 142–148. doi:10.3928/01913913-20170106-01. PMID 28092397.
  39. Walline, JJ (January 2016). «Myopia Control: A Review». Eye & Contact Lens. 42 (1): 3–8. doi:10.1097/ICL.0000000000000207. PMID 26513719. S2CID 24069302.
  40. Kandel H, Khadka J, Goggin M, Pesudovs K (2017). «Patient-reported outcomes for assessment of quality of life in refractive error: a systematic review». Optometry and Vision Science. 94 (12): 1102–1119. doi:10.1097/OPX.0000000000001143. PMID 29095758. S2CID 21512136.
  41. Kandel H, Khadka J, Lundström M, Goggin M, Pesudovs K (2017). «Questionnaires for measuring refractive surgery outcomes». Journal of Refractive Surgery. 33 (6): 416–424. doi:10.3928/1081597X-20170310-01. PMID 28586503.
  42. «WHO Disease and injury country estimates». World Health Organization. 2009. Արխիվացված օրիգինալից 2009-11-11-ին. Վերցված է Nov 11, 2009-ին.
  43. Hashemi, Hassan; Fotouhi, Akbar; Yekta, Abbasali; Pakzad, Reza; Ostadimoghaddam, Hadi; Khabazkhoob, Mehdi (2017-09-27). «Global and regional estimates of prevalence of refractive errors: Systematic review and meta-analysis». Journal of Current Ophthalmology. 30 (1): 3–22. doi:10.1016/j.joco.2017.08.009. ISSN 2452-2325. PMC 5859285. PMID 29564404.
  44. «Global Disease Burden of Uncorrected Refractive Error Among Adolescents From 1990 to 2019» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-06-24-ին. Վերցված է 2023-03-21-ին.
  45. Kuryan J, Cheema A, Chuck RS (2017). «Laser-assisted subepithelial keratectomy (LASEK) versus laser-assisted in-situ keratomileusis (LASIK) for correcting myopia». Cochrane Database Syst Rev. 2017 (2): CD011080. doi:10.1002/14651858.CD011080.pub2. PMC 5408355. PMID 28197998.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում