Դերա Իսմայիլ Խան
Բնակավայր | ||
---|---|---|
Դերա Իսմայիլ Խան | ||
Երկիր | Պակիստան | |
Համայնք | Dera Ismail Khan Tehsil? | |
ԲԾՄ | 165±1 մետր | |
Բնակչություն | 109 686 մարդ (2017) | |
Պաշտոնական կայք | dikhan.kp.gov.pk | |
|
Դերա Իսմայիլ Խան (փուշթու՝ ډېره اسماعيل خان), քաղաք Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգում, նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքում տեղի են ունեցել մի շարք արյունալի ահաբեկչական հարձակումներ, որոնց արդյունքում զոհվել են տասնյակ մարդիկ։ Քանի որ քաղաքը չունի էլեկտրոնային ԶԼՄ-ներ, ապա միայն ահաբեկչությունների հետ կապված միջադեպերն են հաղորդում բնակչությանը, մինչդեռ ոչ տեղական թերթերը, ոչ էլ ազգային հեռուստաալիքները չեն հայտնում սպանությունների և բռնության այլ գործողությունների մասին։ 2008 թվականի օգոստոսի 19-ին, մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է հիվանդանոցի շտապօգնության սենյակը՝ սպանելով 32 մարդու[1], այդ թվում՝ յոթ ոստիկանների, որոնք ներկա էին Շիաների տեղական առաջնորդ Բասիթ Ալի Զայիդին պաշտպանելու գործընթացին։ Դեպքի վայրում մահացել են Զայիդի ընտանիքի քսան անդամները։ Ենթադրվում է, որ հարձակումը իրականացրել են թալիբները, որոնք պատասխանատվություն էին վերցրել պայթյունի համար։ Հարձակումը տեղի է ունեցել Պակիստանի կառավարության վրա ճնշում գործադրելու և նրանց ստիպելու համար դադարեցնել իրենց հարձակումը Դաշնային ցեղային գոտում գտնվող Սվաթ և Ֆեդերալ կառավարվող ցեղային տարածքներում, որը սկսվել է պայթյունից մի քանի շաբաթ առաջ[2][3]։ 2008 թվականի նոյեմբերի 21-ին, Շիաների կրոնական առաջնորդ Ալամ Նազիր Հուսեյն Շահը գնդակահարվեց Շահ Իքբալ Հուսեյնի հետ միասին։ Նրանց թաղման արարողության ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով 9 մարդու և վիրավորելով ևս 39-ին[4]։ 2009 թվականի փետրվարի 20-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն տեղի շիաների առաջնորդներից մեկի հուղարկավորության արարողության ժամանակ՝ սպանելով ավելի քան 32 մարդու և վիրավորելով ևս 157-ին[5]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ինդոսի արևմտյան ափին, 320 կմ արևմուտք Լահորից և Մուլտանից 190 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից բարձր է 165 կմ[6]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 90 357 մարդ։ Ըստ 2010 թվականի հաշվարկների, բնակչությունը կազմում է 111.871 մարդ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Govt talks tough as inaction against hate-mongers is assailed in NA — Dawn Pakistan
- ↑ «30 killed in DI Khan suicide attack». Daily Times. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
{{cite news}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Cogan, James (2008 թ․ օգոստոսի 23). «Military offensive displaces 300,000 in north-west Pakistan». World Socialist Web Site. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ BBCUrdu.com | پاکستان | ڈی آئی خان،جنازے پرحملہ 8 ہلاک
- ↑ Daily Times — Leading News Resource of Pakistan
- ↑ 6,0 6,1 «Dera Ismail Khan, Pakistan Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
|