Jump to content

Գոտի 51

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոտի 51

Area 51

IATA: noneԻԿԱՕ: KXTA
Ամփոփում
Օդակայանի տեսակ ռազմական գաղտնիք է
Սեփականատեր/Օպերատոր ԱՄՆ-ի դաշնային կառավարություն
Տեղագրություն Նևադա, ԱՄՆ
Բարձրացում ԲԾՄ 1360 մ ֆտ / մ
Թռիչքի ուղի
Ուղղություն Երկարություն Ծածկ
ֆտ մ
14L/32R 3658 ասֆալտ
12/30 1652 ասֆալտ
Գոտի 51-ի քարտեզը (դեղին շրջան)
Գոտի 51-ի նախազգուշացումներից մեկը

Գոտի 51 (անգլ.՝ Area 51) ռազմաբազա, որը ղեկավարվում է Էդվարդս ռազմաավիաբազայի կողմից։ Գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավում՝ Նևադա նահանգ, 133 կմ հյուսիս-արևմուտք Լաս Վեգաս քաղաքից, Գրում Լեյք ցամաքած աղի լճի հարավային ափին։

Համաձայն պաշտոնական տվյալների, այնտեղ իրականացվում են թռչող սարքերի փորձարարկումներ և նոր զինամթերային համակարգերի մշակման գործընթացներ[1][2]։ «Գոտի 51» անվանումը օգտագործվում է Կենտրոնական հետախուզական վարչության պաշտոնական փաստաթղթերում, օգտագործվում են նաև կոդավորված անվանումներ՝ Dreamland, Paradise Ranch[3], Home Base, Watertown Strip, Groom Lake և ահա վերջին ժամանակաշրջանում օգտագործվում է նաև Homey Airport[4] անվանումը։

Գոտի 51-ը կապված է նաև Նելիս (անգլ.՝ Nellis) զինվորական ռազմաբազային օպերացիայի հետ, որի օդային տարածքում արգելված են թռիչքները (կոդ R-4808N)[5][6]։ Ռազմաբազայի գոյության գաղտիության փաստը մեծ դժկամություններից հետո է հաստատվել կառավարության կողմից[7][8][9], որը նաև առաջ է քաշել դավադրության տեսությանը և հատկապես չբացահայտված թռչող օբյեկտներին վերաբերող տարբեր այլ հարցեր[10]։

Հաճախ օգտագործվում է մասսայական մշակույթը որպես գաղտնիության խորհրդանիշ և շատ լավ պահպանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որը սովորաբար կապված է չբացահայտված թռչող օբյեկտների հետ։ Ենթադրվում է, որ ռազմաբազան օգտագործվում է որպես թռչող սարքերի փորձարկումների համար նախատեսված վայր, ինչպես նաև փորձարկվում են տարբեր զինամթերքներ։ Օդային հաղորդակցությունը Գոտի 51-ի հետ՝ արգելված է։

Գոտի 51-ի մասին տեղեկությունները մասնավորապես գաղտնազերծվել են 2013 թվականին[11]։

Հետազոտական ծրագրերը Գոտի 51-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտի 51-ը համարվում է սովորական ռազմաավիաբազա՝ որտեղ հավաքվում և փորձարկվում են նոր սերնդի թռչող սարքավորումներ։ Իսկ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կամ այլ գերատեսչությունների, որոնցից են օրինակ կենտրոնական հետախուզական վարչության կողմից խրախուսված մոդելներն օգտագործվում են սովորական ռազմաբազաներում։ Սովետական արբանյակ-հետախույզները Սառը պատերազմի ժամանակ նկարահանել են Գոտի 51-ը և ահա պատերազմի ավարտից հետո քաղաքացիական արբանյակներն արդեն պատրաստում էին ռազմաբազայի Գոտիի մանրակրկիտ պատկերները։ Չնայած այս ամենի անհնար է ստանալ այդ մանրակրկիտ նկարներից, ներկայումս հրապարակվում են միատեսակ պատկերներ, որոնցում երևում են ռազմաբազայի տարածքում գտնվող լիճը, հրաձգարանը և պահեստները։ Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ ռազմաբազայի հիմնական աշխատանքային հատվածը գտնվում է ստորգետնյա տիրույթում։

Հիմնական հոդված՝ Lockheed U-2

Հիմնական հոդվածներ՝ Lockheed A-12 և Lockheed SR-71 Blackbird

Ծրագիր Have Blue/F-117

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Lockheed F-117 Nighthawk

Լոքհիդ F-117 «Գիշերային բազե» (անգլ.՝ Lockheed F-117 Night Hawk) ամերիկական մոդելի Lockheed Martin միատեղանի գերձայնային տակտիկական և գրեթե անտեսանելի հարվածային ինքնաթիռ, նախատեսված է թշնամու օդային պաշտպանության վրա գաղտնի հարձակվելու, ինչպես նաև հարձկաման ենթարկելու հակառակորդի վերերկրյա ենթակառուցվածքները (հրթիռային բազաները, օդանավակայանները, կառավարական կենտրոնները և այլ ենթակառուցվածքներ)։ Առաջին թռիչքը իրականացվել է 1981 թվականի հունիսի 18-ին։ Վերջին նմուշը տեղադրված է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում 1990 թվականին։ F-117-ը բավականին հաջող է դրսևորել իրեն տարբեր ռազմական իրավիճակներում։ Բայց արդեն 2008 թվականին այս մոդելի ինքնաթիռները լիովին հանվեցին զինված ուժերից։

XX դարի 70-ական թվականները նշանավոր էր ամերիկյան ռազմական Groom Lake-ի նոր ՝ Have Blue/F-117 նախագծի համար։ Անտեսանելի ինքնաթիռի առաջին նախատիպը բարձրացել է փորձարկման 1977 թվականին փորձարարական հրաձգարանում, իսկ ահա 1981 թվականին Watertown օդանավակայանում մեկնարկեց F-117 Nighthawk-ի գործնական կրակայինների փորձարկումը և այն անցել է շատ արդյունավետ ու համարվել է հաջողված։ Հաջողված փորձարկումներից հետո էլ գերգաղտնի F-117 ինքնաթիռները տեղափոխվել են ոչ հեռու գտնվող գործող Tonopah օդանավակայան, իսկ հետագայում արդեն ուղարկվել են շահագործման Holloman ռազմաբազայում։ Եվ երբ 1983 թվականին ինքնաթիռները հանձնվել են շահագործման, ռազմաբազան շարունակել է իր աշխատանքները և հետագայում արդեն ընդլայնել սեփական հնարավորությունները։

Ժամանակակից ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Ավրորա (ինքնաթիռ)

Ենթադրվում է, որ Գոտի 51-ում ստեղծվել և փորձարկվել է, գերգաղտնի գերձայնային ստրատեգիական գաղտնի հետախուզական SR-91 Aurora («Ավրորա») ինքնաթիռը, որի թռիչքները կապում են 1980-ական թվականների Գոտու հետախուզության արդյունքում ստացված տվյալների հետ, ինչպես նաև այլ վայրերում SR-91 Aurora ինքնաթիռի իրական փաստը կապում են ՉԹՕ-ների հետ անվանելով դրանց՝ Սև եռանկյունի։

Հիշատակում ժողովրդական մշակույթներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի ընթացքում Գոտի 51-ը հաճախ տարբեր մշակույթների համար դառնում է արդի թեմաներից մեկը։ Այն հանդիսացել է տարբեր ֆիլմերի ինչպիսիք են՝ «Անգար 18»-ը, «Անկախության օրը», «Անկախության օրը. Վերածնունդ», «Դիտորդները», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը», «51»-ը, «Ազգի գանձերը. գաղտնիքների գիրքը», «Ազդանշան», սերիալների՝ «Աստղային դարպասներ։ ԱԳ-1», «Դոկտոր Ով», «Գաղտնի նյութեր», մուլտֆիլմերի՝ «Հրեշներն ընդդեմ եկվորների», «Կրիա-նինջաները», մուլտսերիալների՝ «Ամերիկացի հայրը», «Արչեր», վիդեոխաղերի՝ «Area 51», «Tomb Raider III: Adventures of Lara Croft», «Mercedes-Benz World Racing», «Microsoft Flight Simulator X», «Grand Theft Auto. San Andreas», «Deus Ex», «World of Warcraft», «The Crew», «D.i.R.T.: Origin of the Species», «Asphalt 8: Airborne» և «UFO: Aftermath» սցենարների գլխավոր թեմա։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dreamland: Fifty Years of Secret Flight Testing in Nevada. By Peter W. Merlin
  2. Rich (Rich, Ben; Janos, Leo. Skunk Works: A personal memoir of my years at Lockheed. Boston: Little, Brown. 1994. ISBN 978-0-316-74300-6), стр. 57. Rich describes Groom in 1977 as being «…a sprawling facility, bigger than some municipal airports, a test range for sensitive aviation projects»
  3. Rich, p. 56. Rich writes «Kelly [Johnson, the U2’s designer] had jokingly nicknamed this Godforsaken place Paradise Ranch, hoping to lure young and innocent flight crews»
  4. «Homey Airport — KXTA». // Daily Aviator (blog). — January 11, 2008. Արխիվացված Օգոստոս 4, 2014 Wayback Machine
  5. FAA aviation chart for the Groom area
  6. «R-4808N Fixes and Janet Routes» Dreamland Resort
  7. «Американские власти признали существование «Зоны 51» в Неваде». Հիմքեր և փաստեր. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «CIA acknowledges existence of Area 51 in declassified documents» (անգլերեն). FoxNews.com. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  9. Karoun Demirjian. (2013 թ․ օգոստոսի 15). «Government acknowledges Area 51 in declassified spy plane documents» (անգլերեն). Las Vegas Sun. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
  10. Lacitis, E. «Area 51 vets break silence: Sorry, but no space aliens or UFOs». // The Seattle Times. — 27 March 2010.
  11. Власти США официально признали существование «Зоны 51»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոտի 51» հոդվածին։