Բոռնոս
Բոռնոս | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 182 ± 1 մետր |
Մակերես | 54,31 կմ² |
Մասն է | Arcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3] |
Բոռնոս (իսպ.՝ Bornos), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 55 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8109։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 79 կիլոմետր է։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
1999 | 8029 | — |
2000 | 7897 | −1.6% |
2001 | 7979 | +1.0% |
2002 | 7987 | +0.1% |
2003 | 8064 | +1.0% |
2004 | 8082 | +0.2% |
2005 | 8164 | +1.0% |
Աղբյուր՝ INE (Spain) |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոռնոսի տասնյակ տեսարժան վայրերից է արաբական տիրապետության ժամանակներում կառուցված Ֆոնտանար աշտարակավոր բերդը, որը Վերածննդի դարաշրջանում վերակառուցվել է և դարձել Ալկալա դե լոս Գասուլես տոհմի դուքսերի աթոռանիստը։ Ընդ որում՝ վերակառուցման այդ աշխատանքներին զուգընթաց՝ իտալացի ճարտարապետ Բենվենուտո Տորտելոն նախագծել ու ստեղծել է նաև իտալական պարտեզ (զբոսայգի)։ 17-18-րդ դարերում մեծահարուստները պալատներ, տներ են կառուցել ամրոցի մերձակայքում։ Այդ շրջանում կառուցվել են նաև պաշտամունքային շինություններ, որոնցից առավել նշանավոր են սբ. Հիերինիմոսի վանքը, սբ. Հարության մենաստանը, Սանգրեի վանքը, կուսանոցը, ֆրանցիսկյան վանքը... Ճարտարապետական ուշագրավ աշխատանքներից է նաև համայնքապետարանի հին շենքը, որ կառուցվել է 1830 թվականին[4]։ Բնակավայրի պատմական կարևոր հուշարձաններից են նաև՝
- Սան Բեռնարդինո կուսանոցը[5]
- Սբ. Մարիամ վանքը[6]
- Կալվարիոյի մենաստանը[7]
- Սբ. Հարության եկեղեցին[8]
- Սանգրեի հիվանդանոցը[9]
- Սանտո Դոմինգո դե Գուսման եկեղեցին[10]
- Ռիբերայի պալատն ու ամրոցը[11]
- Corpus Christi կուսանոցը
- Carissa Aurelia-ն[12]
- Սիլյայի առանձնատունըCasa de la Cilla-ն
- Օրդոնեսի առանձնատունը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բոռնոսի համայնապատկերը
-
Բոռնոսի եկեղեցին
-
Ռիբերայի պալատը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ "Jerez, y es vergonzoso, tiene que envidiar la conservación del patrimonio de Bornos"
- ↑ «Convento de San Bernardino de Sena». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Monasterio de Santa María del Rosario». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Ermita del Calvario». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Iglesia de la Resurrección.(չաշխատող հղում)
- ↑ Colegio - Hospital de la Sangre.(չաշխատող հղում)
- ↑ Iglesia de Santo Domingo de Guzmán.(չաշխատող հղում)
- ↑ CASTILLO DEL FONTANAR - PALACIO DE LOS RIBERA.
- ↑ «Carissa Aurelia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքէջ
- Բոռնոսի համայնքապետարան
- Bornos
- Windsurf en el Pantano de Bornos
- Imágenes de Bornos
- Բոռնոսի պորտալ Արխիվացված 2020-10-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոռնոս» հոդվածին։ |
|