Jump to content

Դորոթի Վուլֆոլկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթի Վուլֆոլկ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1913(1913-10-11)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 27, 2000(2000-11-27) (87 տարեկան)
Մահվան վայրՆյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկոմիքսների սցենարիստ
ԱմուսինWilliam Woolfolk?
Պարգևներ և
մրցանակներ

Դորոթի Վուլֆոլկ, ծնունդով՝ Դորոթի Ռուբիչեկ (անգլ.՝ Dorothy Woolfolk / Dorothy Roubicek, հոկտեմբերի 11, 1913(1913-10-11), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 27, 2000(2000-11-27), Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ)[3][4], ամերիկյան կոմիքս-գրքերի արդյունաբերության առաջին կանանցից մեկը։ Որպես այդ ոլորտում 1940 -ական թվականների ժամանակաշրջանում պատմաբանների ու երկրպագուների գնահատմամբ կոմիքսների ոսկե դարաշրջանի երկու ամենամեծ ընկերություններից մեկի՝ DC Comics խմբագիր, նրան է վերագրվում Սուպերմեն առասպելներում կիրառություն գտած հորինված մետաղի՝ կրիպտոնիտի (Kryptonite) ստեղծմանն օգնելու միտքը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով Դորոթի Ռուբիչեկ՝ Վուլֆոլկը Նյու Յորքի ավագ դպրոցի շրջանավարտ էր և երբեք քոլեջ չէր հաճախել, բայց, այնուամենայնիվ, շահել էր 1950 -ականների հեռուստատեսային խաղերի շոուների մրցանակներ[4]։

Դորոթին 1942-1944 թվականներին աշխատել է խմբագիր All-American Publications ընկերությունում, որը մկն էր այն երեք ընկերություններից, որոնք հետագայում միավորվելու էին որպես ներկայիս DC ընկերություն։ Այնուհետև հաջորդ երկու տարին անցկացրել է Timely Comics- ում, որը 1940-ականներին վերաճելու էր Marvel Comics- ի, և 1948 թվականին դարձել է EC Comics- ի խմբագիր[6]։

Վուլֆոլկը 1993 թվականին ասել է, որ Սուպերմենի անխոցելիությունը համարում է ձանձրալի, և որ DC- ի առաջատար հերոսը կարող է ավելի հետաքրքիր լինել աքիլեսյան գարշապարով, ինչպես, օրինակ, իր հայրենի մոլորակի մի հատվածի նկատմամբ բացասական արձագանքները։ Սրանից էլ սկզբնավորվել է հայտնի հորինված՝ կրիպտոնիտ մետաղի գաղափարը[7][8], որն առաջին անգամ հայտնվել է կոմիքսում «Սուպերմենը վերադառնում է Կրիպտոն» («Superman Returns To Krypton!») պատմվածքում, որը վերագրվում է գրող Բիլ Ֆինգերին (Superman #61, 1949 թվականի դեկտեմբեր)[9]։

Երեխաներին՝ Դոնալդին և Դոննային[4] մեծացնելուց հետո, որոնցից վերջինը դառնալու էր գրող, Վուլֆոլկը 1970 -ականներին կարճ ժամանակով կրկին անդրադարձել է իր կոմիքսներին՝ 1971 թվականից մինչև 1974 թվականը խմբագրելով «Wonder Woman», «Supergirl», «Superman's Girl Friend, Lois Lane», «Young Romance» և DC սուպերհերոսներին և կոմիքս սիրավեպերն այլ անվանումներով[10]։ Կոմիքսագիր Ալան Կուպերբերգը, ով 1970 -ականներին Դորոթիի հետ աշխատել է DC Comics- ում, 2001 թվականին ասել է․

Դորոթի Վուլֆոլկն իսկապես ոնց որ լիներ ... Մորաքույր Մեմի[11] Թալուլա Բենկհեդը կոմիքսներում։ Ես կարծում էի, որ նրա գրքերը լավ տեսք ունեն, և նա դրանք ճիշտ ժամանակին էր ստեղծել։ Լիզ Սաֆիանի պես մարդիկ Դորոթիի միջոցով վեր բարձրացան։ Էլ չեմ ասում Սալ Ամենդոլայի, Հովարդ Չայկինի, Մերի Սկրենեսի և Ալան Վայսի մասին[12]։

DC- ում նրա խմբագրի օգնական Էթան Մորդդենը հետագայում դարձել է նշանավոր ԼԳԲՏ գրող։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2004 թվականների ընթացքում, ամեն տարի Էնթոնի Վոլվոլկն առաջադրվել է Կին ծաղրանկարիչների «Friends of Lulu» փառքի սրահի շարքերում ընդգրկվելու համար[13][14][15][16]։

2018 թվականին Վուլֆոլկը արժանացել է Սան Դիեգոյի Comic-Con International փառատոնի 2018 թվականի Bill Finger՝ ամերիկյան ամենամյա լավագույն կոմիքների համար մրցանակին[17]։

Դոննա Ռոկֆորդ առեղծվածային շարք (Donna Rockford Mystery series)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Girl Cried Murder (բնօրինակ անվանումը՝ "Murder, My Dear!"; Scholastic, 1974) 1983 reissue: 978-0-590-05810-0
  • Murder in Washington and the Body on the Beach — Donna Rockford Double Mystery Series (Scholastic, 1982) 0-590-32000-9
  • Mother Where Are You? (Scholastic, 1982) 0-590-32519-1
  • Who Killed Daddy? (Scholastic, 1982) 0-590-32520-5
  • Death of a Dancer (Scholastic, 1982) 0-590-30955-2
  • Murder by Moonlight (Scholastic, 1983) 978-0-590-32438-0
  • How to Look Like a Winner (Scholastic, 1983) 0-590-31332-0
  • Abbey Is Missing (Scholastic, 1983) 0-590-32864-6
  • Mystery in Studio 13 (Scholastic, 1984) 0-590-32865-4

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.comics.org/award/21/
  2. Recipients // Bill Finger Award for Excellence in Comic Book Writing - Wikipedia
  3. Dorothy A. Woolfolk Արխիվացված 2018-10-29 Wayback Machine, սոցիալական ապահովության մահվան ինդեքսում սոցիալական ապահովության համարը՝ 113-07-8544։ Մահվան ամսաթիվը նշում է նոյեմբերի 1 -ը, իսկ որդին՝ ներքևում, տալիս է նոյեմբերի 27 -ը։
  4. 4,0 4,1 4,2 Tippens, Norman (2000 թ․ դեկտեմբերի 6). «Dorothy Woolfolk, Superman Editor». Daily Press (Virginia). Newport News, Virginia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Note: Obituary gives middle initial "G" while Social Security Death Index gives middle initial "A".
  5. Century, Sara (2018 թ․ ապրիլի 12). «Dorothy Woolfolk and the invention of Kryptonite» (անգլերեն). Syfy.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  6. Thomas, Roy, ed. All-Star Companion Volume 1 (TwoMorrows Publishing, 2004) 1-893905-05-5
  7. Ինչպես պատմում է Տիպենսը, որը նշում է, «չնայած որևէ վերջնական արձանագրություն չկա»։
  8. Coleman, Jocelyn R. (1993 թ․ օգոստոսի 20). «The Woman Who Tried to Kill Superman». Florida Today. Brevard County, Florida. էջ 39. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. Superman #61 Grand Comics Database կայքում․ "Indexer notes ... Green Kryptonite introduced in this story." (Ինդեքսավորողը նշում է, որ Կանաչ Կրիպտոնիտը հիշատակվել է այս պատմության մեջ)
  10. Dorothy Woolfolk Grand Comics Database կայքում
  11. «Auntie Mame» վեպ
  12. Kupperberg, Alan (2001 թ․ մարտ). «Dorothy Woolfolk Remembered». Comic Book Artist. No. 12. via AlanKupperberg.com. էջեր 5–6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Friends of Lulu 2001 Lulu Awards». Comic Book Awards Almanac. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին.
  14. «'Friends Of Lulu' Award Nominees Announced» (Press release). Friends of Lulu via Comic Book Resources. 2002 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին. Archive link requires scrolldown.
  15. «'Friends Of Lulu' Award Nominees Announced» (Press release). Friends of Lulu via Comic Book Resources. 2003 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին. Archive link requires scrolldown.
  16. «News: Friends of Lulu Announces 2004 Nominees» (Press release). Friends of Lulu via The Comics Reporter. 2004 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  17. «Joye Murchison Kelly, Dorothy Roubicek Woolfolk to Receive 2018 Bill Finger Award». San Diego Comic-Con International. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]