Jump to content

Զոլոթուռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զոլոտուրնից)
Բնակավայր
Զոլոթուռն
շվեյց. գերմ.՝ Solothurn[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
ՀամայնքSolothurn District?
Հիմնադրված է1218 թ.
Մակերես6,28 կմ²
ԲԾՄ435 մետր, 432 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն16 777 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ4500
Ավտոմոբիլային կոդSO
Պաշտոնական կայքstadt-solothurn.ch(գերմ.)
Զոլոթուռն (Շվեյցարիա)##
Զոլոթուռն (Շվեյցարիա)

Զոլոթուռն (գերմ.՝ Solothurn pronounced [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːlotʊrn]]] ( ); ֆր.՝ Soleure ; իտալ.՝ Soletta [soˈletːa]; ռոմանշ.՝ Soloturn), քաղաք Շվեյցարիայում։ Նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է և նույնանուն շրջանի միակ համայնքը։ Ընկած է Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում՝ Աարե գետի զույգ ափերին, Վայսենշտայն սարի (Յուրա լեռնաշղթա) ստորոտին։ Զբաղեցնում է 6,28 քառակուսի կիլոմետր տարածք, որի 22,6 տոկոսն է միայն օգտագործվում գյուղատնտեսական նպատակներով[3]։ Մի ժամանակ տնտեսության գլխավոր ճյուղը համարվող գյուղատնտեսությունը վերջին շրջանում զգալիորեն զիջել է իր դիրքերը. բնակիչների մեծ մասը ներկայումս զբաղված է արդյունաբերության և կրթության բնագավառներում։

Զոլոթուռնի մշակութային կյանքի կարևորագուն իրադարձություններն են համարվում միջազգային կինոփառատոնը (Solothurner Filmtage) և «Զոլոտուրնյան գրական օրերը (Solothurner Literaturtagen):

Քաղաքն իր անվանումն ստացել է հին հռոմեական Salodurum բնակավայրի անունից։ 1530-ից 1792 թվականներին Զոլոթուռնում է գտնվել Շվեյցարիայում Ֆրանսիայի դեսպանի նստավայրը։ Հիմնականում հենց այդ ժամանակամիջոցում էլ կառուցվել են հին քաղաքամասի՝ մինչև օրս պահպանված շինությունները, որոնց շնորհիվ Զոլոտուրնը բարոկկո ոճով կառուցված շվեյցարական միակ քաղաքի համբավ է վայելում։

2017 թվականի դեկտեմբերի տվյալներով Զոլոթուռնում ապրում էր 16.703 մարդ, որոնց 21.1%-ը օտարերկրացիներ էին[4]։ 1999–ից 2009 թվականն ընկած տասնամյ ժամանակամիջոցում բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 4.4%[5]:

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլոթուռնի տասնութ պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ ճիզվիտական եկեղեցին, շվեյցարական ռեֆորմիստական եկեղեցին, Ուրզեն տաճարը, նեկայումս կանտոնային թանգարանի վերածված հին զինարանը, ռատհաուսը (վարչական շենքը), պետական արխիվի ու գրադարանի շենքերը, արվեստի ու բնության թանգարանները, ժամացույցով աշտարակը, Բլումենշտայն և Շտայնբրուգ դղյակները... Այդ ցուցակում ընդգրկված են նաև Զոլոթուռնի հին քաղաքամասն ամբողջությամբ՝ հին հռոմեական վիկուսով (ոչ մեծ բնակավայրով), միջնադարյան ու վաղ նորդարյան ժամանակաշրջաններից պահպանված շինություններով, քաղաքային պարսպի մնացորդներով։ Զոլոթուռնի հին քաղաքամասն ամբողջությամբ ներառված է նաև Շվեյցարական ժառանգության գույքացանկում[6]։

Զոլոթուռնը Շվեյցարիայի Համադաշնությանը միացած տասնմեկերորդ կանտոնն է, և այդ թվանշանի նկատմամբ այստեղ հատուկ վերաբերմունք է դրսևորվել ու դրսևորվում։ Եկեղեցիների ու տաճարների քանակը հասցվել է տասնմեկի, նույնը վերաբերում է պատմական շատրվաններին, աշտարակներին[7]։ Մինչև անգամ գարեջրի տեղական գործարանն ու նրա արտադրած խմիչքն են Öufi անվանվել, որ դարձյալ նշանակում է տասնմեկ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Գլուտց, 1855
Չարլզ Սիլֆիլդ, 1864
Վիլհելմ Ֆիգիեր, 1886
Անտոն Մոսիման, 2010
Էսթեր Ալդեր, 2014
Տիմ Հուգ, 2016
  • Ուրսուս Զոլոթուռնցի († մոտ. 303) - կաթոլիկ եկեղեցու սուրբ
  • Urs Graf der Ältere (1485–1528) - Վերածննդի դարաշրջանի ոսկերիչ, նկարիչ, տպագրիչ, վաճառական
  • Գրեգորիուս Սիքինգեր (1558–1631) - նկարիչ
  • Գեորգ Գոտհարտ (1552-1619) - բանաստեղծ, թատերագիր[10]
  • Ժան II դ'Էստրե (1624–1707) - Ֆրանսիայի մարշալ, Լուի XIV-ի նավատորմի հրամանատար
  • Յոհան Ռուդոլֆ Բիս (1660–1738) - նկարիչ
  • Պիեռ Վիկտոր, բարոն դե Բեզենվալ դե Բրյունշտատ (1722–1794) - շվեյցարական գվարդիայի վերջին հրամանատարը Ֆրանսիայում[11]
  • Տադեուշ Կոսցյուշկո (1746–1817) - լեհ ռազմական ու քաղաքական գործիչ, ով աքսքրվել է Զոլոտուրն
  • Ռոբերտ Գլուտց-Բլոցհայմ (1786–1818) - գրող, պատմագիր
  • Կոնրադ Յոզեֆ Գլուտց ֆոն Բլոցհայմ (1789–1857) - քահանա[12]
  • Վիլհելմ Ֆիգիեր (1823–1886) - քաղաքական գործիչ, Շվեյցարիայի պետական խորհրդի նախագահ 1862-1863 և 1882-1883 թթ.
  • Չարլզ Սիլֆիլդ (1793–1864) - ժուռնալիստ[13]
  • Ֆրանց Կրուտտեր (1807–1873) - գրող, իրավաբան, քաղաքական գործիչ[14]
  • Ֆրանց Պֆայֆեր (1815–1868) - գրականագետ[15]
  • Կոնրադին Ցշոկե (1842–1918) - ինժեներ[16]
  • Ռոյդի Վալտեր (1916–1990) - դերասան[17]
  • Շանգ Հուտտեր (ծնվ. 1934) - քանդակագործ[18]
  • Վալտեր Բլոխ (ծնվ. 1943) - փիլիսոփա, գրող[19]
  • Վալտեր Շենկեր (1943-2018) - գրող[20]
  • Անտոն Մոսիման (ծնվ. 1947) - շեֆ խոհարար
  • Էսթեր Ալդերի (ծնվ. 1958) - քաղաքական գործիչ, 2015 թ. ընտրվել է Ժնևի քաղաքագլուխ
  • Էդգար Բուխվալդեր (1916–2009) - մարզիկ հեծանվորդ, 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Ալեքս Չուի (ծնվ. 1939) - հնգամարտիկ, 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Ալեքսանդր Պոպով (ծնվ. 1971) - լողորդ, 1992 և 1996 թվականների ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
  • Տիմ Հուգ (ծնվ. 1987) - դահուկորդ, 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.stadt-solothurn.ch
  2. https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px
  3. Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
  4. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 (գերմ.) accessed 19 June 2010
  5. Swiss Federal Statistical Office accessed 23-March-2011
  6. «Kantonsliste A-Objekte:Solothurn» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. MacEacheran, Mike. «The Swiss town obsessed with the number 11». www.bbc.com. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
  8. Conseil des Communes et Regions d'Europe (Ֆրանսերեն) accessed 27 April 2011
  9. «Kraków otwarty na świat». www.krakow.pl. Վերցված է 2009 թ․ հուլիսի 19-ին.
  10. German Wiki, Georg Gotthart
  11. 1911 Encyclopædia Britannica, Volume 3, Besenval de Bronstatt, Pierre Victor, Baron de retrieved 18 January 2019
  12. German Wiki, Konrad Josef Glutz von Blotzheim
  13. 1911 Encyclopædia Britannica, Volume 24, Sealsfield, Charles retrieved 18 January 2019
  14. German Wiki, Franz Krutter
  15. 1911 Encyclopædia Britannica, Volume 21, Pfeiffer, Franz retrieved 18 January 2019
  16. German Wiki, Conradin Zschokke
  17. IMDb Database retrieved 18 January 2019
  18. German Wiki, Schang Hutter
  19. German Wiki, Walter Bloch
  20. German Wiki, Walter Schenker

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Claudio Affolter: Solothurn: Architektur und Städtebau 1850–1920. [Solothurn]: Lehrmittelverlag Kanton Solothurn, 2003, ISBN 3-905470-18-7.
  • Urs Amacher: Heilige Körper. Die elf Katakombenheiligen des Kantons Solothurn. Knapp Verlag Olten, 2016, ISBN 978-3-906311-29-6.
  • Bruno Amiet: Solothurnische Geschichte. Band I. Stadt und Kanton Solothurn von der Urgeschichte bis zum Ausgang des Mittelalters. Vogt-Schild AG, Solothurn 1952.
  • Ylva Backman: Gräber bei St. Peter und St. Urs in Solothurn – von der Römerzeit bis ins Mittelalter. In: Archäologie und Denkmalpflege im Kanton Solothurn. Heft 16, S. 61–70. Solothurn 2011, ISBN 978-3-9523216-6-9.
  • Stefan Blank, Markus Hochstrasser: Die Stadt Solothurn II. Die Kunstdenkmäler des Kantons Solothurn, Band II. Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK, Bern 2008. (Kunstdenkmäler der Schweiz Band 113), ISBN 978-3-906131-88-7.
  • Felix C. Furrer (Hrsg.): Solothurn: Bild einer Stadt. Solothurn: Vogt-Schild, 1996. Կաղապար:Falsche ISBN.
  • Rolf Max Kully: Solothurnische Ortsnamen. Die Namen des Kantons, der Bezirke und der Gemeinden. Solothurnisches Namenbuch 1. Drucksachenverwaltung/Lehrmittelverlag Kanton Solothurn, 2003, ISBN 3-905470-17-9.
  • Andrea Nold: Ein Quartier an der Aare im römischen Solothurn. In: Archäologie und Denkmalpflege im Kanton Solothurn. Heft 16, S. 47–60. Solothurn 2011, ISBN 978-3-9523216-6-9.
  • Urs Scheidegger: Es war nicht immer so... – In den Akten der Stadtammänner von Solothurn nachgeblättert. Band I. Vogt-Schild Verlag, Solothurn 1985, ISBN 3-85962-073-8.
  • Urs Scheidegger: Es war nicht immer so... – In den Akten der Stadtammänner von Solothurn nachgeblättert. Band II. Vogt-Schild Verlag, Solothurn 1986, ISBN 3-85962-083-5.
  • Benno Schubiger: Die Stadt Solothurn I. Die Kunstdenkmäler des Kantons Solothurn, Band I. Hrsg. von der Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Wiese Verlag, Basel 1994, (Kunstdenkmäler der Schweiz Band 86), ISBN 3-909164-08-0.
  • Solothurn – Beiträge zur Entwicklung der Stadt im Mittelalter. Kolloquium vom 13./14. November 1987 in Solothurn. Veröffentlichungen des Instituts für Denkmalpflege an der Eidgenössischen Technischen Hochschule Zürich, Band 9, Verlag der Fachvereine, Zürich 1990, ISBN 3-7281-1613-0.
  • Stuart Morgan: Vaubans Projekt zur Befestigung einer Schweizer Stadt. In: Cartographica Helvetica Heft 1 (1990) S. 22–28 Volltext Արխիվացված 2016-04-02 Wayback Machine [betrifft die Stadt Solothurn].
  • Thomas Wallner: Solothurn – eine schöne Geschichte!: von der Stadt zum Kanton. 3. überarbeitete Ausgabe. [Solothurn]: Staatskanzlei des Kantons Solothurn, 1993.
  • Erich Weber (Hrsg.): Quer zum Fluss – Die Solothurner Aarebrücken. Schriftenreihe Historisches Museum Blumenstein, Nr. 2. Solothurn, 2008.
  • Samuel Rutishauser: Die Stadt Solothurn. (Schweizerische Kunstführer, Nr. 912/913, Serie 93). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 2013, ISBN 978-3-03797-111-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Solothurnին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլոթուռն» հոդվածին։