Բոբ Կոուզի
Բոբ Կոուզի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1928[1][2][3][…] (96 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սուրբ խաչ քոլեջ[4] և Էնդրյու Ջեքսոնի անվան ավագ դպրոց |
Մասնագիտություն | բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և դերասան |
Պարգևներ և մրցանակներ | և |
Bob Cousy Վիքիպահեստում |
Ռոբերտ Ջոզեֆ «Բոբ» Կոուզի (անգլ.՝ Robert Joseph "Bob" Cousy,օգոստոսի 9, 1928[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ, հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում «Բոստոն Սելտիքս» (1950-63) և «Սակրամենտո Քինգս» (1969-70) ակումբներում։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի վեցակի չեմպիոն է (1957, 1959-63), եղել է 1956/1957 ժամանակաշրջանի բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենաթանկարժեք բասկետբոլիստը, 12 անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի հավաքականում (1952-61 – առաջին խումբ, 1962, 1963 – երկրորդ խումբ), 13 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին։ Նա մտնում է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների կազմի մեջ, 1971 թվականին ընգրկվել է Բասկետբոլի փառքի սրահում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոուզին, ֆրանսիացի ներգաղթյալների որդին, մեծացել է Մանհեթենի Յորքվիլլ աղքատ թաղամասում։ Երբ Բոբը 12 տարեկան էր, նրա հայրը, տաքսու վարորդ աշխատելով, կարողացել է գումար կուտակել Քուինսի նոր տուն տեղափոխվելու համար։ Նոր թաղամասում Քոուզին տարվել է բասկետբոլով, թեև սկզբում նա խաղացել է ոչ լավ և երկու անգամ հեռացվել է Էնդրյու Ջեքսոնի անվան ավագ դպրոցի բասկետբոլային թիմից։ 13 տարեկանում, ընկնելով ծառից, Բոբը կոտրել է աջ ձեռքը եւ սկսել է մարզվելիս գնդակը նետել ձախ ձեռքով, ժամանակի ընթացքում դառնալով ամբիդեկստրոմ։ Այս նոր որակը համոզեց դպրոցական թիմի մարզիչ Լու Գրումոնդին ետ վերցնել Քոուզիին և վստահել նրան պաշտպանի դիրքը ։
Մեկ ու կես տարի անց Քոուզին Նյու Յորքի բասկետբոլի աճող աստղ էր։ Ի սկզբանե Բոբը չէր ծրագրում ընդունվել քոլեջ, սակայն սպորտային կրթաթոշակներ ստանալու հնարավորությունը նրան ստիպել է սովորել՝ առաջադիմությունը բարձրացնելու համար։1946 թվականին Կոուզին ստացել է սպորտային կրթաթոշակի առաջարկ Վուսթերի Սուրբ Խաչ քոլեջում (Մասաչուսեթս նահանգ), Բոստոնից 40 մղոն հեռավորության վրա։ Քոլեջի թիմի հիմնական կազմում Բոբին հաջողվել է ճանապարհ հարթել միայն երկրորդ կուրսում, սակայն մարզիչ Էլվին Ջուլիանը քոուզիին նորահարուստ է համարել եւ խիստ սահմանափակել է խաղահրապարակում նրան բաց թողած ժամանակը։ Այդ պատճառով Քոուզին նույնիսկ ցանկանում էր տեղափոխվել Սուրբ Իոնի համալսարան, սակայն բասկետբոլի մարզիչ Ջո Լեպչիկը խորհուրդ տվեց Բոբին մնալ Մասաչուսեթսում եւ նվաճել Ջուլիանի հարգանքը, որին նա անվանել է երկրի լավագույն բասկետբոլային մարզիչներից մեկը։
Մասնագիտական կարիերայի ավարտից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան ավարտելուց հետո Քոուզին 1963 թվականին թողարկել է ինքնակենսագրական «Basketball Is My Life» գիրքը։ Նույն թվականին նա դարձել է Բոստոնի քոլեջի մարզիչ։ 1965-ի մրցաշրջանում նա կարողացել է իր թիմին՝ «Իգլզ»–ին դուրս բերել եզրափակիչ, որտեղ 86:91 հաշվով պարտվել է Փրովիդենսին։ Փրովիդենսի մարզիչն էր Ջո Մալենին՝ Քոուզի համալսարանական Հոլլի Քրոսը թիմի նախկին ընկերը։ Բոստոնում յոթ մրցաշրջանների ընթացքում նրա թիմը տարել է 117 հաղթանակ՝ կրելով ընդամենը 38 պարտություն, իսկ Քոուզին 1968 և 1969 թվականներին դարձել է Նոր Անգլիայի տարվա մարզիչ։ Նա երեք անգամ «Իգլզին» դուրս է բերել NIT մրցաշար, ներառյալ 1969 թվականին մրցաշարի եզրափակիչ դուրս գալը, ինչպես նաև մասնակցել է երկու անգամ NCAA մրցաշարում, որտեղ 1967 թվականին կարողացել է հասնել Արևելյան տարածաշրջանային եզրափակիչ։
1960-ականների վերջին Կոուզին վերադարձավ NBA, սակայն արդեն որպես մարզիչ՝ գլխավորելով «Ցինցինատի Ռոյալզը», որտեղ այդ ժամանակ հանդես էր գալիս բասկետբոլի փառքի սրահի ապագա անդամ Օսկար Ռոբերտսոնը։ Հետագայում Կոունզին հայտնել է այդանցուղու մասին․ «Ես դա արել եմ փողի պատճառով։ Ինձ առաջարկ են արել, որից ես չէի կարող հրաժարվել»[5]։1970 թվականինին, 41-ամյա Կոուզին, նույնիսկ մի քանի անգամ որպես խաղացող դաշտ է դուրս եկել որպեսզի բարելավի մասնակցությունը թիմի տնային խաղերում. Չնայած յոթ խաղերի ընթացքում նա խաղացել է ընդամենը 34 րոպե և վաստակել է 5 միավոր[6], տոմսերի վաճառքն աճել է 77 տոկոսով։ Ցինցինատիից Կանզաս Սիթի/Օմահու տեղափոխվելուց հետո նա որոշ ժամանակ զբաղեցրել է գլխավոր մարզչի պաշտոնը, սակայն 1973/74 մրցաշրջանի սկզբում նա հրաժարական է տվել։
1974-1979 թվականներին Կոուզին աշխատել է ամերիկյան ֆուտբոլային լիգայի կոմիսար ։ 1980-ականներին նա աշխատել «Սելտիկս» խաղերում որպես Հեռուստատեսային վերլուծաբան[5]։ Բացի այդ, նա ոչ մեծ դեր է խաղացել բասկետբոլի մասին «Ազարտային խաղ» ֆիլմում, որտեղ խաղացել է ուսանողական մարզական տնօրենի դերը։ Ներկայումս Քոուզին աշխատում է որպես խորհրդատու «Սելտիկս»-ում, ինչպես նաև երբեմն աշխատում է հեռուստատեսությամբ Մայք Գորմանի և իր նախկին թիմակից Թոմ Հեյնսոնի հետ[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://espn.go.com/nba/player/bio/_/id/4133/bob-cousy
- ↑ 2,0 2,1 http://espn.go.com/nba/player/_/id/4133/bob-cousy
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ College Basketball at Sports-Reference.com
- ↑ 5,0 5,1 «Celtics tried to pass on ultimate passer». espn.go.com. ESPN Internet Ventures. 2007 թ․ հուլիսի 22.
- ↑ «Bob Cousy Statistics». Sports Reference, Inc. 2007 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Bob Cousy: Marketing Consultant». NBA.com. NBA Media Ventures, LLC. 2007 թ․ հուլիսի 22.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ Կոուզի» հոդվածին։ |
|