Jump to content

Բոքսիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոքսիտ ամերիկյան մանրադրամով չափերի համեմատության համար

Բոքսիտ, առաջացել է ֆրանսերեն Լե Բո (Les Baux) տեղանքի անունից, որտեղ էլ հայտնաբերվել է առաջին բոքսիտների հանքավայրը։ Բոքսիտը ալյումինի հիմնական աղբյուրն է հանդիսանում։ Բաղկացած են հիմնականում ալյումինի հիդրօքսիդներից, երկաթի և սիլիցիումի օքսիդներից։

Բոքսիտների հանքավայր Ավստրալիայում

Հանքագոյացնող միներալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոքսիտների գլխավոր հանքագոյացնող միներալներն են գիբսիտը (Al(OH)3) բյոմիտը (γ-AlO(OH)), դիասպորը (α-AlO(OH)), գյոթիտը, հիդրոհեմատիտը, հիդրոգյոտիտը, կաոլինիտը, քլորիտները, ռուտիլը, իլմենիտը և այլն։ Գույնը՝ սովորաբար կարմիր, գորշ–շագանակագույն։ Բնության մեջ հանդիպում է պինդ, ծակոտկեն, հողանման, փուխր և կավանման ագրեգատներով։

Կառուցվածքային հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կառուցվածքային հատկանիշների՝ առանձնացնում են բեկորային (պելիտային, ավազաքարային, կոպճաքարային, կոնգլոմերատային) և կոնկրեցիոն (ձվաքարային(կրաքարի մի տեսակը, որ ձվի նման նախշեր ունի), սիսեռաքարային, լիմոնիտային)։

Բոքսիտների ծագումը գլխավորապես կապված է նստվածքային և լատերիտային ապարների հետ։

Բոքսիտների արդյունաբերությունը 2005 թվականի դրությամբ

Բոքսիտները լայն տարածված են արևադարձային երկրներում, հատկապես Գվինեայում, Ավստրալիայում։ 2009 թվականին Ավստրալիան առաջին երկիրն էր աշխարհում բոքսիտների արդյունահանումով, այն գրեթե կազմում էր ընդհանուր պաշարների մեկ երրորդ մասը։ Նրան հաջորդում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և Գվինեան։

Թեև ալյումինի պահանջարկը արագ աճում է, այնուհանդերձ բոքսիտների պաշարները բավարար են ալյումինի համաշխարհային պահանջները դեռևս մի քանի դար բավարարելու համար։

2010 թ. բոքսիտների ընդհանուր հաստատված պաշարները (x 1000 տ.)[1]
Երկիր Հանքարդյունաբերություն Պաշար Ընդհանուր պաշար
2010 2011 (դրությամբ)
Գվինեա Գվինեա 17,400 18,000 7,400,000 8,600,000
Ավստրալիա Ավստրալիա 68,400 67,000 6,200,000 7,900,000
Վիետնամ Վիետնամ 80 80 2,100,000 5,400,000
Ճամայկա Ճամայկա 8,540 10,200 2,000,000 2,500,000
Բրազիլիա Բրազիլիա 28,100 31,000 3,600,000 2,500,000
Գայանա Գայանա 1,760 2,000 850,000 900,000
Հնդկաստան Հնդկաստան 18,000 20,000 900,000 1,400,000
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 44,000 46,000 830,000 2,300,000
Հունաստան Հունաստան 2,100 2,100 600,000 650,000
Իրան Իրան 500[2]
Սուրինամ Սուրինամ 4,000 5,000 580,000 600,000
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե 1,090 1,700 180,000 ?
Ղազախստան Ղազախստան 5,310 5,400 160,000 450,000
Վենեսուելա Վենեսուելա 2,500 4,500 320,000 350,000
Ռուսաստան Ռուսաստան 5,480 5,800 200,000 250,000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 30[2] Ոչ արդյունաբերական 20,000 40,000
Այլ երկրներում 2,630 2,600 3,300,000 3,800,000
Ընդհանուր պաշարները 209,000 220,000 29,000,000 38,000,000

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bauxite and Alumina» (PDF). U.S. Geological Survey (Mineral Commodity Summaries). January 2012. էջ 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 2,0 2,1 «World mineral statistics | MineralsUK». Bgs.ac.uk. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 535