Թեո Ուոլկոտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թեո Ուոլկոտ անգլ.՝ Theo Walcott | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Թեո Ջեյմս Ուոլկոտ | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1989 (35 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Սթենմոր, Անգլիա | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 68 կգ | |||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Էվերթոն ՖԱ | |||||||||||||||||
Համար | 11 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թեո Ջեյմս Ուոլկոտ (մարտի 16, 1989[1][2][3], Stanmore, Հարրոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, ով խաղում է Էվերթոն ակումբում որպես հարձակվող։
Երիտասարդ տարիքում՝ 2006 թվականին, Ուոլկոտը արժանացել է BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ տիտղոսին։ Ուոլկոտը ավարտել է Սաութհեմփթոնի ֆուտբոլային ակադեմիան և սկիզբ դրել իր կարիերային հենց Սաութհեմփթոնում։ Իսկ արդեն 2006 թվականի ձմռանը նա տեղափոխվում է Արսենալ 5 միլիոն եվրոյի դիմաց։ Արսեն Վենգերը, ով գլխավորում է Արսենալն արդեն երկար տարիներ, Թեոյին հիմնականում օգտագործում է որպես եզրային հարձակվող՝ գերարագ լինելու պատճառով։
17 տարեկան հասակում (մայիսի 30, 2006 թվական) Թեո Ուոլկոտը դարձավ Անգլիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հրավիրվել է ֆուտբոլի ազգային հավաքական։ 2008 թվականի սեպտեմբերի 6–ին Անդորրայի դեմ խաղում նա դարձավ հեթ–տրիկի հեղինակ և իր անունը գրեց Անգլիայի հավաքականի պատմության մեջ՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ–տրիկի հեղինակ։ Ուոլկոտը հավաքականում անցկացրել է 36 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլկոտն առավել ճանաչված է իր ֆենոմենալ արագությամբ։ Բավարիա Մյունխենի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է. «Ուոլկոտին միայն ատրճանակով կարող ես կանգնեցնել»։ Վենգերը նրան խաղաոճով նմանեցնում է Արսենալի լեգենդ Թիերի Անրիին։ Ոսկե գնդակի քառակի չեմպիոն Լիոնել Մեսսին ասել է. «Ուոլկոտն ամենավտանգավոր խաղացողներից մեկն է, ում դեմ խաղացել եմ»։
Հովանավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Ուոլկոտը 14 տարեկան էր, նա պայմանագիր կնքեց Nikeի հետ։ 2012 թվականի նոյեմբերին նա հայտնվեց Nike–ի գովազդային տեսահոլովակում ֆուտբոլիստների Էդեն Ազարի, Ռահիմ Ստեռլինգի, Ստեֆան Էլ-Շաարավիի, Մարիո Գյոթցեի և Քրիստիան Էրիկսենի հետ։
Ֆուտբոլային Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաութհեմփթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեո Ուոլկոտը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Սաութհեմփթոնում։ Նա 2005–06 մրցաշրջանը սկսում է որպես Սաութհեմփթոնի խաղացող և ավարտում որպես Արսենալի ֆուտբոլիստ։ Մինչ Արսենալ տեղափոխվելը Թեոն Սաութհեմփթոնում մասնակցում է 21 խաղի և դառնում 4 գոլի հեղինակ։ Իր առաջին խաղը Սաութհեմփթոնում խաղացել է Լիդս Յունայթեդի դեմ, և հենց նույն խաղում էլ խփել է իր առաջին գոլը։ Եվ այդ ժամանակ նա դեռ դպրոցական էր։
Արսենալ
[խմբագրել | խմբագրել կոդը]17 տարեկանում Թեոն տեղափոխվեց Արսենալ և թիմում սկսեց հանդես գալ 32 համարի մարզաշապիկով։ Իր առաջին խաղը Արսենալի կազմում խաղացել է 2006–07 մրցաշրջանում՝ ընդդեմ Աստոն Վիլլայի, և կատարել է գոլային փոխանցում Ջիլբերտո Սիլվային։ Ուոլկոտը մինչ այժմ իր լավագույն մրցաշրջանը անցկացրել է 2012–13 մրցաշրջանում՝ դառնալով 21 գոլի հեղինակ։ Արսենալում Ուոլկոտին բախտ է վիճակվել խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Թիերի Անրին, Սեսկ Ֆաբրեգասը, Ռոբին վան Պերսին, Տոմաշ Ռոսիցկին, Էշլի Քոուլը և այլք։
Հենց այս թիմում էլ Ուոլկոտը խփել է իր փայլուն գոլերը։ Արսենալի հետ մասնակցել է Պրեմիեր Լիգաին, Չեմպիոնների Լիգային և այլ մրցաշարերի։ Վերջին տարիներին Արսենալը ոչ մի կերպ չէր կարողանում տիտղոս նվաճել, բայց վերջապես 2013–14 մրցաշրջանում թիմը դառնում է Անգլիայի գավաթակիր։ Այդպիսով Ուոլկոտը նվաճում է իր առաջին գավաթը Արսենալի հետ։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սաութհեմփթոն | 2005–06 | 21 | 4 | 1 | 1 | 1 | 0 | — | 23 | 5 | |
Ընդհանուր | 21 | 4 | 1 | 1 | 1 | 0 | — | 23 | 5 | ||
Արսենալ | 2005–06 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
2006–07 | 16 | 0 | 4 | 0 | 6 | 1 | 6 | 0 | 32 | 1 | |
2007–08 | 25 | 4 | 1 | 0 | 4 | 1 | 9 | 2 | 39 | 7 | |
2008–09 | 22 | 2 | 3 | 1 | 0 | 0 | 10 | 3 | 35 | 6 | |
2009–10 | 23 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 30 | 4 | |
2010–11 | 28 | 9 | 1 | 0 | 4 | 2 | 5 | 2 | 38 | 13 | |
2011–12 | 35 | 8 | 3 | 1 | 0 | 0 | 8 | 2 | 46 | 11 | |
2012–13 | 32 | 14 | 4 | 1 | 2 | 5 | 5 | 1 | 43 | 21 | |
2013–14 | 13 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 18 | 6 | |
Ընդհանուր | 194 | 45 | 18 | 3 | 16 | 9 | 53 | 12 | 281 | 69 | |
Ընդհանուր կարիերայում | 215 | 49 | 19 | 4 | 17 | 9 | 53 | 12 | 304 | 74 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2006 | 1 | 0 |
2007 | 0 | 0 |
2008 | 5 | 3 |
2009 | 2 | 0 |
2010 | 7 | 0 |
2011 | 6 | 0 |
2012 | 9 | 1 |
2013 | 6 | 1 |
Ընդհանուր | 36 | 5 |
Ըստ Սեպտեմբերի 10, 2013 տվյալների.
Միջազգային Գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]N° | Ամսաթիվ | Մրցավայր | Խաղ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Սեպտեմբերի 10, 2008 | Մակսիմիր Ստադիոն, Զագրեբ, Խորվաթիա | 4 | Խորվաթիա | 1–0 | 4–1 | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 (Ընտրական փուլ) |
2 | 2–1 | ||||||
3 | 4–1 | ||||||
4 | 15 June 2012 | Օլիմպիական ազգային սպորտ կոմպլեքս, Կիև, Ուկրաինա | 26 | Ուկրաինա | 2–2 | 3–2 | ՈՒԵՖԱ Եվրո 2012 |
5 | 14 August 2013 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | 34 | Շոտլանդիա | 1–1 | 3–2 | Ընկերական հանդիպում |
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ տեղ։
- Անգլիայի գավաթ (Երիտասարդական) 2005
Հաղթող։
Երկրորդ տեղ։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ տեղ։
- ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2009 (Երիտասարդական)։ 2009
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- BBC Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ։ 2006
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեո Ուոլկոտ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1989 ծնունդներ
- Մարտի 16 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սաութհեմփթոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ