Շուամթա (Գուդաութայի շրջան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուամթա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Շուամթա | ||
վրաց.՝ ჭირუთა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուդաութայի մունիցիպալիտետ | |
Համայնք | Գուդաութի շրջան | |
ԲԾՄ | 360 մ | |
Բնակչություն | 395 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
|
Շուամթա (Չիրյուտա, նախկինում՝ Մծարա, վրացերեն՝ ჭირუთა - Ճիրութա), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում, Գուդաութայից 12 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 741 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականի հաշվառումներով` 395 բնակիչ[3], կրկին հայեր։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Չարշամբայից եկած հայերը` 1879 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|