Էմիլ Լահուդ
Էմիլ Լահուդ | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ, Naval War College? և Բրումմանայի վարժարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Դավանանք | Մարոնիական կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 12, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Հայր | Jamil Lahoud? |
Զավակներ | Emile Lahoud Jr.? |
Պարգևներ | |
Էմիլ Ջամիլ Լահուդ (հունվարի 12, 1936[1], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի պետական և ռազմական գործիչ, Լիբանանի 11-րդ նախագահը (1998-2007)[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Լահուդը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում[6], սակայն Լիբանանի Զինված ուժերը որպես նրա ծննդավայր նշում են Բեյրութը[7]։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի, Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է[6]։ Լահուդի ավագ եղբայրը՝ Նասրի Լահուդը, դատավոր էր՝ ռազմական դատախազ[8]։ Պապը՝ Սալիմ Լահուդը, 1955-1957 թվականներին Լիբանանի արտաքին գործերի նախարարն էր[9]։
Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, որոնք Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։ Այն տեղակայված է Սև ծովի ափին՝ Ստամբուլից 80 կմ հեռավորության վրա։ Մինասն ու Թագուհին Հայոց ցեղասպանության զոհ են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լահուդը տարրական կրթությունն ստացել է Բեյրութի Collège de La Sagesse քոլեջում, միջնակարգ կրթությունը՝ Մաթնի շրջանի Բրամանա ավագ դպրոցում։ 1956 թվականին ընդունվում է ռազմական ակադեմիա և սովորում մեկ տարի[8]։ Այնուհետև սովորում է Միացյալ Թագավորության Դարթմութի ռազմածովային քոլեջում[8]։ Վերադառնում է Լիբանանի ռազմական ակադեմիա և ավարտում որպես կրտսեր լեյտենանտ[8][10]։ 1986 թվականին սովորում է Միացյալ Թագավորության Ռազմածովային ակադեմիայում[8]։ Կապիտանի աստիճանով սովորում է Ռոդ Այլենդի Naval War College քոլեջում, որն ավարտում է 1973 թվականին[11]։
Զինվորական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի սեպտեմբերի 18-ին Լահուդը ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1969 թվականի ապրիլի 1-ին՝ լեյտենանտի։ 1974 թվականի հունվարի 1-ին նրան տրվում է լեյտենանտ-երկրորդ կարգի կապիտանի կոչում, իսկ 1976 թվականի հունվարի 1-ին՝ երկրորդ կարգի կապիտանի։ Այնուհետև 1980 թվականի հունվարի 1-ից ծառայում է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թվականի հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։ 1989 թվականի նոյեմբերի 28-ին ստանում է գեներալի կոչում[7]։
Երբ Մահուդի մորական կողմից զարմիկ գեներալ Ժան Նժեիմին նշանակեցին բանակի հրամանատար, Լահուդն օգտվեց այս նշանակումից[12] և վերջինիս 1970 թվականին նշանակեցին բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, թեև Լահուդը ծովային սպա էր։ Չնայած 1971 թվականին Նժեիմը զոհվեց ուղղաթիռի վթարից՝ Լահուդն աստիճանաբար աճ գրանցեց իր կարիերայում։ 1980 թվականին նշանակվեց բանակի աշխատակազմի ղեկավար[12]։ 1983 թվականին Պաշտպանության բանակում զբաղեցրեց վարչական պաշտոն, որտեղ նրան էր վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը[12]․ այս պաշտոնը 1984 թվականին զբաղեցրել էր գեներալ Միշել Աունը։ Լահուդը թույլ տվեց, որ Սիրիան վերահսկի Լիբանանի զինվորական ապարատը[13]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է հայուհի Անդրեա Ամատունու հետ, ունի երեք զավակ։ Որդիներից Էմիլ Լահուդ-կրտսերը եղել է Լիբանանի լողի չեմպիոն[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 5 lipca 2004 r. o nadaniu orderów (польск.) // Monitor Polski — Rządowe Centrum Legislacji, 2004.
- ↑ Journal de Monaco (ֆր.): Bulletin officiel de la Principauté — Monaco: 2001. — Iss. 7506. — ISSN 1010-8742
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
- ↑ 5,0 5,1 «Poochigian Family History and Genealogy». Poochigian Archives. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
- ↑ 6,0 6,1 «Émile Lahoud». NNDB. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 «Armed Forces Commanders - Emile Lahoud». Lebanese Armed Forces. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Man of the Hour: General Emile Lahoud». CGGL. 1998 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Lebanon». Rulers. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Émile Lahoud». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Graduation exercises» (PDF). US Naval War College. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Gambill,, Gary C.; Ziad K. Abdelnour; Bassam Endrawos (November 2011). «Emile Lahoud President of Lebanon». Middle East Intelligence Bulletin. 3 (11).
{{cite journal}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Salloukh, Bassel (Fall 2005). «Syria and Lebanon: A Brotherhood Transformed». MER236. 35. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
- ↑ Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Ե., 2012։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմիլ Լահուդի մասին Լենտապեդիայում (ռուս.)
- Էմիլ Լահուդի կենսագրությունը Լիբանանի նախագահի կայքում (ֆր.)
- LE GENERAL-PRESIDENT EMILE LAHOUD: L’HOMME, LE MILITAIRE ET LE CHEF CHARISMATIQUE Արխիվացված 2013-06-13 Wayback Machine (ֆր.)
- Les commandants en chef de l’Armée — Emile Lahoud Արխիվացված 2010-09-19 Wayback Machine (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Լահուդ» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Լիբանանի նախագահներ
- Լիբանանի քաղաքական գործիչներ
- Լիբանանցիներ հայկական սերմամբ
- Ռազմական գործիչներ
- Լիբանանցի գեներալներ