Օպտիկական ուժ
Օպտիկական ուժ, օպտիկական մեծություն, որը բնութագրում է ասիմետրիկ ոսպնյակներում և այդ ոսպնյակներից պատրաստված կենտրոնացված օպտիկական համակարգերում բեկման ունակությունը։ Չափվում է դիօպտրիաներով՝ (դ) կամ (դպտր), 1 դ = 1 մ−1 ։ Դիօպտրիան չի մտնում Միավորների միջազգային համակարգի միավորների մեջ և հանդիսանում է ոչ համակարգային միավոր[1]։
Ոսպնյակի կիզակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսպնյակի կիզակետն այն կետն է, որտեղ հատվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ընկնող և ոսպնյակով բեկված ճառագայթները, կամ նրանց շարունակությունները։ Ոսպնյակի օպտիկական ուժը հակադարձ համեմատական է նրա կիզակետային հեռավորությանը.
որտեղ
-ը ոսպնյակի կիզակետային հեռավորությունն է,
-ը՝ տվյալ միջավայրի բեկման ցուցիչը։
Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական մեծություն է՝ , քանի որ , իսկ ցրող ոսպնյակինը՝ բացասական՝։
Կիզակետային հեռավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսպնյակի կիզակետային հեռավորությունը ոսպնյակի գլխավոր օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ եղած հեռավությունն է։ Ի տարբերություն կիզակետային հեռավորության, որը հիմնականում որոշում է պատկերի չափերը, օպտիկական ուժը որոշում է փնջերի հատումը, որը հակադարձ համեմատական է կիզակետային հեռավորությանը։ Օպտիկական ուժը չափվում է դիօպտրիաներով[2]։ և օպտիկական ուժեր ունեցող ոսպնյակներից կազմված համակարգի օպտիկական ուժը որոշվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ -ն առաջին ոսպնյակի ետին գլխավոր հարթության և երկրորդ ոսպնյակի առաջնային գլխավոր հարթությունների միջև եղած հեռավորությունն է։ Բարակ ոսպնյակների դեպքում համընկնում է ոսպնյակների միջև եղած հեռավորության հետ[3]։ Սովորաբար օպտիկական ուժը օգտագործվում է ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների դասակարգման ժամանակ, ակնոցների նշանակման դեպքում։ Ոսպնյակի օպտիկական ուժը որոշելու համար այն չափում են դիոմետր կոչվող օպտիկական սարքերով, որոնք հնարավորություն են տալիս չափումներ կատարել նաև աստիգմատիկ և կոնտակտային ոսպնյակների դեպքում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Արխիվացված 2013-11-02 Wayback Machine Утверждено Постановлением Правительства РФ от 31 октября 2009 г. N 879
- ↑ Greivenkamp, John E. (2004). Field Guide to Geometrical Optics. SPIE Field Guides vol. FG01. SPIE. էջ 7. ISBN 0-8194-5294-7.
- ↑ «ГОСТ Р 50606-93. Оптика и оптические приборы. Диоптриметры» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 560)։ |