Jump to content

Էմի Սմարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմի Սմարթ
անգլ.՝ Amy Smart
Ծնվել էմարտի 26, 1976(1976-03-26)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունPalisades Charter High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Carter Oosterhouse?

Էմի Լայլ Սմարթ (անգլ.՝ Amy Lysle Smart, մարտի 26, 1976(1976-03-26)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ճանապարհային արկած», «Առնետային վազք», «Թիթեռնիկի ազդեցություն», «Ադրենալին»։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Սմարթը ծնվել է 1976 թվականի մարտի 26-ին Տոպանգա փոքրիկ քաղաքում՝ Կալիֆորնիա[3]։ Փոլ Գեթթի թանգարանում աշխատող Ջուդիի և առևտրով զբաղվող Ջոն Սմարթի դուստրն է[4]։ Դպրոցական տարիների ընթացքում Էմի Սմարթը տասը տարի զբաղվել է բալետով, 16 տարեկանից հաճախել է դերասանական վարպետության դասընթացների։ Մոդելի կարիերան սկսել է 13 տարեկանից։ Հետո աշխատել է Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում և Թաիթիում։

1996 թվականին Սմարթը ստացավ իր առաջին փոքրիկ դերը «Seduced by Madness: The Diane Borchardt Story» սերիալի դրվագներից մեկում։ Հետո ստացավ Քվինիի դերը «A&P» ֆիլմում։ 1997 թվականին ստացավ Կադետ Լամբրեյզերի՝ Կարմեն Իբանյեզի ընկերուհու երկրորդական դերը։ Ապա Էմին խաղաց «70-ականները» մինի-սերիալում Քրիստի Շեյլզի դերը, ով երիտասարդ աղջիկ է Օհայոյից։ 1999 թվականին դերասանուհին խաղաց հայտնի կվոտերբեկի ընկերուհու դերը «Ուսանողական թիմ» ֆիլմում։

Էմի Սմարթը նկարահանվել է մի քանի երիտասարդական ֆիլմերում։ Հաջողակ ֆիլմերից են՝ «Ճանապարհային արկած» (2000), «Մայրուղի 60» (2002), «Թիթեռնիկի ազդեցություն» (2004

2003 թվականին նկարահանվել է «Կլինիկա» հեռուստասերիալի դրվագներից մեկում Ջեյմի Մոյերի դերում, ով սերիալի գլխավոր հերոսի հետ հարաբերությունների ունի և երկար ժամանակ գտնվում է կոմայի մեջ։

2006 թվականին համաշխարհային կինովարձույթ դուրս եկավ «Ադրենալին» ֆիլմը, որում Սմարթը խաղաց գլխավոր հերոսի (Ջեյսոն Սթեթհեմ) սիրած աղջկա դերը։ Ֆիլմի շարունակությունը՝ «Ադրենալին։ Գերլարում», դուրս եկավ 2009 թվականին, որում Սմարթը խաղաց նույն դերը։

2010 թվականին դուրս եկան երկու ֆիլմեր Սմարթի մասնակցությամբ՝ «Columbus Circle», որում խաղաց Լիլիան Հարթի դերը, «Dylan’s Wake»՝ Նատալիի դերը։ Լուրեր են պտտվում, որ Էմին մասնակցում է «Vineyard Haven» ֆիլմի նկարահանումներին Քեյթի դերով։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Սմարթը հանդիպել է դերասան Բրենդոն Ուիլյամսի հեը ավելի քան 15 տարի[5]։

2010 թվականի նոյեմբերին ծանոթացել է հեռուստահաղորդավար և մոդել Կարտեր Օստերհաուսի հետ և շուտով սկսել է հանդիպել նրա հետ[6]։ 2011 թվականի ապրիլի 21-ին զույգը հայտարարել է ամուսնության մասին[7]։ Հարսանիքը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 10-ին Տրեվերս Սիթի քաղաքում՝ Միչիգան[8][9]։

Յոթ տարվա ընթացքում Էմին եղել է «Փոքրիկների առողջության համար» (Heal the Bay) բարեգործական ծրագրի ներկայացուցիչ[10]։

Նախկին հհարևան և լավագույն ընկերուհի Էլի Լարտերը նկարահանվել է Սմարթի հետ «Ուսանողական թիմ» ֆիլմում և աշխատել է նրա հետ որպես մոդել Միլանում[11]։ Սմարթը եղել է այն սակավաթիվ հյուրերից մեկը, ով հրավիրվել է Լարտերի հարսանիքին[12]։

Էմի Սմարթը ձախլիկ է և բուսակեր։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ
Թվական Անվանում Դեր Նշումներ
1996 A & P Կվինի Կարճամետրաժ ֆիլմ
1997 Գերլարում Մոլլի
1997 Պատմվածքներ խարույկի մոտ Ժենի Դրվագ՝ «Որսորդը»
1997 Վերջին անգամ ես ինքնն Ժեանանե
1997 Աստղային վայրէջք
1998 Ամենախիստ ամիս Դոտ Բրյանտ
1998 Շրջանակներ Էլիսոն
1998 Աստղային հիվանդություն Թրեյսի Բեք
1998 Տարօրինակ հող Անգելա Ստրավելի
1999 Ուսանողական թիմ Ջուլի Հարբոր
1999 Լիսեի տարիները Ժանե Ուեսթոն
2000 Ճանապարհային արկած Բեթ Վագներ
2001 Սքթլանդ, ՓԱ Սթեյսի
2001 Առնետային վազք Թրեյսի Ֆուշետ
2002 Մայրուղի 60 Լին Լինդեն
2003 National Lampoon's Barely Legal Նաոմի
2003 Շեյքերի բարձունքների ճակատամարտը Թաբի
2003 Կույր հորիզոն Լիզ Քուլփեփեր
2004 Թիթեռնիկի ազդեցություն Կայլի
2004 Շահիր հանդիպում Թեդ Համիլթոնի հետ Քույր Բեթի
2004 Willowbee Կողոպտիչ Կարճամետրաժ ֆիլմ
2004 Սթարսքին և Հաչը Հոլլի
2005 Սիրային պատմություն Աղջիկ Կարճամետրաժ ֆիլմ
2005 Ավելի մեծ քան երկինքը Գրեյս Հարգրով / Ռոքսանա
2005 Լավագույն մարդը Սառա Բարկեր
2005 Պարզապես ընկերներ Ժամի Պալամինո
2006 Խաղաղ ռազմիկ Ջոյ
2006 Ադրենալին Իվ
2008 Կյանքը թռիչքում Քեթրին
2008 Հայելիներ Անգելա Կարսոն
2008 Յոթերորդ լուսինը Մելիսա
2009 Love N' Dancing Ջեսիկա Դոնովան
2009 Ադրենալին։ Գերլարում Իվ
2010 Մեռած արթուն Նատալի
2011 Տիկին Սթրաքե Տիկին Սթրաքե Կարճամետրաժ ֆիլմ
2011 Ծագող արևի տունը Ժենի Պորտեր
2011 Վերամիավորում Նինա Քլիրի
2012 Columbus Circle Լիլիան Հարթ
2013 Վատ երկիր Լին Վեիլանդ
2013 Թել չէ Կիռա
2014 7500 Պիա Մարտին
2014 Միայնակ մայրերի ակումբ Հիլար Մասեյ
2014 Among Ravens Ուենդի
2014 Վազիր կյանքիդ համար Մերեդիտ
2015 Դահիճ Մելիսա
2015 Միասնություն Պատմող Վավերագրական
Հեռուստատեսություն
Թվական Անվանում Դեր Նշումներ
1996 Գայթաղկված խելագարության կողմից Աղջիկ #1 Դրվագ՝ "1.2"
1996 Նրա թանկարժեք գործը Դի Հեռուստատեսային ֆիլմ
1999 Brookfield Դալի Ռոբերթս Հեռուստատեսային ֆիլմ
1999–2001 Ճշգրտություն Ռուբի 16 դրվագ
2000 70-ականները Քրիստի Շեյլս Հեռուստատեսային ֆիլմ
2003 Կլինիկա Ջեմի Մոյեր 3 դրվագ
2005–2011 Հավ-ռոբոտը Տարբեր դերեր 6 դրվագ
2006–2007 Սմիթ Անի 7 դրվագ
2008 The Meant to Be's Ժանինե Հեռուստատեսային ֆիլմ
2009 Տես Քեյթի վազքը Քետրին Սուլիվան Հեռուստատեսային ֆիլմ
2011 Սուրբ Ծննդյան 12 հանդիպում Քեյթ Սթանթոն Հեռուստատեսային ֆիլմ
2011–2012 Անամոթ Ժասմին Հոլանդեր 6 դրվագ
2012 Մարդը աշխատանքի ժամանակ Լիզա 2 դրվագ
2014 Արդարացված Էլիսոն Բրենդեր 9 դրվագ

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 թվական - «MTV» հեռուստաալիքի մրցանակ «Լավագույն համբույր» կատեգորիայում («Սթարսի և Հաթչ»).
  • 2003 և 2000 թվականներին Սմարթը առաջադրվել է DVDX և Teen Choice մրցանակների «Մայրուղի 60» և «Ճանապարհային արկախ» ֆիլմերում իր դերերի համար համապատասխանաբար, բայց մրցանակները շնորհել են այլ դերասանների։
  • 2002 թվականին Էմին հայտնվել է «Stuff» (Stuff)ամսագրի «Աշխարհի 102 ամենասեքսուալ կանայք» ռեյտինքի 27-րդ տեղում, 2006 թվականին «FHM» (FHM) ամսագրի նմանատիպ ռեյտինգի 74-րդ տեղում, իսկ 2007 թվականին՝ «Maxim» ամսագրի «Hot 100» ռեյտինգի 31-երերոդ տեղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 Amy Smart Biography, Celebrity Facts and Awards - TV Guide — 1996.
  3. Биография Эми Смарт(անգլ.) на сайте film reference
  4. Amy Smart Biography (1976-)
  5. «Playboy interview». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «Amy Smart & Carter Oosterhouse Are an Item - Couples, Amy Smart, Carter Oosterhouse: People.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Spletnik - Эми Смарт выходит замуж
  8. Rebecca Macatee. (2011 թ․ սեպտեմբերի 10). «Amy Smart Marries Carter Oosterhouse!» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  9. Mike Fleeman. (2011 թ․ սեպտեմբերի 10). «Amy Smart Marries Carter Oosterhouse» (անգլերեն). People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.
  10. См. краткую биографию на сайте imdb.com Was a speaker for Heal the Bay, an organization that works on cleaning up the ocean, for seven years.
  11. Amy Smart Profile
  12. «Эли Лартер вышла замуж». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմի Սմարթ» հոդվածին։