Սովորաբար շատ պայծառ բոլիդներին անվանում են նաև սուպերբոլիդներ[1]։
Տիեզերքում շարժվում են տարբեր չափերի բազմաթիվ կարծր մարմիններ՝ փոշեհատիկներից մինչև մի քանի մետր տրամագծով խոշոր բեկորներ։ Վերջիններս Երկրի մթնոլորտին շատ հազվադեպ են բախվում, իսկ փոշեհատիկները, որոնց զանգվածները 0,1-0,01 գրամ են կազմում, մեծ արագությամբ (մոտ 11-71 կմ/վ) մտնում են մթնոլորտ և մթնոլորտի հետ շփման հետևանքով տաքանում, շիկանում և 80-120 կմ բարձրության վրա ամբողջովին այրվում են։ Եթե Երկրի մթնոլորտ ներխուժող այդ փոշեհատիկների զանգվածը 10 -100 գրամ է և ավելի շատ, ապա դիտվում է շատ պայծառ ասուպ, որին էլ հենց անվանում են բոլիդ։
Բոլիդները հաճախ թողնում են լուսավոր հետք (պոչ), որը կազմում է փոշին և իոնացված գազը։ Փաստորեն ստացվում է, որ ասուպները նախքան Երկիր ընկնելը երևում են ինչպես բոլիդներ։ Թռիչքը կարող է ուղեկցվել ձայնով կամ/և ռադիոկապի խախտումով։ Խոշոր բոլիդները տեսանելի են նաև ցերեկը։ Խոշորագույն բոլիդներից է համարվում Բենեշովը[1]։ Նրա լուսատվությունը հասնում է -21m տեսանելի աստղային մեծության (համեմատության համար՝ Լուսնի տեսանելի աստղային մեծությունը -13m է, Արեգակինը՝ -26m ): Իսկ Սիխոտե-Ալինիի երկնաքարի անկումը ականատեսների խոսքերով, շատ ավելի պայծառ էր, քան Արեգակը և կուրացնում էր աչքերը(երկնաքարի անկումը տեղի է ունեցել ցերեկը)։ Բոլիդներին դիտելու համար ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում ստեղծվել էին բոլիդային ցանցեր։ Սակայն նրանք առաձնապես արդյունավետ չէին։ Ներկայումս բոլիդների դիտումները կատարվում են արբանյակներից։ Երևույթը ուսումնասիրվում է մետեորիտիկայում։
1718 թվականի մարտի 19-ին Հալլեյը դիտում էր մոտավորապես 18,6 կմ տրամագծով բոլիդի թռիչքը Լոնդոնի վրայով, որը գտնվում էր մոտ 3,5 մլն. կմ բարձրության վրա (Հալլեյի չափումներով) և որը պայծառ էր, ինչպես Արեգակը[2][3]։
1941 թվականի ապրիլի 9-ին առավոտյան Չելյաբինսկի տարածաշրջանում դիտվեց պայծառ բոլիդի թռիչքը, որն անվանվեց Կատավյան բոլիդ։ Պատերազմի սկզբներին թույլ չէին տալիս հետազոտություններ կատարել այս ուղղությամբ։
2002 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Իրկուտսկի հյուսիսարևելյան շրջանում տեսանելի դարձավ Վիտիմյան բոլիդը։
2013 թվականի փետրվարի 15-ին Արևմտյան Ուրալում տեղի ունեցավ երկնային մարմնի պայթյուն։ Սկզբնական 10000 տոննա զանգվածով և 17 մետր չափով երկնային մարմինը մտավ երկրի մթնոլորտ սուր անկյունային 18կմ/վ արագությամբ և 32,5 վայրկյան հետո քայքայվեց, որն առաջացրեց մեծ մասշտաբի «ասուպային անձրև»։
2013 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5:50-ի սահմաններում Կրիմի վրա պայթեց շատ պայծառ բոլիդ։ Երկնային մարմինը, որը մեծ արագությամբ մտավ մթնոլորտ, ուներ մոտ -18m աստղային մեծություն։ Աստղագետները գտնում են, որ դա ավելի շուտ բոլիդ էր՝ Առյուծային ասուպային հոսքից (Լեոնիդներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 503)։