Jump to content

Էլ (Մահվան տետրը)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Լոուլայթ
Շարք՝ Մահվան տետրը
Առաջին անգամ
հայտնվել է՝
Մահվան տետրը 1։ Ձանձրույթ (ճապ.՝ 退屈)
Հեղինակներ՝ Ցուգումի Օբա
Թաքեշի Օբատա
Մարմնավորողներ՝ Քափփեյ Յամագուչի (Ճապոներեն)
Այլ անուն(ներ) L
Րյուզակի
Րյուգա Հիդեկի
Էրալդ Քոյլ
Դենուվ
Մասնագիտություններ՝ Քննիչ
Տիտղոսներ և կոչումներ՝ Աշխարհի ամենալավ քննիչ
Ընտանիք՝ Քվիլշ Վեմմի (խնամակալ)
Ազգություն՝ խառնուրդ՝ անգլիացի, ճապոնացի, ռուս և ֆրանսիացի

Էլ Լոութայթը, որը հայտնի է բացառապես Էլ մականվամբ, Մահվան տետրը մանգայի ու անիմե-սերիալի գեղարվեստական կերպար է։ Նա էքսցենտրիկ հանճար է և աշխարհի ամենալավ դետեկտիվի համբավն ունեցող միջազգային մասնավոր դետեկտիվ է, որը զբաղվում է այնպիսի դեպքերով, երբ անելանելիության մեջ են ազգային անվտանգությունն ու Ինտերպոլը։

Նա ընդդիմանում է Յագամի Լայտի հանցագործություններին, ով հայտնի է նաև մասսայական մարդասպան Կիրա անունով։ Էլը հնչունավորվել է Կապպեյ Յամագուչիի և Ալլեսանդրո Ջուլիանիի կողմից համապատասխանաբար ճապոներենով ու անգլերենով։ Կերպարը գովասանքի է արժանացել մի քանի անիմե ու մանգա վերլուծողների կողմից։

Էլը շատ է օգտագործում դրամատիկ ռազմավարություններ՝ իր ախոյաններին խառնաշփոթի մեջ գցելու ու սխալ գործել ստիպելու համար։ Նա միայն քաղցրեղեն է ուտում և հիմնականում՝ մրգեղեն կամ խմորեղեն, կամ խմում է քաղցր սուրճ ու թեյ (ոչ միաժամանակ)։

Էլի վարքը նույնպես ինքնատիպ է. նա նստում է տարօրինակ կեցվածքով և միշտ նույն հագուստն է կրում։ Բռնում է իրերը չափազանց զգուշությամբ՝ ծայրերից, և ունի իր բութ մատը կրծելու սովորություն։

Նա ունի ամենաքիչը 3 կեղծանուն՝ ներառյալ այն անունները, որոնցով հայտնի են աշխարհի այսպես կոչված երկրորդ ու երրորդ ամենալավ լրտեսները՝ Էրալդո Քոյլն ու Դենուվը։ «Այլ տետր» լայթ-նովելում ասվում է, որ Էլը հաղթել է դրանք «լրտեսների պատերազմում»՝ իրական Քոյլի ու Դենուվի հետ։

Ստեղծումն ու գաղափարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուգումի Օբան ստեղծեց Էլին՝ որպես երիտասարդ մեծահասակի, քանի որ համարում էր, որ պատմությունը մեծ հետաքրքրություն չի առաջացնի, եթե Էլը տարիքով զգալիորեն մեծ լինի իր հակառակորդից՝ Լայտից։ Էլի անվան համար նա ուզում էր օգտագործել միայն մի տառ, որը կպարունակեր մեծ իմաստ. նա ենթադրում էր ընտրել «I» կամ «J», բայց մանրամասն քննարկումից հետո վերջնականապես ընտրեց «L»։

Օբան ասում էր, որ թողել էր Էլի կերպարի դիզայնին վերաբերող ամեն ինչը Տաքեշի Օբատային։ Օբատան հարցրել էր Օբային, թե կարող էր արդյոք Էլը լինել «ոչ գրավիչ»։ Դրանից հետո Օբան ներառել էր իր էսքիզների մեջ մի քանի մտահղացումներ՝ ներառյալ Էլի նստելու ոճը, «Նա անգլիացի է»-ն և «Նա անտարբեր է»-ն։ Օբան ավելացրել է որոշ դետալներ Էլի անբնականության ու իր քաղցրասիրության մասին։ Օբան վարկավորում է Օբատային կերպարի դիզայնի համար։

Օբատան մեկնաբանել է, որ Էլի էսքիզները՝ կատարված Օբատայի կողմից, պարունակում էին կապտուկներ աչքերի տակ և այն, որ նա ուներ «պարզ դեմք՝ առանց որևէ էմոցիայի», ինչը շատ օգտակար էր։ Օբատան նկարեց Էլին` որպես «գրավիչ երիտասարդ» մինչև 11-րդ գլուխը, երբ կերպարը հայտնվեց անձնապես։ 11-րդ գլխից հետո Օբատան ու Օբան համաձայնության եկան հակադրել նրա կերպարը Լայտի կերպարի հետ։

Մանգայի առաջին մասերի զարգացման հետ Օբատան վախենում էր, որ Էլը կլինի «այնպես կասկածելի, որ Լայտը մի ակնթարթում կիմանար` դա Էլն է, եթե նրանք երբևէ հանդիպեին»։ Երբ Օբատայի խմբագիրը նրան ասաց, որ նա ուզում էր, որ Էլը դեմք ունենար, որը «թույն կերևար, կախված անկյունից», Օբատան Էլի աչքերի տակ կապտուկներ ավելացրեց։

Օբատան ցիտեց DevilmanԱքիրա Ֆուդոյին, երբ նա հայտարարեց, որի աչքերի տակ կապտուկները գրավիչ էին։ Ի հավելում՝ Օբատան մտածում էր «մեռյալ աչքերի» գաղափարի մասին, որը նշանակում էր, որ Էլն ունենալու էր «լրիվ սև աչքեր» և «համարյա չէին լինելու ունքեր»։ Օբատան համարում էր, որ սև աչքերը սովորաբար դարձնում են կերպարին ավելի հիմար, բայց կապտուկները «ընդգծում են կերպարի հայացքը»։ Օբատան համարում է, որ դիզայնն արթնացնում է «առեղծվածային զգացողություն» ու որ ընթերցողը չի կարող վճռել Էլի իրական մտքերը։ Օբատան նաև ասաց, որ Էլի աչքերի տակի կապտուկները օգտակար էին ոգեշնչելու համար շահարկումը դեպի իր ապրելակերպը և անցյալը։ Էլի համար Օբատայի կողմից դիզայնավորված արտաքին տեսքն էր «նմուշային» սպիտակ, երկարաթև շապիկ ու ջինսեր, ընդգծելու համար, որ Էլին չի հուզում իր հագուստի ընտրության հարցը։

«Մահվան Տետր 13։ Ինչպես ընթերցել»-ում Օբան ներկայացրեց Էլի կերպարի նախնական կոպիտ սևագրություն և ասաց, որ իր «թույն կատարման մեջ» ու առանց կապտուկների, Էլն ուներ լրիվ այլ մարդու տեսք։

Օբատան որոշել էր, որ յուրահատուկ հատկանիշները, որոնք ցուցաբերել է Էլը, ամենաճիշտը կլինի, որ բացահայտվեն «աստիճանաբար»։ Օբատան ավելացրեց, որ եթե նա նկարեր Էլին «քաղցրավենիքների սարեր» ուտելիս իր դեմքը ցուցադրելուց առաջ, նա չէր ունենա «գերլրտես լինելու հավանականություն», և մարդիկ կհարցնեին, թե նա խե՞նթ է։ Օբատան ու Օբան երկուսն էլ ընտրել են Էլին որպես սերիալի իրենց սիրելի կերպար, մինչ այդ հատկանշելով նրան որպես Յագամի Լայտ (Մահվան տետրը)|Լայտից բացի «ամենաուժեղ» կերպար՝ համաձայն «արտաքին տեսքին, խառնվածքին, ամեն ինչին»։ Օբատան ասել է, որ նա չէր կարող երբևէ ստեղծել Էլի նման կերպար, և որ նա վայելել է նրան նկարելու գործընթացը։ Օբատան ավելացրել է, որ սրա պատճառով, Էլը իր համար «իրական» չէր և որ նա հավանում է կերպարի այդ հատկանիշը։

Էլի պայքարելու ոճը նկարագրվել է որպես մոտ կապոէրիային։ Համենայն դեպս, Օբատան ժխտել է այս միտքը՝ Էլի պայքարը նկարելիս, ասելով, որ նա մտածում էր ձեռնաշղթաներում լինելով մեկին ծեծելու ամենաէֆեկտիվ ճանապարհները։ Նա ավելացրեց, որ եթե ոճը հիշեցնում է կապոէրիա, ուրեմն սա «նոր տարր է ավելացնում դրան» և «դա ինձ ուրախացնում է»։ Գունավոր գրքի շապիկը դիզայնավորելիս Օբատան համապատասխանեցրել է կերպարներին գույներ՝ «մթնոլորտը ճիշտ ստանալու համար». ոսկեգույնը տրված էր Էլին։

Կինոադապտացիան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մացույաման խնդիր ուներ Էլին ընդօրինակելու հետ և անհանգստանում էր ներկայացման համար։ Նա պատճառաբանել է, որ Էլը քիչ էր հետաքրքրվում ուրիշներով, և ընդօրինակել նրան այնպես, կարծես նա «ընդհանրապես չի հասկանում ուրիշ մարդկանց էմոցիոնալ մակարդակում»։ Իրեն նկարագրելով որպես «ֆիզիկապես ոչ այնքան ճկուն», Մացույաման խնդիր ուներ նրա դիրքերը կրկնելու հետ։ Նա նաև ուտում էր քաղցրեղեն նրանց նման, որոնք կուտեր Էլը, և ներկայացրել է նրա ձեռագրի շարժումների դետալները։ Մացույաման ասում էր, որ ինքն ու Տացույա Ֆուջիվարան՝ Յագամի Լայտ (Մահվան տետրը)|Լայտին ներկայացնող դերասանը, այնքան «խորասուզվեցին» իրենց կերպարների ներկայացման մեջ, որ չէին խոսում իրար հետ նկարահանման ժամանակ։ երբ նկարահանումն ավարտվեց, նրանք սկսեցին շփվել և «գնացին մի բաժակ խմելու»։

Էլը, ով նաև օգտագործում է Հիդեկի Րյուգա (ճապ.՝ 流河 旱樹, Րյուգա Հիդեքի), Րյուզակի (ճապ.՝ 竜崎, Րյուձաքի), Էրալդո Քոյլ (ճապ.՝ エラルド コイル, Էրարուդո Քոյրու) և Դենուվ (ճապ.՝ ドヌーヴ, Դոնուուվ) մականունները, որոնցից վերջին երկուսի անվամբ նա զարգացրել է աշխարհի երկրորդ և երրորդ ամենալավ լրտեսների հեղինակություն, շատ գաղտնապահ է և հաղորդակցվում է աշխարհի հետ իր օգնական Վատարիի օգնությամբ։

«Լ» տառը

Նա երբեք չի ցուցադրում իր դեմքն աշխարհին՝ ներկայացնելով իրեն որպես Cloister Black տառատեսակի Լ տառ։ Նրա իրական անունը, Էլ Լոութայթ, հիշատակվում է միայն «Մահվան տետր 13։ Ինչպես ընթերցել»-ում։

Երբ Օբատային հարցրին Էլի էթնիկ պատկանելության մասին, նա պատասխանեց՝ ասելով. «Ես կարծում եմ, որ նա քառորդ չափով ճապոնացի է, քառորդ չափով՝ Անգլիացի, քառորդ չափով՝ ռուս և քառորդ չափով՝ Ֆրանսիացի կամ իտալացի, այսպես»։ Կիրայի փնտրման թիմին հանդիպելուց հետո նա պահանջում է, որ թիմն իրեն դիմի որպես Րյուզակի՝ հանգստության համար։ Օբան ասել է, որ Էլը Մահվան տետր ամբողջ սերիալի ամենախելացի կերպարն է, քանի որ «գաղափարն էր դա պահանջում»։ Նա ավելացրեց, որ հանձին ինքն Էլին դիտում է որպես «լուռ չարիք»։

Էլի գզգզված ու անկենդան արտաքինը ծածկում է իր դեդուկցիայի հսկայական կարողություններն ու ներաշխարհը։ Նա ձգտում է կանխագուշակել այն ամենը, ինչին առնչվում է, և չափազանց բծախնդիր է և վերլուծող։

Նա ունի մի շարք սովորություններ, ինչպես օրինակ այն, որ գերադասում է նստելուն պպզելը, ուտում է միայն քաղցրեղեն և իրերը բռնում է շատ տարօրինակ ձևով։ Էլն ապրել է Անգլիայում հինգ տարի, և այս ժամանակվա ընթացքում եղել է թենիսի Անգլիայի մանկական գավաթի չեմպիոն, և պահպանել իր կարողությունները։ Ենթադրվում է, որ նա շարունակում է զբաղվել այս սպորտով։ Նա թենիս է խաղում Լայտի հետ, որն ինքն էլ չեմպիոն է եղել։ Մանգայի 38-րդ մասում Էլն ենթադրում է, որ չնայած նա ուտում է միայն քաղցրեղեն, նա շարունակում է նիհար մնալ, որովհետև իր ուղեղն օգտագործում է իր մյուս օրգանների կալորիաների մեծ մասը։ Նա նաև ասում է, որ եթե նորմալ նստի, նրա մտածելու կարողությունը կընկնի մինչև 40%։ Երբ նա առաջարկում է մարդուն որևէ հանցագործության մեջ իր կասկածների արտահայտումը տոկոսներով, օրինակ «հինգ տոկոս», իրականում նա ենթադրում է շուրջ 90%.

Իրականությունն այն է, որ նա սուտասան է (ծիծաղում է)։

Էլը բավականին վաղ կասկածում է, որ Յագամի Լայտը Կիրան է, բայց չի կարողանում դա հիմնավորել ու ապացույցներ վրա բերել։ Մի քանի իրադրություններում, թվում է, որ ապացուցվում է Լայտի անմեղությունը, բայց Էլը մնում է սկեպտիկ։ Եթե Լայտը լիներ Կիրան, դեպքը կբացահայտվեր, և Էլը խնդիրներ ուներ իր անթերի ու պարզ լուծումից հրաժարվելու հետ, գտնելով Լայտին «շատ անթերի» և համարում էր, որ ոչինչ այդքան մոտ չի համապատասխանում իր տարիքին ու խելքին, որը նա նախատեսում էր Կիրայի համար։

Էլը կարող էր ցանկացած պահին հեշտությամբ ներկայացներ իր եզրակացությունները հանրությանը, և իր հեղինակության շնորհիվ այդ ամենը լուրջ է ընդունվում։ Նա նաև մտադիր էր ասել Լայտին, որ «պատրաստ է անցնել հարձակման»։

Այն մարդուց գերեվարելուց հետո, ով նույնպես Մահվան տետր ուներ, Լայտը խաբում է Ռեմին՝ Միսային տրված Մահվան տետրի իրական տիրոջը, և ստիպում սպանել Էլին իր հայեցողությամբ՝ հավատացնելով, որ նա պետք է սպանի Էլին՝ Միսային փրկելու համար։ Էլի վերջին տեսարանը մահվանից առաջ Լայտի գոհունակ ժպիտն էր, և վերջին պահին Էլն իր համար վերջնականապես հստակեցնում է, որ Լայտն էր Կիրան։ Հետո Լայտը իրեն է վերցնում Էլի անձը և այն օգտագործում իր օգտին։ Համենայն դեպս՝ Էլի իրական հետևորդներից մեկը՝ Նիան, սկսում է կասկածել, որ Լայտը Կիրան է, Լայտը շարունակում է իրեն զգալ Էլի հայացքի տակ և զգում է, որ կարծես նա շարունակում էր պայքարել Էլի դեմ ամեն անգամ, երբ նա հաղորդակցվում էր Նիայի հետ։

Անիմե սերիալում, երբ Լայտը մահանում է, երևում է Էլի ուրվականը՝ կանգնած իր առաջ՝ ցույց տալով Լայտին, կանգնած Էլին դեմ-հանդիման իր մահվան պահին։

«Մահվան տետրը 13։ Ինչպես ընթերցել»-ը նկարագրում է Էլին Մահվան տետր յոնկոմայում, որպես «աշխարհի ամենահզոր մտքի կրիչ» և «հիմարի նման իրեն պահելու ուժեղ կարողության» տեր։ Գիրքն ավելացնում է, որ յոնկոմայում «այնպես է, որ կարծես Էլը ծնվել էր՝ ծաղրի ենթարկվելու համար»։

Կենիչի Մացույամայի մանգայի ադապտացիաներում՝ կենդանի էքշն ֆիլմերի տեսքով՝ Էլը պահպանում է հատկանիշների մեծ մասը։ Ի տարբերություն մանգայի ու անիմեի՝ երկրորդ ֆիլմում նրա «մահը»՝ նրա անունը մահվան տետրում գրելու միջոցով, չի աշխատում, քանի որ Էլը իր իրական անունը Միսայի տետրում գրել էր ավելի շուտ։ Նրա անձնազոհությունը նրան թույլ է տալիս կենդանի մնալ ավելի երկար ժամանակ (քանի որ նա կանխատեսում էր, որ Կիրան կսպանի նրան այդ օրը), և թույլ է տալիս լրտեսական թիմին ձերբակալել Լայտին։ Նա տխրում է, երբ իմանում է, որ Վատարին նույնպես սպանվել է։ Րյուկի՝ Լայտին սպանելուց հետո նա առաջարկում է Էլին Մահվան տետրը, սակայն վերջինս հրաժարվում է։ Մահվան տետրում իր անունը գրելուց 23 օրից՝ Մահվան տետրին վերաբերող ամեն ինչը վառելուց ու Սոիչիրոյի հետ խոսակցություն ունենալուց հետո, Էլը մահանում է խաղաղության մեջ՝ շոկոլադ ուտելով։

«Էլ։ Փոխել աշխարհը» ֆիլմում, որում իրադարձությունները տեղի են ունենում Էլի մահվանից 23 օր առաջ, նա որոշում է բացահայտել վերջին դեպքը։

Նա պատասխանատու է ամբողջ աշխարհով ընդարձակվող մահացու դեպքերը կանգնեցնելու համար։ Էլը հանդիպում է մի բժիշկի աղջկա, որը ձգտում էր գտնել անտիդոտը և մի տղայի, որը վիրուսի պատճառով փլուզված գյուղի միակ վերապրողն էր։ Դեպքը բացահայտելուց հետո նա բերում է տղային Վամմի հաուս և տալիս նրան Նիա անունը։

Էլը հանդես է գալիս Մահվան տետրի հատուկ ֆիլմում, որը ցուցադրվել է միայն ճապոնական հեռուստատեսությունում, որտեղ իրադարձություններն տեղի եմ ունենում Լայտի մահից հետո. այդտեղ Տոտա Մացուդան պետք է համակերպվի Էլի հնարավոր մահվան հետ։

Հիդեո Նակատան՝ «Էլ։ Փրկել աշխարհը» ֆիլմի ռեժիսորը, ասել է The Daily Yomiuri-ին, որ նա ուզում էր ցույց տալ Էլի «մարդկային կողմը», որը չէր բացահայտվում անիմեում։

Լայթ-Նովելներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան տետր։ Այլ տետր»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահվան տետր։ Այլ տետր։ Լոս Անջելեսյան BB մարդասպանի դեպքը» լայթ-նովելում Էլն ուղղորդում է ՀԴԲ-ի լրտես Նաոմի Միսորային սերիական սպանությունների դեպքը քննելու մեջ։ Պատմությունը ներառում է մի քանի հեռախոսային խոսակցություններ նրա հետ, իսկ Էլն անձնապես հայտնվում է միայն նովելի վերջում, երբ ներկայանում է «Րյուզակի» անունով՝ կեղծանուն, որը նա յուրացրել է նովելի հանցագործից՝ Բեյոնդ Բըրդեյից, ով կեղծավորվում է, որպես Էլ՝ «Րյուզակի Րյու» անունով։

«Էլ։ Փոխել աշխարհը»-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները, որոնք տեղի են ունենում նովելում՝ ֆիլմի ադապտացիայում, շատ մոտ են կանգնած ֆիլմին՝ մի քանի ստեղծարար տարբերություններով։ Օրինակ, իր վերջին 23 օրվա ընթացքում իր ժառանգորդին հայտարարելու փոխարեն, Էլը վաղուց էր ճանաչել Նիային։ Ավելին՝ Էլի կերպարը նովելում բացահայտվում է ավելի խորությամբ՝ իր և Վատարիի հարաբերությունների ու Էլի ներքնաշխարհի մասին խոսելու միջոցով։ Սյուժեի ընթացքը միայն Նիային Վամմի Հաուս հանձնելով ավարտելու փոխարեն՝ նովելն ավարտվում է այն դրվագով, երբ Էլը պատկերացնում է Վատարիի հետ շախմատ խաղալու լուսավոր ժամանակները, մինչ այն պահը, երբ Մահվան տետրը երևան եկավ։

Ընդունելությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեի ու մանգայի հրապարակումներն անդրադարձան Էլի կերպարին։ Թոմ Ս. Պեպրիումը IGN-ից Էլին նկարագրում է, որպես «այսօրվա անիմեի ամենաթույն, ամենալավ զարգացված կերպար»։ Նա ասաց, որ «հրաշալի թարգմանությունը» Էլի «հաջողակ» լինելու գրավականն է՝ Մահվան տետրի անգլիալեզու դաբբինգում։

Anime News NetworkԹերոն Մարտինը գտնում էր, որ Էլի ու Լայտի միջև մտավոր դուելները սերիալի դիտորդների համար գրավիչ են այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը ձգտում է բացահայտել մյուսի անձը և միևնույն պահին թաքցնել իր սեփականը։

The Hyper stuff-ն ու Mania EntertainmentՋուլի Րոսատոն համաձայնեց Մարտինի հետ, նաև մեկնաբանելով, որ Էլի ու Լայտի թշնամանքը սերիալի ամենալավ մասն է և որ այն մանգան դարձնում է «յուրահատուկ»։

Չնայած PopCultureShock-ի գրող Կառլոս Ալեքսանդրեն նույնպես գովեց նրանց հակամարտությունը, նա գտնում էր, որ Էլն «չափից ավելի խելացի» է, և գրել է, որ ուշադիր դիտորդը, որն ունի քննադատական մտածելակերպ, միանգամից կտեսնի Էլի գերմարդկային տրամաբանության մեջ բացեր, որոնք, կերպարի բնավորությունը հաշվի առնելով, պետք է չլինեին»։

Մանգայի երրորդ գլուխը աչքի անցկացնելիս՝ Րոսատոն ավարտում է հոդվածը, ասելով, որ Էլը «հաղթում է այս գլուխը. նա իրոք առաջ է անցել»՝ համաձայն նրան, թե որքան մոտ է նա հասնում Լայտին այդքան փոքր ժամանակում, ինչն էլ Լայտին ստիպում է կորցնել հավասարակշռությունը Էլին հանդիպելուց հետո, չնայած նրան, որքան հանգիստ է նա հիմնականում։

Պեպիրիումն ավելացնում է, որ Ալլեսանդրո Ջուլիանին՝ Էլին հնչունավորող դերասանը, ցույց է տալիս նրա քրթմնջյունը քաղցրավենիք ուտելիս «մի տեսակ առանց նյարդայնացնելու»։ Թերոն Մարտինը նաև բազմիցս գովում էր Ջուլիանիի աշխատանքը, ասելով, որ «նա բռնել է Էլի էքսցենտրիկ շքեղությունը»։

IGN-ը դասել է նրան իր բոլոր ժամանակների անիմեի ամենալավ կերպարներից 19-րդ տեղում, ասելով, որ «Ցանկացած լավ առաջնորդ կերպար կարիք ունի ախոյանի, և Էլը ընդունել է ընդդիմությունն այնպես, որ գրավի ֆաներին»։

2007 թվականի հունվարին Oricon-ը կատարել է հարցում, որում ճապոնացի անիմեի ու մանգայի ֆաներին հարցրել են, թե ցանկացած սերիալից որ կերպարին նրանք կցանկանային տեսնել spinoff սերիաներում։ Բոլորից հաղթող ճանաչվեց Էլը, ով առաջին տեղ գրավեց կանանց հարցման մեջ և երկրորդը՝ տղամարդկանց հարցման մեջ։

2008 թվականի Japanese Animation Awards-ի (SPJA) Society for the Promotion-ում Ալեսսանդրո Ջուլիանին հաղթող էր «Ամենալավ հնչունավորող (անգլերեն)» Էլի վրա աշխատանքի համար։ Կապպեյ Յամագուչին «Ամենալավ հնչունավորող (ճապոներեն)»-ի հաղթողն էր՝ 2009 SPJA Industry Awards-ի կարծիքով՝ Էլի վրա աշխատանքի համար։

Էլը նաև հաղթեց «Ամենալավ տղամարդ-կերպար» կատեգորիան։ NEO Awards 2007 թվականի կողմից նա ճանաչվեց «Ամենալավ մանգայի կերպար»։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ (Մահվան տետրը)» հոդվածին։