Jump to content

Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
հունգ.՝ Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem
Տեսակհամալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1782
ՀիմնադրիրՅոզեֆ II
ՌեկտորQ126921693?
Ուսանողներ25,533 (2004)
ԱնդամակցությունԵվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[1] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[2]
Երկիր Հունգարիա[3]
ՏեղագրությունԲուդապեշտ
ՀասցեMűegyetem rakpart 1-6 1111 Բուդապեշտ, Հունգարիա
Կայքbme.hu(անգլ.)(հունգարերեն) և uni-bme.ir(պարս.)
Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (Հունգարիա)##
Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան (Հունգարիա)
Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան, Հունգարիա
 Budapest University of Technology and Economics Վիքիպահեստում

Բուխարեստի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան, (հունգ.՝ Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem, կարճ` Műegyetem), հունգարերեն հապավումով՝ BME, անգլերեն հապավումով՝ BUTE, Հունգարիայի առանցքային նշանակություն ունեցող տեխնոլոգիական համալսարաններից է, համարվում է աշխարհի ամենահին տեխնոլոգիական ինստիտուտը։ Հիմնադրվել է 1782 թվականին։

ԲՏՏՀ համարվում է աշխարհի ամենահին տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի համալսարանի վարկանիշ և ենթակառուցվածք։ Այն եվրոպայում համալսարանական մակարդակով ճարտարագետներ վերապատրաստող առաջին ինստիտուտն է[4]։

Հիմնադրվել է 1782 թվականին կայսր Ժոզեֆ II-ի կողմից և անվանվել է լատին․՝ Institutum Geometrico-Hydrotechnicum (Երկրաչափություն և հիդրոտեխնիկայի ինստիտուտ)։

Համաձայն 2014 թվականի վեբոմետրիկսի արդյունքների համալսարանը աշխարհի 8000 համալսարանների շարքում զբաղեցնում է 359-րդ տեղը[5]։

Համալսարանն ունի 1,100 ֆակուլտետային անդամներ։ 25 000 ուսանողների շուրջ 1/3 օտարերկրացիներ են 50 երկրներից[6]։

Ֆակուլտետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս համալսարանն ունի ութ ֆակուլտետ

  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ (1782 թ.)
  • Մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետ (1871 թ.)
  • Ճարտարապետական ֆակուլտետ (1873 թ.)
  • Քիմիական տեխնոլագիայի և բիոտեխնոլոգիայի ֆակուլտետ (1873 թ.)
  • Էլեկտրական ճարտարագիտության և ինֆորմատիկայի ֆակուլտետ (1949 թ.)
  • Տրանսպորտային ճարտարագիտության ֆակուլտետ (1955 թ.)
  • Բնագիտական ֆակուլտետ (1998 թ.)
  • Տնտեսագիտության և սոցիալական գիտությունների ֆակուլտետ (1998 թ.)
Գրադարանի շենքի տանիքը

Համալսարանը գտնվում է Դանուբի աջ ափին Szabadság և Petőfi կամուրջների միջև ձգվում է դեպի Rákóczi կամուրջ։ Համալսարանն ունի երկար ու նեղ տարածք և համալսարանի մի ծայրից մյուսը հասնելու համար պահանջվում է 20 րոպե։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
  2. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  3. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  4. «Budapesti Műszaki és Gazdaságtudományi Egyetem (BME) (Budapest University of Technology and Economics)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  5. «World Universities' ranking on the Web: Top 8000 World Ranking». Webometrics.info. 2010 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  6. Brown, Pete (2008 թ․ սեպտեմբերի 19). «Engineering Students to Study Micro- and Nanosystems in Eastern Europe». Arizona Engineer Online. The University of Arizona College of Engineering. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան» հոդվածին։