Դեյվիդ Ռոքֆելլերը ծնվել է Նյու Յորքում։ 1936 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը, այնուհետև սովորել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը։ 1940 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Չիկագոյի համալսարանում։ Ատենախոսության թեման եղել է՝ «Չօգտագործված ռեսուրսներ և տնտեսական կորուստներ» (անգլ.՝ Unused Resources and Economic Waste): Միևնույն տարում սկսել է աշխատել պետական ծառայության համակարգում՝ դառնալով Նյու Յորքի քաղաքապետ Ֆիորելո Լա Գուարդիայի քարտուղարը։ 1941- 1942 թվականներին աշխատել է Պաշտպանական դեպարտամենտում։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության՝ 1945 թվականին ստանալով կապիտանի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Հյուսիսային Աֆրիկայում և Ֆրանսիայում՝ ծառայելով զինվորական հետախուզությունում։ 1946 թվականին գլխավորել է «Chase Manhattan Bank»-ը[8]։ 1981 թվականի ապրիլի 20-ին անցել է թոշակի։ Բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվել Հենրի Քիսինջերի և Զբիգնև Բժեզինսկիի հետ։ Մահացել է 2017 թվականի մարտի 20-ին՝ 101 տարեկան հասակում։