Թոթ
Թոթ | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն և լուսնային աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Θόουτ |
Լատինական գրաձև | Thoth |
Այլ մշակույթներում | Հերմես |
Երևի համընկնում է | Հերմես |
Զբաղմունք | Իմաստության, գիտությունների և կախարդության հովնավոր։ |
Ծագում | Հերմոպոլիս |
Ամուսին | Մաատ[1] |
Հատկանիշներ | Պատկերվում է իբիսի կամ պավիանի գլխով |
Thoth Վիքիպահեստում |
| |||
հիերոգլիֆներ Թոթ |
---|
Թոթ (Թեութ, Թութ, Թուութ, Թոութ, Թեհութի, Զեհութի, Թեչու կամ Թեթու հին հունարեն՝ Θώθ, Θόουτ եգիպ.՝ ḏḥwty բառից, հնարավոր է ḏiḥautī արտասանությունը[2]), հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի աստված, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների, պետական և համաշխարհային կարգի հովանավոր։ Համարվում է եգիպտական ամենավաղ աստվածներից մեկը[3]։
Թոթ աստվածն, որպես կանոն, պատկերվում էր իբիսի գլխով մարդու տեսքով, ձեռքի մեջ նա պահում էր գավազան և անխ։ Սակայն, բացի այդ տարբերակից գոյություն ունեին նրան պատկերելու այլ բազմաթիվ տարբերակներ։
Թոթի պաշտամունքի հիմնական կենտրոնն էր հանդիսանում Շմունը կամ Էշմունենը (Հերմոպոլ Մեծ)[4][5]։
Ենթադրվում է, որ ճշմարտության, արդարության Մաատ աստվածուհին եղել է Թոթ աստծո կինը[6]։
Ազդեցության ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Թոթ աստծուն երկրպագում էին որպես իբիսի, ով հայտնում էր Նեղոսի հեղեղման և վնասատուներին ոչնչացնելու մասին[7]։ Հնարավոր է, այդ ժամանակ նա եղել է աստղային աստված և հետևում էր հավասարակշռությանը երկնքում[8]։ Բացի այդ, Բուրգերի տեքստերում Թոթը եղել է աստված, ով ցանկանում էր լինել արքայի օգնականը հանդերձյալ կյանքում։ Արքաները նրա օգնության կարիքը շատ ունեին, սակայն նրա հստակ դերն տեքստերի այն հավատալիքներում հայտնի չէ[6]։
Ավելի ուշ նրան ներկայացնում էին առաջին հերթին որպես իմաստուն աստված, հիերոգլիֆների[7], գրերի[8] և օրացույցի[9] հայտնագործող, սրբազան գրքերի հեղինակ, գրադարանների, մոգերի, գիտնականների և պաշտոնյաների հովանավոր[7]։ Նրա հետ էին կապում բոլոր գիտությունների իմացությունը, հատկապես մոգությունը[9]։ Որպես Լուսնի աստված, նա եղել է Ռա աստծո տեղակալը[7]։ Նա եղել է Պտահ-Խոր-Թոթ տրիադայի անդամ, որն ավելի ուշ ձևափոխվել և դարձել է Ռա-Խոր-Թոթ։ Բացի այդ, նա խոսքի աստվածն էր, նրա խոսքերը հանգեցնում էին գործողությունների։ Հին եգիպտական դիցաբանության համաձայն, նա ամբողջ աշխարհը ստեղծեց խոսքով[10]։
Թոթի պատկերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոթ աստծո սրբազան կենդանիներն էին իբիս թռչունը և կապիկը (պավիանը)։ Առավել հաճախ նա պատկերվում էր իբիսի գլխով մարդու տեսքով։ Նա ձեռքի մեջ պահում էր գավազան և անխ։ Այլ կերպարներում նա, որպես Լուսնի աստված Աահը, պատկերվում էր որպես մումիա Հարպոկրատեսի մեկ փունջ մազերով։ Այդպիսի պատկերների վրա նա ձեռքի մեջ պահում էր Օսիրիսի տարբեր ատրիբուտներ[8]։
Երբեմն հանդիպում են Թոթի պատկերներ պավիանի տեսքով, քանի որ այդ կապիկը համարվում էր բավականին խելացի արարած[7]։ Պավիանը կարևոր դեր էր խաղում Մեռյալների գրքում, այնտեղ նա պատկերված է կշեռքի նժարի մոտ նստած, որտեղ կշռում էին մահացածի հոգիները։ Պավիանի դերն այն էր, որ նա պետք է հետևեր կշեռքի սլաքին։ Եթե սլաքը հավասարակշռություն էր ցույց տալիս, ապա նա այդ տվյալները հաղորդում էր Թոթին։ Հենրիխ Կարլ Բրուգշը կարծում էր, որ պավիանը Թոթի մարմնավորումն է որպես հավասարակշռության աստված և պավիանը երկու՝ աշնանային և գարնանային գիշերահավասարների խորհրդանիշն էր։ Պավիանը կապված էր Լուսնի հետ, ինչի մասին վկայում են պատկերներն, որտեղ պավիանի գլխավերևում պատկերված է կիսալուսին և սկավառակ։ Նա նաև Թոթի ներկայացուցիչն էր որպես «աստվածային երազների և աստվածների գրագիր»։
Ատրիբուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Թոթը տարեգիր էր, որոշ պատկերների վրա նրա գլխի վրա պատկերված էր կիսալուսին, այլ պատկերների վրա նա կրում էր Հեմհեմ թագը, որի վրա պատկերված էր կոբրա, եղջյուրներ, արև և այլն[8]։ Որպես տարիները և ժամանակը հաշվող աստված, որոշ պատկերների վրա նրա գլխին պատկերված էր կիսալուսին և սկավառակ։ Որոշ պատկերների վրա Թոթը կրում էր կրկնակի՝ Հարավի և Հյուսիսի թագ[11]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին լեգենդի համաձայն, Թոթը Հոր աստծո որդին էր, որի սերմն ընկել է Սեթ աստծո մարմինը հազարատերևի օգնությամբ։ Այդ սերմը ծլել է, ինչի արդյունքում ծնվել է Թոթ աստվածը, որը Սեթից դուրս է եկել նրա ճակատի միջով։ Գոյություն ունի ևս մեկ վարկած, որի համաձայն Սեթն իր ճակատից հանել է ոսկե մանգաղ, որը Թոթը խլել է նրանից և դրել իր գլխի վրա որպես զարդ։ Առաջին վարկածը մերժվել է դոկտոր Գարդիներ Ալան Հենդերսոնի կողմից, որի կարծիքով Թոթն եկել է Ջխութի անվանումով վայրից[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ellie Crystal. «Thoth: God of the Moon, Magic and Writing» (Английский). Crystalinks. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Иоффе Д. Древний Египет и установление поэтических знаков // Критика и семиотика. — 2009. — В. 13. — С. 95. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ Jenny Hill. «Thoth» (Английский). Ancient Egypt Online. Վերցված է 2016 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Էրնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ, 2013, էջ 148-149
- ↑ Քրիստինա Սվիստունովա, էջ 3
- ↑ 6,0 6,1 Էրնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ, 2015, էջ 416
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Тураев Б. А. (1890–1907). «Тот, древнеегипетский бог». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Էրնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ, 2013, էջ 147
- ↑ 9,0 9,1 Քրիստինա Սվիստունովա, էջ 2
- ↑ Էրնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ, 2013, էջ 148
- ↑ Էրնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ, 2013, էջ 419
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тураев, Борис Александрович (1890–1907). «Тот, древнеегипетский бог». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Бадж, Эрнст Альфред Уоллис Тот, бог мудрости и его спутники // Древний Египет: духи, идолы, боги. — Litres, 2013. — С. 147-152. — ISBN 5457408183
- Бадж, Эрнст Альфред Уоллис Глава 13 // Боги египтян. Царство света, или Тайны загробного мира. — Litres, 2015. — С. 416-434. — ISBN 5457827887
- Свистунова, Кристина Краткий список главных божеств Древнего Египта // SCRIPTORIUM: история древнего мира и средних веков: толковый словарь.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոթ» հոդվածին։ |
|