Բեյքոզ
Շրջան | ||
---|---|---|
Բեյքոզ | ||
թուրքերեն՝ Beykoz | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Ստամբուլ | |
Համայնք | Ստամբուլի մարզ | |
Մակերես | 239 կմ² | |
ԲԾՄ | 18 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 219 960 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 243 454 | |
Ազգային կազմ | թուրքեր, հույներ, հայեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ, քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 216 | |
Փոստային դասիչ | 34010-34850, 80000-81800 | |
Ավտոմոբիլային կոդ | 34 | |
Պաշտոնական կայք | beykoz.gov.tr | |
| ||
Բեյզոք (թուրքերեն՝ Beykoz), շրջան Ստամբուլում, որը գտնվում է քաղաքի ասիական հատվածում։ Հյուսիսում Բեյքոզի ափերը ողողվում են Սև ծովի, արևմուտքում՝ Բոսֆորի ջրերով։ Արևելքում սահմանակից է Շիլեին, հարավում՝ Յուսքյուդարին և Յումրանիյեին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյքոզի ժամանակակից տարածքը բաժանվում է մի քանի մասը։ Պատճառը տարածով հոսող մեծաքանակ գետերն է՝ Ռիվան, Քյուչյուքսուն և Գյոքսուն։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը կազմում է 270 մետր։
Բեյքոզի տարածքը պատված է անտառներով, որտեղ աճում են շագանակ, կաղնի, պնդուկ և այլ ծառատեսակներ։ Թոքաթքյոյ մահալում հանդիպում է հազվադեպ հանդիպող եղևնու տեսակ՝ կապտաերկնագույն եղևնին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ Բեյքոզն ունի ավելի քան 2700 տարվա պատմություն։ Հնում այստեղ եղել են գտնվել Զևսի և Պոսեյդոնի զոհատեղիները։ Զոհերը մատուցվում էին՝ ի նշան Սև ծովում խաղաղ ճանապարհորդության և համընթաց քամու։
14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բայազիդ I-ին սուլթանը միացրել է Բեյքոզի տարածքները Օսմանյան կայսրությանը։ Դրանից հետո Ամիկոս անվանումը փոխարինվել է Բեյքոզով։ Թարգմանաբար Բեյքոզ նշանակում է «Պարոնի գյուղ»։
Օսմանյան ժամանակաշրջանում Բեյքոզի տարածքները ծածկված են եղել անտառներով։ Այդ անտառները հանդիսացել են սուլթանական որսատեղի։ Փադիշահները և վեզիրները իրենց ազատ ժամանակը անց են կացրել այնտեղ։ Այստեղ կառուցված են եղել բազմաթիվ որսատներ, առանձնատներ և ամրոցներ։
1912 թվականի տվյալներով, շրջանում բնակվել են 4894 թուրքեր, 2597՝ հույներ և 1900՝ հայեր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյքոզ» հոդվածին։ |
|
|