Էնարգիտ, միներալ սուլֆոաղերի խմբից։ Քիմիական կազմը՝ : Պարունակում է 48,42% , 19,02% , 32,56% : Խառնուրդների ձևով մասնակցում են ծարիր, երկաթ, ցինկ ևն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 4300–4500 կգ/մ³, գույնը՝ պողպատի գորշից մինչև երկաթի սև։ Բյուրեղները պրիզմատիկ կամ աղյուսաձև են։ Էնարգիտը մի շարք հիդրոթերմալ պղնձի հանքավայրերի քիչ տարածված միներալ է և հանդիպում է պիրիտի, բոռնիտի, գալենիտի և այլ միներալների հետ։ Կա Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում հայտնի է Կապանի պղնձի հանքավայրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 51)։