Գվանդրա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Գվանդրա | ||
վրաց.՝ გვანდრა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
Համայնք | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն | |
ԲԾՄ | 60 մ | |
Բնակչություն | 1750 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գվանդրա (նաև` Կվանդրա, վրացերեն՝ გვანდრა), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 60 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 151 բնակիչ, հիմնականում հայեր, աբխազներ և վրացիներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղում ապրում էր 1750 մարդ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ակումբ, գրադարան և բուժկայան։
Հայերը եկել են Օրդուի շրջակայքից` 1884 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 668)։ |
|