Jump to content

Բոհումիլ Կաֆկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոհումիլ Կաֆկա
չեխ․՝ Bohumil Kafka
Ծնվել էփետրվարի 14, 1878(1878-02-14)[1][2][3][…]
ԾննդավայրՆովա Պակա[4][5][6]
Մահացել էնոյեմբերի 24, 1942(1942-11-24)[7][8][9][…] (64 տարեկան)
Վախճանի վայրըՊրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][5][6]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Ցիսլեյտանիա
ԿրթությունQ12056974?, Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, մանկավարժ, մեդալագործ, ուսուցիչ և նկարչության ուսուցիչ
ԱշխատավայրՊրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
 Bohumil Kafka Վիքիպահեստում

Բոհումիլ Կաֆկա (չեխ․՝ Bohumil Kafka, փետրվարի 14, 1878(1878-02-14)[1][2][3][…], Նովա Պակա[4][5][6] - նոյեմբերի 24, 1942(1942-11-24)[7][8][9][…], Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4][5][6]), չեխ քանդակագործ և մանկավարժ, պրոֆեսոր, Պրահայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականից 1896 թվականը սովորել է Գորիցեի քանդակագործության դպրոցում, ապա 1897 թվականին Պրահայի Կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում՝ Ստանիսլավ Սուխարդիի և Յոսեֆ Վացլավ Միսլբեկի ղեկավարություն։ Ավելի ուշ շարունակել է Վիեննայում։ Ստացած կրթաթոշակների շնորհիվ 1904-1908 թվականներին ապրել և աշխատել է Փարիզում։ Գտնվել է Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունների ուժեղ ազդեցության տակ։

Կաֆկայի առաջին փարիզյան ցուցահանդեսը կազմակերպվել է 1904 թվականին Ֆրանսիայի կրթության նախարարության աջակցությամբ։ Ավելի ուշ, Ֆրանսիայի կառավարությունը քանդակագործին պարգևատրել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

Նախքան վերադառնալը և բնակվելը Պրահայում, աշխատել է Լոնդոնում, Բեռլինում և Հռոմում։

1912 թվականին իր ուսուցիչ Ստանիսլավ Սուխարդիի հետ միասին Պրահայում մասնակցել է Ֆրանտիշեկ Պալացկի և սուրբ Վացլավի արձանների ստեղծմանը։ Ուսուցչի մահվանից հետո 1916 թվականին նշանակվել է Պրահայի կիրառական արվեստի դպրոցի դեկորատիվ քանդակների պրոֆեսոր։ 1925 թվականին դարձել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Երկու անգամ ընտրվել է վերջինիս ռեկտոր։

Քանդակագործի աշխատանքները կատարվել են, գլխավորապես, սիմվոլիզմի և անիմալիստիկա ոճերով։ Հայտնի է իր դեկորատիվ քանդակներով, բնակելի ճակատների տարրերով և հասարակական շենքերով, կիսանդրիներով, արձաններով ու հուշարձաններով։

Բոհումիլ Կաֆկան համարվում է Չեխոսլովակիայի արվեստի մոդեռնի նոխահայրերից մեկը։

Մահացել է Պրահայում է որդանման ելունի բորբոքումից։ Թաղված է Վիշեգրադյան գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոհումիլ Կաֆկա» հոդվածին։