Բեյլերբեյի պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեյլերբեյի պալատ | |
---|---|
թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı | |
Բեյլերբեյի պալատի ընդհանուր տեսքը | |
Ժամանակակից կարգավիճակ` | թանգարան |
Երկիր` | Թուրքիա |
Ճարտարապետական ոճ` | նեոբարոկկո |
Հիմնող` | Աբդուլ Ազիզ |
Ճարտարապետ` | Սարգիս Բալյան |
Կառուցման ժամանակաշրջան` | 1861- 1865 թվականներ |
Բեյլերբեյի պալատ (թուրքերեն՝ Beylerbeyi Sarayı), օսմանյան սուլթանների ամառային նստավայրը, որը գտնվում է Բոսֆորի ասիական հատվածում։
Պատվիրվել է օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի կողմից և կառուցվել 1861- 1865 թվականներին։ Պալատի ճարտարապետական ոճը նեոբարոկկո է։ Կառուցվել ավանդական օսմանյան առանձնատան ոճով, որոնք բնորոշ էին Օսմանյան կայսրությանը 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ամառային ամիսներին Օսմանյան կայսրություն այցելած բարձրաստիճան պաշտոնյաները իջևանել են պալատում։ Սուլթանները նախընտրել են մնալ Դոլմաբահչե պալատում ձմեռային ամիսներին և այցելել Բեյլերբեյի՝ տեղի զով կլիմայի պատճառով։ Պալատի հատակը ծածկված է Եգիպտոսից բերված խսիրե հյուսվածքներով, որոնք ձմռանը պաշտպանում են հատակը խոնավությունից, իսկ ամռանը՝ շոգից։ Կան նաև մեծ գորգեր (Հերևքեյի նման), որոնք զարդարում են հատակը։ Բոհեմյան բյուրեղապակե ջահերը, ֆրանսիական ժամացույցները, ինչպես նաև չինական, ճապոնական, ֆրանսիական և թուրքական ճենապակե սափորները զարդարում են պալատը։ Պալատի բակում առկա են ծառերի մի քանի տեսակներ։ Բակից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բոսֆոր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Türkiye Diyanet Vakfı İslam Ansiklopedisi, Cilt 6, İstanbul,1992
- Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi, Cilt 2, Kültür Bakanlığı ve Tarih Vakfı Yayınları, İstanbul, 1994
- Ana Britannica Genel Kültür Ansiklopedisi, Cilt 5, Ana Yayıncılık, İstanbul, 1994
- Temel Britannica, Cilt 3, Ana Yayıncılık, İstanbul, 1992
- "Milli Saraylar" Արխիվացված 2018-06-14 Wayback Machine
- "Kültür Bakanlığı" Արխիվացված 2012-04-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլերբեյի պալատ» հոդվածին։ |
|