Թավշենի
Թավշենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Հավակատարայիններ (Amaranthoideae) |
Ցեղ | Թավշենի (Celosia) L., 1753 |
Թավշենի (լատին․՝ celosia), պատկանում է հավակատվազգիների ընտանիքին։ Թավշենու ցեղին են պատկանում՝ աքլորակատարաձևը (C.cristata L.) և բրգաձև տեսակը (C.pyramidalis L.)։ Առաջինի հայրենիքը Արևելյան Հնդկաստան ու Չինաստանն են, երկրորդինը՝ Ճապոնիան։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշված տեսակների տերևները լինում են կանաչ և կարմիր, իսկ ծաղիկները թավշանման, լինում են նաև կարմիր, վարդագույն, բաց դեղին, դեղին ոսկեգույն երանգներով։ Ցածրահասակ թավշենու (C.cristata nana) բարձրությունը հասնում է մոտավորապես 30 սմ, իսկ բարձրերինը (C.cristata)՝ մինչև 60 սմ և ավելի։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև բրգաձև թավշենիները որոնց բարձրությունը հաճախ անցնում է մեկ մետրից։ Սերմերը կլոր են, մի կողմից տափակ, փայլուն, մուգ շականակագույն։ Մեկ գրամ թավշենու (C.cristata ) սերմը պարունակում է մոտավորապես՝ 1200 հատիկ, իսկ բրգաձևը (C.pyramidalis)՝ մոտավորապես 1100 հատիկ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկանոցների ձևավորման գործում մեծ է թավշենու գեղազարդիչ նշանակությունը։ Գեղեցիկ ծաղիկների և մուգ կարմիր տերևների շնորհիվ այն հաճելի կոնտրաստներ է առջացնում և թարմացնում ընդհանուր տեսարանը։ Ծաղիկները կտրած վիճակում կարելի է օգտագործել ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը՝ չորացնելուց հետո։
Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջերմատներում ցանկը կատարվում է մարտ ամսում, ցանկարկղերի կամ կավաթասերի մեջ։ Կարելի է ցանել նաև կիսատաք ջերմոցի գրունտում, ապրիլ ամսի առաջին տասնօրյակում։ Հողի նկատմամբ բույսը պահանջկոտ է, լավ է աճում պարարտ հողում։ Բույսերի հետագա աճը շատ բանով կախված է խնամքի աշխատանքներից։ Այդ տեսակետից պետք է հետևել, որ ջերմաստիճանի անկում չլինի, բույսերը ժամանակին ջուր և օժանդակ սնուցում ստանան և այլն։ Բացի այդ, գլխավոր ծաղկաբույլի նորմալ չափերը պաշտպանելու նպատակով պետք է հեռացնել բոլոր այն կատարիկները, որոնք դուրս են գալիս բույսի տերևանյութերից։ Լավ է աճում արևոտ տեղում, պարարտ հողում։ Ջուրը տրվում է ըստ պահանջի։ Ծլունակությունը պահպանում են 4-5 տարի, 20-25° ջերմության դեպքում ծլում են 6-8 օրվա ընթացքում։ Մեր պայմաններում ծաղկում է հուլիսի սկզբներից մինչև ուշ աշուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ.Ե.Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշենի» հոդվածին։ |
|