Դեմիան Բիչիր
Դեմիան Բիչիր իսպ.՝ Demián Bichir | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ծնողներ | հայր՝ Alejandro Bichir?, մայր՝ Maricruz Nájera? |
Ամուսին(ներ) | Lisset? և Stefanie Sherk? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դեմիան Բիչիր Նախերա (իսպ.՝ Demian Bichir Najera, [deˈmjan biˈtʃir ˈnaxeɾa], օգոստոսի 1, 1963[1], Տորեոն, Կոաուիլա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, ներկայացվել է «Օսկար» մրցանակի Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» (2011) դրամայում հոգատար հայր Կառլոս Գալինդոյին մարմնավորելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմիան Բիչիրը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 1-ին Տորրենոնի Կոաուիլա նահանգում, դերասան Ալեքսանդրո Բիչիրի և նրա կնոջ՝ Մարիկրուս Նախերի ընտանիքում։ Բրունո և Օդեսեո եղբայրների հետ միասին, որոնք նույնպես դարձել են դերասաններ, Դեմիանը սովորել է Մեխիկոյում Ֆրանցիսկո Մեդինի անվան տարրական դպրոցում[2]։ Դերասանական առաջնելույթը Բիչիրը կատարել է «Ռինա» դրամատիկ հեռուստասելիալում, որտեղ 14-ամյա դերասանը մարմնավորել է Խուանիտոյի դերը։ Մինչև 1985 թվականը ներառյալ Բիչիրը խաղացել է միայն հեռուստասերիալներում։
Այն հարցին թե ինչու է նա դարձել դերասան, Բիչիրը պատասխանել է՝
Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Ջեք Նիկոլսոնը։ Ես 16 տարեկան էի, և ես ավտոբուսով հասնում է մինչև կինոթատրոն, որպեսզի տեսնեմ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո վերադարձի ամբողջ ճանապարհին ինձ պատկերացնում էի գլխավոր դերում։ Հիշում եմ՝ նստած էի ավտոբուսում և մտածում՝ հիմա նա շրջվելու է և տանի ինձ հոգեբուժարան։ Ջեք Նիկոլսոնը ուղղակի ցնցեց ինձ իր տաղանդով։ - Դեմիան Նիշիր
|
1985 թվականին Դեմիան Բիչիրը առաջին անգամ նկարահանվել է մեծ կինոյում՝ «Ճամփորդություն դրախտում» լիամետրաժ դրամայում մարմնավորելով Չայայի դերը։ Այնուհետև հետևում է ոչ մեծ դեր «Քոլոնիալ հոթել» և «Զղջացողը» ֆիլմերում։ Խորխեի վերամարմնավորումը «Կարմիր դագաղ» դետեկտիվ թրիլլերում դերասանին բերեց ճանաչում իր հայրենիքում, իսկ ֆիլմը դարձել է 11 «Արիել» մրցանակների դափնեկիր[3]։
Բիչիրի ամենահաջող դերերից մեկը Թոմասն է «Կիրք, ամոթ և արցունքներ» (1999) ֆիլմում, որի համար դերասանը կրկին առաջադրվել է «Արիել» մրցանակի։ 2003 թվականին Բիչիրը դարձել է MTV Movie Awards մրցանակի դափնեկիր, որը տրվում է մեքսիացի դերասաններին։ Դեմիանին արձանիկն ստացել է բռնցքամարտիկ Մեննի դերը «Աստծուց ոչ մի նորություն» կատակերգության մեջ կատարելու համար[4]։
2011 թվականը դարձել է Բիչիրի կարիերայի համար նշանակալից. դերասանը վերամարմնավորել է սիրող և հոգատար Կառլոս Գալինդո հոր դերը Քրիս Վայցի «Ավելի լավ կյանք» դրամայում։ 2012 թվականի հունվարի 24-ին Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայում հայտարարվել են «Օսկար» մրցանակի առաջադրվածների անունները, որոնց թվում էր նաև Դեմիան Բիչիրը, արձանիկի համար պայքարում էին Գարի Օլդմենը, Ջորջ Քլունին, Բրեդ Փիթը և Ժան Դյուժարդենը[5]։ Ըստ Բիչիրի՝ նա ցնցված էր իր առաջադրմամբ և կարծում էր, որ այն չէր լինի, եթե Քրիս Վայցը չլիներ ֆիլմի ռեժիսորը[6]։ Ուշագրավ է, որ Բիչիրը եղել է առաջին մեքսիկացի դերասանը, որն առաջադրվել է «Օսկար» համար։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1977 | ս | Ռինա | Rina | Խուանիտո |
1982 | ս | Կյանքը սիրո մեջ | Vivir enamorada | Նաչո |
1983 | ս | Երբ երեխաները գնում են | Cuando los hijos se van | Ռիկարդո |
1983 | հֆ | Սրտի ընտրություն | Choices of the Heart | Արմանդո |
1984 | ս | Երջանիկ տարիներ | Los años felices | Թոմաս |
1985 | ֆ | Ճամփորդություն դրախտում | Viaje al paraíso | Չուի |
1987 | ֆ | Հոթել Քոլոնիալ | Hotel Colonial | հյուրանոցի երիտասարդ աշխատող |
1988 | ֆ | Զղջացողը | The Penitent | Ռոբերտո |
1988 | ս | Հրաշքների շուրջը | El rincón de los prodigios | Մոնչիտո |
1990 | ֆ | Կարմիր լուսաբաց | Rojo amanecer | Խորխե |
1993 | ֆ | Միրոսլավա | Miroslava | Ռիկարդո |
1994 | ֆ | Մահ | Hasta morir | Մորիցիո |
1995 | ֆ | Երբ մենք մահանանք, ոչ ոք չի խոսի մեր մասին | Nadie hablará de nosotras cuando hayamos muerto | Օմար |
1995 | ս | Սիրո շղթաներ | Lazos de amor | Վալենտ Սեգուր |
1996 | ֆ | Սալոն Մեխիկոյում | Salón México | տեսուչ Կաստելեոն |
1996 | ս | Անձնական ոչինչ | Nada personal | հրամանատար Ալֆոնսո Կարբախալ |
1996 | ֆ | Սոլո | Solo | Ռիո |
1997 | ֆ | Պերդիտա Դուրանգո | Perdita Durango | Կատալին |
1998 | ս | Չափազանց մեծ սիրտ | Demasiado corazón | հրամանատար Ալֆոնսո Կարբախա |
1998 | ֆ | Գիշերային լույսեր | Luces de la noche | Էդուարդո |
1999 | ֆ | Կիրք, ամոթ և արցունքներ | Sexo, pudor y lágrimas | Թոմաս |
1999 | ֆ | Ավե Մարիա | Ave Maria | Դանիել |
2000 | ֆ | Ամբողջ ուժով | Todo el poder | Գաբրիել |
2000 | ֆ | Գրավելով դեսպանատունը | La toma de la embajada | Ռոսեմբերգ Պաբոն |
2001 | հֆ | Թիթեռների ժամանակ | In the Time of the Butterflies | Մանոլո |
2001 | ֆ | Աստցուց ոչ մի նորություն | Sin noticias de Dios | Մեննի |
2002 | ֆ | Մութ քաղաք | Ciudades oscuras | Մարիո |
2004 | ս | Սապատա | Zapata: Amor en rebeldía | Էմիլիանո Սապատա |
2004 | ֆ | Հիպնոզ | Hipnos | Միգել |
2005 | ֆ | Ամերիկյան վիզա | American Visa | պրոֆեսոր Մարիո Ալվարես |
2006 | ֆ | Երկնքի ետևում | Fuera del cielo | Մալբորո |
2011 | ֆ | Ավելի լավ կյանք | A Better Life | Կառլոս Գալինդո |
2012 | ֆ | Վայրենին | Savages | Ալեքս |
2013 | ֆ | Մաչետեն սպանում է | Machete Kills | Մենդես |
2013-2014 | ս | Կամուրջ | The Bridge | խուզարկու Մարկո Ռուիս |
2014 | ֆ | Դոմ Հեմինգուեյ | Dom Hemingway | Պարոն Ֆոնտեյն |
2015 | ֆ | Նողկալի ությակ | The Hateful Eight | Բոբ |
2017 | ֆ | Օտար։ Խոստում | Alien: Covenant | սերժանտ Լոուպ |
2019 | ս | Գրանտ հյուրանոց | Grand Hotel | Սանտյագո Մենդոս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Biografía de Démian Bichir - Personajes de cine» (իսպաներեն). ABC.es. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «ARIEL» (անգլերեն). Academia Mexicana De Artes y Ciencias Cinematograficas. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Demián Bichir, Star of A Better Life and Surprise Oscar Nominee» (անգլերեն). TimeNewsFeed. 25 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Nominees for the 84th Academy Awards» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Demián Bichir: Mexican Actor Nominated For An Academy Award For Best Actor In 'A Better Life'» (անգլերեն). TheHuffingtonPost. 24 января 2012. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանրամասն կենսագրություն Արխիվացված 2020-01-30 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիան Բիչիր» հոդվածին։ |
|