Զենտա Մաուրինյա
Զենտա Մաուրինյա լատիշ․՝ Zenta Mauriņa | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1897[1][2][3] |
Ծննդավայր | Գուլբենե, Լատվիա |
Վախճանվել է | ապրիլի 25, 1978[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բազել, Շվեյցարիա[5] |
Գերեզման | Բադեն-Վյուրթեմբերգ |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, թարգմանչուհի և մանկագիր |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Լատվիա |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Աշխատավայր | Լատվիայի համալսարան և Ուփսալայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Կոնստանտին Ռաուդիվ |
Zenta Mauriņa Վիքիպահեստում |
Զենտա Մաուրինյա (լատիշ․՝ Zenta Mauriņa, դեկտեմբերի 15, 1897[1][2][3], Գուլբենե, Լատվիա - ապրիլի 25, 1978[4][1][2][…], Բազել, Շվեյցարիա[5]), լատվիացի գրող, էսսեիստ, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության ուսումնասիրող, փիլիսոփա և թարգմանչուհի։ Նա եղել է առաջինը, ով Լատվիայում ստացել է բանասիրության դոկտորի գիտական աստիճան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենտա Մաուրինյան ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 15-ին Լեյասցիեմս գյուղում, բժիշկ Ռոբերտ Մաունինի (լատիշ․՝ Roberts Mauriņš) ու դաշնակահարուհի Մելանիա Մաուրինյայի (լատիշ․՝ Melānija Mauriņa) ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Գրոբինյա քաղաքում։ Հինգ տարեկան հասակում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչի հետևանքով հետագա ողջ կյանքում գամված է եղել հաշմանդամի սայլակին և տառապել է ֆիզիկական ուժեղ ցավերից։
Զենտա Մաուրինյան սովորել է Լիեպայայի Ռուսական գիմնազիայում (1913-1915)։ 1921 թվականին նա ընդունվել է Լատվիայի համալսարանի փիլիսոփայության ու բանասիրության ֆակուլտետ, և երկու տարի անց ընտրել է բալթիական բանասիրության բաժինը։ Դասավանդել է Ռիգայի մանկավարժական ինստիտուտում և դասախոսություններ է կարդացել Լատվիայի համալսարանում։ Եղել է Վալմերայի Ժողովրդական համալսարանի ավագ դասախոս։
1949-1963 թվականներին Զենտա Մաուրինյան եղել է Ուպսալայի համալսարանի դոցենտ։ Իր կյանքի վերջին տարիները Զենտա Մաուրինյան անցկացրել է Գերմանիայի հարավում գտնվող Բադ Կրոցինգեն վայրում։ Մահացել է 1978 թվականի ապրիլի 25-ին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենտա Մաուրինյան ամուսնացած է եղել գրող և փիլիսոփա Կոնստանտին Ռաուդիվի հետ[6]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենտա Մաուրինյայի առաջին գրական հրատարակությունը եղել է «Libausche Zeitung» թերթում Յանիս Ակուրատերսի «Mana vismīļā» պատմվածքի գերմաներեն թարգմանության (1919) տպագրումը։ Մինչև 1944 թվականը Զենտա Մաուրինյան Լատվիայում հրատարակել է ընդհանուր առմամբ 19 աշխատություններ՝ մենագրություններ Ռայնիսի, Դոստոևսկու, Դանթեի և այլոց մասին, «Կյանքը գնացքում» («Dzīves vilcienā», 1941) վեպը, տարբեր պարբերականներում տպագրված բազմաթիվ պատմվածքներ, թարգմանություններ և այլն։ Տարագրության տարիներին նա հրատարակել է 20 աշխատություններ լատվիերեն, ևս 27 աշխատություններ տպագրվել են գերմաներեն, ինչպես նաև թարգմանություններ իտալերեն, անգլերեն, ռուսերեն, շվեդերեն, հոլանդերեն, ֆիններեն ու դանիերեն։ Իր կյանքի ընթացքում Զենտա Մաուրինյան կարդացել է շուրջ 600 հրապարակային դասախոսություն Լատվիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում ու Ֆրանսիայում։ Ընդհանուր առմամբ հեղինակել է ավելի քան 70 գիրք։
Գերմաներենով հրատարակվել են Զենտա Մաուրինյայի հետևյալ աշխատությունները՝
- Tālais brauciens (Die weite Fahrt) (ինքնակենսագրություն)
- Dostojevskis (Dostojewskij) (կենսագրություն)
- Sirds mozaīka (Mosaik des Herzens) (էսսե)
- Sākumā bija prieks (Im Anfang war die Freude) (պատմվածքներ)
- Mīlētā dzīve — dzīvotā dzīve (Geliebtes Leben — gelebtes Leben) (էսսե)
- Krievu rakstnieku portreti (Porträts russischer Schriftsteller) (էսսե)
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 – Էլզասի ակադեմիայի պատվավոր անդամ (Ֆրանսիա)
- 1968 – «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան
- 1971 – Գերմանիա հիմնադրամի Կոնրադ Ադենաուերի անվան մրցանակ
- 1977 – Բադ Կրոցինգենի պատվավոր քաղաքացի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118579266 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ *Rožkalne, Anita; LU literatūras; folkloras un mākslas institūts (2003). Latviešu rakstniecība biogrāfijās (լատվիերեն). Riga: Zinātne. ISBN 9984-698-48-3. OCLC 54799673.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schepp O. Das Herz hat Flügel. — 1953. — (биография Зенты Маурини).
- Zenta Maurina. 15.12.1897 — 25.4.1978 : Gedenkschrift zum 100. Geburtstag. — Memmingen: Maximilian Dietrich Verlag, 1997.
- Zentai Mauriņai — 100 : Eiropa, Latvija — kultūru dialogs / Conf.; Ed.: A. Cimdiņa. — Riga: Nordik, 1998. (լատվ.) (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Маурини (Maurina) Зента (1897—1978)». Philatelia.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին. (ռուս.)
- Силава В. «Десять заповедей от Зенты Маурини». Стихи.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենտա Մաուրինյա» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 15 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Լատվիայում ծնվածներ
- Ապրիլի 25 մահեր
- 1978 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Լատվիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Գերմանացի կին գրողներ
- Լատիշ թարգմանիչներ
- Լատիշ կին գրողներ
- Լատվիացի փիլիսոփաներ
- Կին բանասերներ
- Կին լեզվաբաններ