Jump to content

Դիպիկա Պադուկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիպիկա Պադուկոնե
Ծննդյան թիվ՝հունվարի 5, 1986(1986-01-05)[1] (38 տարեկան)
Ծննդավայր՝Կոպենհագեն
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 2138653
deepikapadukone.com

Դիպիկա Պադուկոնե (հինդի՝ दीपिका पादुकोण, հունվարի 5, 1986(1986-01-05)[1], Կոպենհագեն), հնդիկ դերասանուհի և մոդել։ Պադուկոնեի դերասանական առաջնախաղը կայացել է կաննադա լեզվով Aishwarya ֆիլմում 2006 թվականին։ Հաջորդ տարում նա առաջնախաղ է ունեցել հինդի ֆիլմերի «Օմ Շանթի Օմ» տեսարանում։ 2014 թվականին ստացել է Filmfare Award մրցանակը կնոջ լավագույն դերի համար։ Նա երկրի ամենահայտնի և գրավիչ անհատականություններից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադուկոնեն ծնվել է Կոպենհագենում (Դանիա) Մանգալուրից եկած կաթոլիկ ընտանիքում։ Դիպիկայի մայրենի լեզուն կոնկանին է[4]։ Նրա հայրը՝ Պրակաշ Պադուկոնեն, համաշխարհային մակարդակի նախկին բադմինտոն խաղացող էր, իսկ մայրը տուրիստական գործակալ էր։ Երբ Դիպիկան տասնմեկ ամսական էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Բանգալոր (Կառնատակա, Հնդկաստան)։ Դիպիկան ունի փոքր քույր՝ Անիշան, որը ծնվել է 1991 թվականի փետրվարի երկուսին[5]։

Պադուկոնեն սովորել է Բանգալորի «Սոֆիա» միջնակարգ դպրոցում, իսկ հետագայում՝ Mount Carmel քոլեջում[6]։ Դեռևս դպրոցում սովորելիս նա խաղացել է բադմինտոն, ինչպես իր հայրը և պապը։ Այնուամենայնիվ, բադմինտոն խաղացողի կարիերան նրան չի գրավել։ 2005 թվականին նա ընդունվել է Ինդիրա Գանդիի ժողովրդական բաց համալսարանը, որպեսզի ստանա արվեստի բակալավրի աստիճան սոցիոլոգիայի ոլորտում։ Արդյունքում աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով նա անցել է հեռակա ուսուցման[7]։

Մոդելի կարիերա (մինչև 2006 թվական)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս քոլեջում սովորելիս Պադուկոնեն մոդելային բիզնեսում կարիերա է սկսել։ Նա նկատելի է եղել Բանգալորի ազգային իրավաբանական դպրոցի մրցույթի ժամանակ և շուտով առաջնաելույթ է ունեցել պոդիումի վրա Լակմայի նորաձևության շաբաթի շրջանակներում 2005 թվականին[8]։ Շատ տարիների ընթացքում նա մասնակցել է տարբեր հնդկական բրենդների համար ֆոտոսեսիաների, ինչպիսիք են Liril[9], Dabur Lal, Close-Up(անգլ.) և Limca ֆոտոսեսիաները և «Հնդկաստանի գանձերը» ոսկերչական ցուցահանդեսի ժամանակ եղել է «բրենդի պատվիրակ»։ «Maybelline» կոսմետիկ ընկերությունը նրան դարձրել է իր միջազգային ներկայացուցիչը։

Kingfisher ամենամյա պարգևատրման հինգերորդ արարողության ժամանակ Դիպիկան ստացել է «Տարվա մոդել» անվանումը։ Դրանից անմիջապես հետո՝ 2006 թվականին, նա ընտրվել է որպես մոդել Kingfisher Swimsuit[10] ամսագրի համար և շահել է Idea Zee Fashion Awards երկու մրցանակ՝ «Տարվա կին մոդել», «Տարվա նոր դեմք»։ Պադուկոնեն ընտրվել է նաև որպես Levi Strauss բրենդի պատվիրակ։ Բացի դրանից նա հայտնվել է Հիմեշա Ռեշամիի «Naam Hai Tera»[11] երգի երաժշտական տեսահոլովակում։

Առաջնելույթ կինոյում (2006-2009թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադուկոնեն մեծ էկրանին առաջին անգամ հայտնվել է կաննադա լեզվով Aishwarya ռոմանտիկ կատակերգությունում 2006 թվականին, որտեղ նա խաղացել է Կառնատակա նահանգում հայտնի դերասան Ուպենդրայի հետ։ Ֆիլմը վարձույթում մեծ հաջողություններ է ունեցել[12]։ 2007 թվականին նրա առաջնելույթը Բոլիվուդի «Օմ Շաթի Օմ» բլոկբաստերում եղել է ավելի հաջողված։ Ֆիլմի սյուժեն կապված է Հնդկաստանում հայտնի ռեինկարնացիայի թեմայի հետ, և Դիպիկան խաղացել է կրկնակի դեր՝ հայտնի դերասանուհու և աղջկա, որոնք նման էին իրար։ Նրա աշխատանքը լավ է ընդունվել և նրան բերել է Filmfare Award մրցանակը կնոջ լավագույն դեբյուտային դերի համար, ինչպես նաև ստացել է Filmfare Award կնոջ լավագույն դերի համար իր առաջին անվանակարգը։

Հետո հաջորդել է ժամանակակից հնդիկ աղջկա՝ Գայթրայի դերը Սիդհարթհ Անանդի «Պաշտպանվե'ք, գեղեցկուհինե'ր» ռոմանտիկ կատակերգությունում։ Ֆիլմը վարձույթում բավականին հաջողված էր, բայց նրա ելույթը քննադատության է ենթարկվել։ 2009 թվականին թողարկվել է «Չանդնա Չուկի հետ Չինաստանում» կատակերգական մարտաֆիլմը, որտեղ նա նորից խաղացել է կրկնակի դեր։ Ֆիլմը հաջողություն չի ունեցել ո'չ հանրության, ո'չ քննադատների մոտ, և Դիպիկայի խաղի մասին արձագանքները հիմնականում բացասական էին։

Սակայն Պադուկոնեի հաջորդ ֆիլմը՝ «Սերը երեկ և այսօր» ռոմանտիկ դրաման, դարձել է 2009 թվականի գլխավոր հիթերից մեկը։ Նրա հերոսուհին՝ կամակոր կարիերիստ Միրա Պանդիթը, քննադատների մոտ ոչ միանշանակ ազդեցություն է թողել։ Չնայած դրան՝ նա ստացել Filmfare Award կնոջ լավագույն դերի համար իր երկրորդ անվանակարգը։

Առաջին հաջողություն (2010-2011թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Պադուկոնեն նկարահանվել է հինգ ֆիլմերում, որոնցից առաջինը՝ «Քարթիկը զանգում է Քարթիկին», հոգեբանական թրիլլեր է, որտեղ նա խաղացել է Սոնալա Մուքերջայի դերը, որը օգնել է շիզոֆրենիկ երիտասարդին, որի դերը կատարել է Ֆարհան Ախթարը։ Այս անգամ շատ քննադատներ գնահատել են նրա կատարումը։ Սակայն ֆիլմը ստացել է խառն արձագանքներ։ Հետո նա նկարահանվել է ռեժիսոր Սաջիդ Հանի «Լիքը տուն» կատակերգությունում, որտեղ նա խաղացել է ընկերուհու՝ Սենդայի դերը, ապա՝ Ակշայ Կումարի հարսնացուի դերը։ Չնայած քննադատների կողմից բացասական շատ գնահատականների՝ ֆիլմը դարձել է տարվա հիմնական դրամարկղային հաջողություններից մեկը։

Հետո նա հայտնվել է իր երկրորդ՝ ռեժիսոր Պրադիպ Սարկարի Yash Raj Film արտադրության «Խփի'ր և թռի'ր» ֆիլմում։ Նա նկարահանվել է Նիլ Նիթին Մուկեշի հետ կույր աղջկա՝ Պինկա Պալկարուի դերում, որը լիովին որոշել էր մասնակցել գեղասահքի մրցումներին։ Ֆիլմը ստացել է քննադատների խառն արձագանքը և վարձույթում ունեցել է չափավոր հաջողություն։ Նրա կարիերայում հաջորդը ռեժիսոր Դանիշ Ասլամի «Բաժանումից հետո» մելոդրաման է եղել։ Ֆիլմը վարձույթում և քննադատների մոտ հաջողություն չի ունեցել, սակայն Պադուկոնեն ստացել է բարեհաջող արձագանքներ։ 2010 թվականին նրա վերջին՝ Աբհիշեկ Բաչչանի հետ նկարահանված «Հաղթել կամ մեռնել» ֆիլմը վարձույթում ձախողվել է։

2011 թվականը Դիպիկայի համար սկսվել է ռեժիսոր Ռոհան Սիպիի «Արտասովոր շրջան» ֆիլմով, որտեղ նա նկարահանվել է Աբհիշեկ Բաչչանի և Բիպաշա Բասուի հետ։ Նա ներգրավված է եղել «Dum Maaro Dum» երգի երաժշտական համարում, Զինատ Ամանի հետ «Եղբայր և քույր» ֆիլմի համանուն երգի ռեմիքսում։ Երգը, չնայած դարձել է հիթ, բայց արժանացել է տարբեր արձագանքների անվայելուչ տեքստի և պարային շարժումների համար։ Հետագայում Պադուկոնեն Ամիթաբհ Բաչչանի և Սաիֆ Ալի Խանի հետ նկարահանվել է «Զրահապատվածները» դրամայում։ Չնայած որ ֆիլմը ձեռք է բերել մեծ հռչակ, բայց ձախողվել է վարձույթում և ստացել տարբեր արձագանքներ։

«Կոկտեյլի» նկարահանումներ (2012-2014 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Դիպիկան Սաիֆ Ալի Խանի և դեբյուտանտ Դիանա Պենտիի հետ նկարահանվել է «Կոկտեյլ» ֆիլմում։ Նրա կարիերայում այս ֆիլմը դարձել է կարևոր շրջադարձային պահ։ Նկարահանումը նրան բերել է մի քանի հեղինակավոր մրցանակներ, իսկ ֆիլմը դարձել է վարձույթի հիթը։

2013 թվականին Դիպիկան նկարահանվել է Սաիֆ Ալի Խանի հետ չորրորդ անգամ (միաժամանակ նաև Ջոն Աբրահամի, Ժակլին Ֆերնանդեսի, Ամիշա Պատելի և Անիլ Կապուրի հետ) «Ավտոմրցարշավ 2» ֆիլմում։ Չնայած ֆիմը քննադատների կողմից արժանացել է առավելապես բացասական արձագանքների, բայց վարձույթում հավաքելով 1,62 միլիարդ ռուփի (25 միլիոն դոլլար)՝ կոմերցիոն առումով հաջողվել է։ Դիպիկայի հաջորդ ֆիլմն է եղել «Այս խելագար երիտասարդությունը» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ խաղընկերն է Ռանբիր Կապուրը։ Ֆիլմն ամբողջ աշխարհով մեկ մեծ հաջողություն է ունեցել։ Հետո նա Շահրուխ Խանի հետ նկարահանվել է «Չենայական ճեպընթաց» կատակերգությունում՝ չորս ամիս պահելով Հնդկաստանում ամենադրամարկղային ֆիլմ տիտղոսը։ Ինչպես նաև դերասանուհին Ռանվիր Սինգի հետ նկարահանվել է Սանջայ Լիլա Բախանսալի «Ռամ և Լիլա» դրամայում, որը շեքսպիրյան ողբերգության՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ի հարմարեցված տարբերակն է, որտեղ նա խաղացել է Ջուլիետի կերպարի վրա հիմնված գուջարաթցի աղջիկ Լիլայի դերը։ Ֆիլմն աշխատել է 2,02 միլիարդ ռուփի (31 միլիոն դոլլար) աշխարհով մեկ, ինչը դարձել է Դիպիկայի հերթական՝ չորրորդ դրամարկղային հիթը 2013 թվականին։ «Չենայական ճեպընթաց» և «Ռամ և Լիլա» ֆիլմերի դերերի համար նա արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում նաև Filmfare Award կնոջ լավագույն դերի համար։

2014 թվականին Դիպիկան դերասան Ռաջնիկանտի հետ մասնակցել է «Լեգենդ» ֆիլմի թամիլական դրվագի ստեղծմանը, որը նկարահանվել է շարժումների բռնելակերպի տեխնոլոգիայով և երկու օրվա ընթացքում վարձույթում հավաքել է 30 միլիոն ռուփի (470 հազար դոլլար)։ Սակայն կերպարից Դիպիկային բաժին է ընկել միայն արտաքինը, իսկ հնչյունավորել է այն ուրիշ դերասանուհի։ Դերասանուհու հաջորդ գործը Արջուն Կապուրի, Դիմփլ Կապադիայի և Պանկաջ Կապուրի մասնակցությամբ «Փնտրելով Ֆանային» ֆիլմն է։ Միևնույն տարում նա երրորդ անգամ նկարահանվել է Շախրուխ Խանի հետ «Շնորհավոր Ամանոր» ֆիլմում՝ կատարելով պարուհու դերը, որը մարզում է հերոսներին պարային մրցույթին մասնակցելու համար։ Ֆիլմը դարձել է նրա ամենահաջողված նախագծերից մեկը՝ վաստակելով շուրջ 3,4 միլիարդ ռուփի (53 միլիոն դոլլար) աշխարհով մեկ։

«Պիկու» և դրանից հետո (սկսած 2015 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Դիպիկան Ամիթաբհ Բաչչանի հետ նկարահանվել է «Պիկու» ֆիլմում։ Ֆիլմի մասին արձագանքները դրական էին, վարձույթում ֆիլմը վաստակել է 1,4 միլիարդ ռուփի՝ դառնալով դրամարկղային հիթ, իսկ Դիպիկային բերել է իր երկրորդ Filmfare Award մրցանակը կնոջ լավագույն դերի համար[13]։ Միևնույն տարում՝ ավելի ուշ, դերասանուհին կատարել է բիզնեսմեն աղջկա դերը, որը օգնել է Ռանբիր Կապուրի կերպարին գտնել իրեն Իմտիազ Ալայի «Ներկայացում» ռոմանտիկ դրամայում։ Չնայած ֆինանսական վատ արդյունքներին՝ Սուկանյա Վերման Դիպիկային անվանել է տարվա լավագույն դերասանուհի։ Տարվա վերջում Դիպիկան Ռանվիր Սինգխի և Պրիյանկա Չոպրայի հետ նկարահանվել է Սանջայ Լիլա Բխանսալիի «Բաջիրաո և Մաստանի» պատմական դրամայում։ Ֆիլմը վաստակել է 3,3 միլիարդ (51 միլիոն դոլլար) ռուփի և դարձել է տարվա չորրորդ ամենադրամարկղային հնդկական ֆիլմը։

2017 թվականին դերասանուհին Վին Դիզելի հետ խաղացել է գլխավոր կանացի դերը հոլիվուդյան «Պադմավատի» ֆիլմում։ Ֆիլմը վաստակել է ավելի քան 345 միլիոն դոլլար ամբողջ աշխարհով մեկ և նրա համար դարձել է առաջնելույթ համաշխարհային էկրանին։ Դիպիկան նաև հայտնվել է Raabta ռոմանտիկ ֆիլմի համանուն երգի երաժշտական համարում, որը 2017 թվականի նրա միակ բոլիվուդյան ֆիլմն է եղել։

2018 թվականի հունվարին Էկրան է բարձրացել Սանջայ Լիլա Բխանսալիի «Պադմավատի» պատմական դրաման, որտեղ նա խաղացել է Ռաջաստանի թագուհի՝ ձեռք բերելով Ռանվիր Սինգխի հետ խաղալու երրորդ և Շախիդ Կապուրի հետ խաղալու առաջին փորձը։ Ֆիլմն արժանացել է խառն արձագանքների, սակայն ունեցել է կոմերցիոն հաջողություն։ «Պադմավատի» ֆիլմի թողարկմանը նախորդել են դերասանուհու և ռեժիսորի հասցեին ուղղված սպառնալիքներ, ինչից հետո Դիպիկան խոստացել է այլևս չնկարահանվել պատմական ֆիլմերում։ Ներկայումս անհայտ պատճառներով նա չի նկարահանվում ֆիլմերում։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Պադուկոնեն ստեղծել է The Live Love Laugh Foundation ֆոնդը, որն օգնում է Հնդկաստանի մարդկանց ավելին իմանալ իրեց հոգեկան և էմոցիոնալ առողջության մասին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին «Պաշտպանվե'ք, գեղեցկուհինե'ր» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Ռանբիր Կապուրի հետ։ Նա ազատորեն խոսել է իրենց հարաբերությունների մասին և իր վզի հետևի մասում դաջել է նրա անվան սկզբնատառերը։ Դիպիկայի խոսքերով իրենց հարաբերությունները խորն ազդեցություն են թողել իր վրա՝ դարձնելով իրեն ավելի վստահ ու շփվող մարդ։ Հնդկական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածել նշանադրության մասին և հաղորդել է, որ այն տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերին, թեև Դիպիկան հայտարարել է, որ ինքն առաջիկա հինգ տարիների ընթացքում չունի ամուսնանալու պլաններ։ Զույգը բաժանվել է 2010 թվականին։ Նրանք պահպանել են լավ հարաբերություններ։

Երբ նա ինձ առաջին անգամ դավաճանեց, ես մտածեցի, որ ինձ հետ կամ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ, բայց երբ ինչ-որ մեկը դա անում է սովորույթի ուժով, դուք հասկանում եք, որ խնդիրը նրա մեջ է։ Սակայն ես այնքան հիմար էի, որ տվեցի նրան երկրորդ հնարավորություն, քանի որ նա աղաչում էր՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նա շարունակում էր ինձ դավաճանել։ Ենթադրում եմ, որ ես ուզում էի հավատալ նրան։ Հետո ես նրան բռնեցի «հանցագործության վայրում»։ Ինձնից պահանջվեց որոշ ժամանակ ուշքի գալու համար։ Բայց դրանից հետո ոչինչ ինձ չէր կարող ստիպել վերադառնալ[14]։

Ռանբիր Կապուրը սկզբում հերքել է մեղադրանքը, սակայն The Times of India-ի համաձայն, նա ավելի ուշ խոստովանել է դավաճանությունը։

2011 թվականին Դիպիկան սկսել է հանդիպել Սիդհարթ Մալյայի հետ։ Հաջորդ տարում հայտնվել են նրանց բաժանության մասին հաղորդագրություններ, ինչի առիթով նա ասել է. «միայն նրա համար, որ մենք միասին ապագա չէինք տեսնում, բայց դա չի նշանակում, որ մենք այլևս ընկերներ չենք»[15]։

Հետագայում դերասանուհին սկսել է հանդիպել բոլիվուդյան դերասան Ռանվիր Սինգխի հետ, որին ծանոթացել է «Ռամ և Լիլա» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2012 թվականին[16]։ Զույգն ամուսնացել է 2018 թվականին Իտալիայում՝ անցկացնելով առաջին հարսանեկան արարողությունը նոյեմբերի 14-ին կոնկանի ժողովրդի սովորույթներով դ’Էստե վիլլայում և երկրորդը՝ նոյեմբերի 15-ին սինդհի ժողովրդի սովորույթներով Ռոկաբրունա վիլլայի հյուրանոցում[17]։ Նշանադրության արարողությունը կայացել է ամուսնությունից մեկ օր առաջ[18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ֆ Այշվարիա Aishwarya (канн.) Այշվարիա
2007 ֆ Երբ մի կյանքը քիչ է Om Shanti Om Շանտիպրիա / Սանդիյա (Սենդի)
2008 ֆ Պաշտպանվե'ք, գեղեցկուհիներ Bachna Ae Haseeno Գայաթրի
2009 ֆ Չանդնա Չուկի հետ Չինաստանում Chandni Chowk to China Սակխի / Միու-Միու
2009 ֆ Վարսավիր Բիլու Billu Կամեո դեր «Love Mera Hit Hit» երգում
2009 ֆ Սերը երեկ և այսօր Love Aaj Kal Միրա Պանդիտ
2009 ֆ Վարպետը և միսիս Քհանան Main Aurr Mrs Khanna Ռայնա Կան
2010 ֆ Քարթիկը զանգում է Քարթիկին Karthik calling Karthik Սոնալի Մուկերջի
2010 ֆ Լիքը տուն Housefull Սենդի Ռաո
2010 ֆ Հաղթել կամ մեռնել Khelein Hum Jee Jaan Sey Կալպանա Դատա
2010 ֆ Բաժանումից հետո Break Ke Baad Աալիյա
2010 ֆ Խփիր և թռիր Lafangey Parindey Պինկի Պալկար
2011 ֆ Արտասովոր շրջան Dum Maaro Dum Կամեո դեր «Dum Maaro Dum» երգում
2011 ֆ Զրահապատվածները Aarakshan Պուրավի Անանդ
2011 ֆ Իսկական հնդիկ տղաները Desi Boyz Ռադխիկա Ավաստի
2012 ֆ Կոկտեյլ Cocktail Վերոնիկա դ’Կոստա
2013 ֆ Ավտոմրցարշավ 2 Race 2 Ալինա
2013 ֆ Խոսում և ցուցադրում է Բոմբեյը Bombay Talkies Կամեո դեր «Apna Bombay Talkies» երգում
2013 ֆ Այս խելագար երիտասարդությունը Yeh Jawaani Hai Deewani Նեյնա Թալվար
2013 ֆ Ռամ և Լիլա Goliyon Ki Rasleela Ram-Leela Լիլա Սաներա
2013 ֆ Չենայական ճեպընթաց Chennai Express Մինալոչնի
2014 մֆ Լեգենդ Kochadaiiyaan (там.) Արքայադուստր Վադխանա Դեվի
2014 ֆ Փնտրելով Ֆենային Finding Fanny Էնջի
2014 ֆ Շնորհավոր Ամանոր Happy New Year Մոխինի Ջոշի
2015 ֆ Պիկու Piku Պիկու Բաներջի
2015 ֆ Ներկայացում Tamasha Թարա Մախեշվարի
2015 ֆ Բաջիրաո և Մաստանի Bajirao Mastani Մաստանի
2017 ֆ Երեք իքս։ Համաշխարհային տիրակալություն xXx: The Return of Xander Cage Սերենա Ունգեր
2017 ֆ Սերտ կապ Raabta Կամեո դեր «Raabta» երգում
2017 ֆ Պադմավատի Padmavat Ռանի Պադմավատի
2018 ֆ Զրո Zero Հրավիրված աստղ
2020 ֆ Ճողփյուն Chhapaak Մալթի
2020 ֆ 83 Ռոմի Բհաթիա

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոմատոգրաֆիկական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2008՝ Filmfare Awards՝ Լավագույն դեբյուտ[19] («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2008՝ International Indian Film Academy Awards՝ Լավագույն կանացի դեբյուտ[20] («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2008՝ Star Screen Awards՝ Ամենախոստումնալից երիտասարդ դերասանուհի, Տարվա լավագույն զույգ («Երբ մի կյանքը քիչ է»)՝ Շախրուկ Խանի հետ
  • 2008՝ Zee Cine Awards՝ Լավագույն կանացի դեբյուտ («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2011՝ Zee Cine Awards՝ Միջազգային կանացի սրբապատկեր
  • 2012՝ BIG Star Entertainment Awards՝ Լավագույն դերասանուհի քննադատների կարծիքով («Կոկտեյլ»)
  • 2012՝ Screen Awards՝ Լավագույն դերասանուհի ~ Popular Choice («Իսկական հնդիկ տղաներ»)
  • 2012՝ Stardust Awards՝ Ոճի սրբապատկեր
  • 2012՝ Times of India Film Awards՝ Լավագույն դերասանուհի քննադատների կարծիքով («Կոկտեյլ»)
  • 2013՝ BIG Star Entertainment Awards՝ Ամենատեսարանային դերասանուհի; Տարվա լավագույն զույգ («Չենայական ճեպընթաց»)՝ Շախրուկ Խանի հետ[21]
  • 2013՝ CNN-IBN Indian of the Year Awards՝ Special Achievement Award[22]
  • 2013՝ International Indian Film Academy Awards՝ Տարվա լավագույն զույգ («Այս խելագար երիտասարդությունը»)՝ Ռամբիր Կապուրի հետ
  • 2014՝ Apsara Film & Television Producers Guild Awards՝ Լավագույն դերասանուհի («Չենայական ճեպընթաց»)
  • 2014՝ Bollywood Hungama Surfers' Choice Movie Awards՝ Լավագույն դերասանուհի («Չենայական ճեպընթաց»)
  • 2014՝ Filmfare Awards՝ Լավագույն դերասանուհի[23] («Ռամ և Լիլա»)
  • 2014՝ IBNLive Movie Awards՝ Լավագույն դերասանուհի («Ռամ և Լիլա»)
  • 2014՝ International Indian Film Academy Awards՝ Լավագույն դերասանուհի[24] («Չենայական ճեպընթաց»)
  • 2014՝ International Indian Film Academy Awards՝ Entertainer of the Year[24]
  • 2014՝ NDTV Indian of the Year՝ Entertainer of the Year
  • 2014՝ Zee Cine Awards՝ Dhamakedar Performer
  • 2014՝ Zee Cine Awards՝ Լավագույն դերասանուհի («Այս խելագար երիտասարդությունը»)
  • 2014՝ Screen Awards՝ Լավագույն դերասանուհի ~ Popular Choice («Ռամ և Լիլա»)
  • 2014՝ Screen Awards՝ Լավագույն դերասանուհի(«Ռամ և Լիլա» и «Չենայական ճեպընթաց»)
  • 2014՝ Screen Awards՝ Տարվա հերոս («Ավտոմրցարշավ 2», «Այս խելագար երիտասարդությունը», «Ռամ և Լիլա», «Չենայական ճեպընթաց»)
  • 2015՝ International Indian Film Academy Awards՝ Տարվա կին[25]
  • 2016՝ Filmfare Awards՝ Լավագույն դերասանուհի[13] («Պիկու»)

Այլ մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004՝ Marco Ricci Society Young Achiever Awards՝ Glamour Award
  • 2005՝ Kingfisher Fashion Awards՝ Տարվա մոդել
  • 2006՝ Zee F Awards՝ Տարվա մոդել (Commercial Assignments), Տարվա նոր դեմք
  • 2006՝ Zee Astitva Awards՝ Մրցանակ նորաձևության աշխարհում նշանակալի ներդրում ունենալու համար
  • 2007՝ Star’s Sabsey Favourite՝ Sabsey Favourite Nayi Heroine («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2007՝ HT Café Film Awards՝ Լավագույն կանացի դեբյուտ («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2008՝ Annual Central European Bollywood Awards՝ Breakthrough Role («Երբ մի կյանքը քիչ է»)
  • 2008՝ Maxim — Самая горячая девушка года
  • 2008՝ Cosmopolitan Fun Fearless Awards՝ Տարվա նոր դերասանուհի
  • 2009՝ Star’s Sabsey Favourite՝ Sabsey Tez Sitara («Պաշտպանվե'ք, գեղեցկուհինե'ր»)
  • 2009՝ Indian Television Academy-GR8!՝ Հաջողակ կին, Ամենախոստումնալից նորեկ
  • 2009՝ Lux Comedy Honors՝ Восходящая актриса
  • 2009՝ Videocon India Youth Icon Awards՝ Տարվա նորաձևության սրբապատկեր
  • 2010՝ Marie Claire Fashion Awards՝ Խմբագրի ընտրություն
  • 2010՝ Retail Jewellery Association Awards՝ Jewellery Style Icon
  • 2011՝ DY Patil Annual Achiever’s Awards՝ Տարվա ելույթավար
  • 2011՝ Times of India’s Most Desirable Woman of 2010 #4
  • 2011՝ HELLO! Hall of Fame Awards՝Տարվա ամենագլամուրային կին
  • 2012՝ Cosmopolitan Fun Fearless Awards՝ Ամենաոճային կին
  • 2012՝ Times of India’s Most Desirable Woman of 2011 #3
  • 2012՝ Vogue Beauty Of The Year
  • 2012՝ GQ Awards (India)՝ Տարվա կին
  • 2012՝ Smita Patil Memorial Award՝ Լավագույն դերասանուհի («Կոկտեյլ»)
  • 2013՝ Grazia Cover Girl Of The Year Award
  • 2013՝ Times of India’s Most Desirable Woman of 2012
  • 2013՝ Nickelodeon Kids Choice Awards՝ Ամենահայտնի դերասանուհի
  • 2013՝ HELLO! Hall of Fame Awards՝ Տարվա ելույթավար
  • 2013՝ HiFlyers Awards՝ Սիրելի դերասանուհի
  • 2014՝ ETC Bollywood Business Awards՝ Ամենադրամարկղային դերասանուհի
  • 2014՝ Hindustan Times Most Stylish Awards՝ Ամենաոճային դերասանուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139942009 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.weforum.org/agenda/2019/12/davos-2020-crystal-award/
  3. https://www.thefreelibrary.com/Deepika+Padukone+on+Time+100+influential+people+list-a0535699709
  4. «Biography: Deepika Padukone». Hindustan Times (անգլերեն). 2012 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  5. Kaura, Neha (2012 թ․ հունիսի 11). «Deepika's link-ups don't bother us, says sister». The Times of India (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  6. «Just How educated are our Bollywood heroines?: Deepika Padukone» (անգլերեն). Rediff.com. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Deepika Padukone has not put studies on back-burner». The Times of India (անգլերեն). 2007 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  8. Menon, Sita (2005 թ․ ապրիլի 21). «Go white this summer» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  9. Gahlaut, Kanika (2004 թ․ ապրիլի 12). «Making a splash» (անգլերեն). India Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  10. Vijayasarathy, R.G. (2006 թ․ մարտի 14). «Meet Deepika Padukone» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  11. Iyer, Meena (2011 թ․ նոյեմբերի 17). «Deepika Padukone in awe of beauty pageant winners». The Times of India (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  12. Hit Kannada Films of the year 2006. Webindia123.com
  13. 13,0 13,1 «Full list of winners of the 61st Britannia Filmfare Awards». Filmfare (անգլերեն). 2016 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին.
  14. Punoose, Rukhmini. «Deepika on a dream run». Verve. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  15. Singh, Raghuvendra (2012 թ․ հուլիսի 17). «I am happy being single». Filmfare (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
  16. «Ranveer Singh and Deepika Padukone's alleged love life». The Times of India (անգլերեն). 2017 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին.
  17. «Deepika Padukone-Ranveer Singh wedding: Bollywood's power couple looks striking in Sabyasachi». Indian Express (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Ranveer Singh goes down on knees for Deepika Padukone at engagement ceremony». India Today (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Filmfare Award Winners 2007-2008» (անգլերեն). Indicine. 2008 թ․ փետրվարի 24. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. «IIFA Through the Years – IIFA 2008 — Bangkok, Thailand» (անգլերեն). IIFA. 2008 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  21. «Deepika Padukone bags three BIG Star Entertainment awards». Mid Day (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  22. «IOTY: Deepika breaks down after receiving award from father Prakash Padukone» (անգլերեն). CNN-IBN. 2013 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  23. «59th Idea Filmfare Awards 2013 — Complete list of winners». The Times of India (անգլերեն). 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  24. 24,0 24,1 «IIFA Through the Years – IIFA 2014 — Tampa Bay, USA» (անգլերեն). IIFA. 2014 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  25. «At IIFA, 'Woman of the Year' Deepika Padukone, Thanks Her 'Real Hero', Her Mother» (անգլերեն). NDTV. 2015 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիպիկա Պադուկոնե» հոդվածին։