Գիորգի Պապաշվիլի
Գիորգի Պապաշվիլի | |
---|---|
Ծնվել է | 1898 օգոստոսի 23 |
Ծննդավայր | Q55088812? |
Վախճանվել է | մարտի 29, 1978 | (տարիքը 79)
Վախճանի վայր | Կամբրիա, Կալիֆորնիա |
Մասնագիտություն | գրող և քանդակագործ |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Գիորգի Պապաշվիլի (վրաց.՝ გიორგი პაპაშვილი, օգոստոսի 23, 1898[2], Q55088812? - մարտի 29, 1978[1], Cambria, Կալիֆոռնիա, ԱՄՆ), վրացի-ամերիկացի գրող և քանդակագործ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիորգի Պապաշվիլին ծնվել է Արևելյան Վրաստանի Մցխեթ-Մթիանեթ շրջանի Ախալգորի շրջանի Կոբիաանթկարի գյուղում։ Աշակերտել է թուր պատրաստող վարպետի և դեկորատիվ կաշեգործի։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է խորհրդային բանակում, եղել է դիպուկահար։ Պատերազմի ավարտից հետո գաղթել է ԱՄՆ, որտեղ ապրել և ստեղծագործել է։ Պապաշվիլին հայտնի է որպես և՛ գրող, և՛ քանդակագործ, եղել է շնորհալի ինժեներ և գյուտարար։
Ամուսնացել է ամերիկացի Հելեն Պապաշվիլիի (1906-1996) հետ։ Համատեղ գրել են բազմաթիվ գրքեր, որոնք հիմնված են կյանքի փորձի վրա։ Նրանց առաջին գիրքը կոչվում է «Ամեն ինչ կարող է պատահել» (1945), որտեղ ներկայացված է Պապաշվիլու՝ առանց դրամի ներգաղթյալի կենսափորձը։ Ստեղծագործությունը նախնական հրատարակվել է Common Ground և Direction ամսագրերում[4]։ Գիրքն ընտրվել է որպես «Ամսվա գիրք» և ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 600,000 օրինակ, իսկ աշխարհում՝ 1.5 միլիոն օրինակ։ Այն թարգմանվել է 15 օտար լեզուներով, այդ թվում և վրացերեն (1966)։ 1952 թվականին ֆիլմը էկրանավորվել է Խոսե Ֆերրերի և Կիմ Հանտերի մասնակցությամբ։
Պապաշվիլին մահացել է 1978 թվականին Կալիֆորնիայի Կամբրիա գյուղում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Այո և ոչ պատմություններ - վրացական ժողովրդական հեքիաթներ» (1946)
- «Շները և մարդիկ» (1954)
- «Շնորհակալություն Նոյին» (1956)
- «Տուն, և կրկին տուն» (1973, նկարագրում է 1960-ական թվականներին ուղևորությունից վերադարձ դեպի գյուղ)
- «Ռուսական խոհանոց» (1969)
«Շնորհակալություն Նոյին» ստեղծագործությունը հրատարակվել է նաև վրացերեն (1971 թվականին)։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորմալ կրթություն չունենալով՝ Պապաշվիլին սկսեց փորագրությամբ զբաղվել 1940 թվականին։ Նրա ստեղծագործություններն ունեն իրենց ուրույն ոճը՝ միախառնված նաիվ և մոդեռն տարրերով։ Փորագրել է փայտով, քարով՝ ստեղծելով ֆիգուրներ, բարելևֆներ։ Պապաշվիլուն հոգեհարազատ են բնության թեմաները՝ կենդանիներ, ծաղիկներ, երբեմն մարդկային ֆիգուրներ։ Նրա ամենահայտնի գործերից են՝
- «Պատերազմի ավարտը» (1946)
- «Աղավնիներ» (1948, Հազելթոնի արվեստի միություն)
- «Խոյ» (1951)
- «Թիթեռնիկ» (1952, Վուդմեր պատկերասրահ)
- «Ձի» (1955, Վրաստանի ազգային պատկերասրահ)
- «Կենդանի» (1957)
- «Խնձոր» (1959)
- «Արջի ձագը գորտի հետ» (1966)
Պապաշվիլին ունեցել է տարբեր անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև ցուցահանդեսներով հանդես է եկել իր ընկեր-նկարիչների հետ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- American Artist magazine, October, 1955.
- George Papashvily: Sculptor, a retrospective catalogue with an introduction by Charles H. Muhlenberg, Pennsylvania, 1979.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ George Papashvily
- ↑ Papashvily, George (1945). Anything Can Happen. New York and London: Harper & Brothers Publishers. էջ viii.
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Օգոստոսի 23 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Մարտի 29 մահեր
- 1978 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Վրացի քանդակագործներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի վիպասաններ
- Վրացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ