Գևորգ Եղիազարյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1983) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991) |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Ալվարդ Ջիվանյան |
Գևորգ Մյասնիկի Եղիազարյան (հուլիսի 21, 1963[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1963 թվականի հուլիսի 21-ին, Լենինական (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի) քաղաքում։
1983 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1991 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը[2]։
1994 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 2005 թվականին հիմնադրել է «Սալազարդ» խեցեգործական փորձարարական արվեստանոցը։ 2005 թվականին արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է 1989 թվականի հուլիսի 21-ին։ Ունի երկու երեխա։ Կինը՝ Ալվարդ Ջիվանյանը, թարգմանչուհի է։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիազարյանի գեղանկարներին բնորոշ են գունային նուրբ և ռիթմիկ զուգորդումները, երաժշտականությունը՝ արտահայտված խորհրդանշական և պայմանական միջոցներով։
- «Դոն Կիխոտ», 1993
- «Իմ Ջոկոնդան», 2001
- «Հոգու մեղեդի», 2002
- «Մտքի թագավորը», 2003
- «Մայրություն», 2004
- «Երաժիշտը», 2004
- «Ջութակահարը», 2004
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեյրութ, 1995
- Երուսաղեմ, 1996
- Ամստերդամ, 1997
- Բոստոն, 1998
- Ատլանտա, 1999,2009
- Վաշինգտոն, 2000, 2002, 2008, 2009,
- Նյու Յորք, 2000, 2004, 2006
- Ժնև, 2004
- Լիոն, 2006, 2007
- Չիկագո, 2009
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2478
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հայազգ» հիմնադրամի հանրագիտարան Արխիվացված 2017-06-28 Wayback Machine